Ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական իրադրության կտրուկ սրումը կարծես տեղի չի տալիս։ Բարգավաճ Հայաստանը երեկվանից «զադնի է» դրել, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրոհը։
Իրավիճակը, հիշեցնենք՝ պայթեց կիրակի օրը՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթով, ով ի պատասխան վարչապետի Իմ Քայլը դաշինքի բացահայտ եւ քողարկված հարձակումների, պայթեցրեց մրցակից դաշինքը, տղամարդկության կոչեր արեց Հայկ Մարությանին, բանավեճի հրավեր ու հակադարձ մեղադրանքներ, որ երկրորդ եւ երրորդ նախագահների հետ համագործակցում է Փաշինյանը՝ վկան Իմ Քայլի ընտրացուցակում Սերժ Սարգսյանի մերձավորների ներկայացվածությունը։ Զոհրաբյանը շեշտեց, որ ելույթը պատասխանն է այն վերաբերմունքի, որը դրսեւորել են Փաշինյանն ու իր թիմը, որոնք դաշնակիցներին նախ «սեւեր» անվանեցին, ապա «քուչեքում ՀՀԿ-ի հետ բանակցողներ», իսկ ֆեյքային հարձակումների լեքսիկոնը հրապարակման ենթակա չէ։ Զոհրաբյանի քարուքանդ անող ելույթից հետո ԲՀԿ-ն ակնհայտորեն մեղմացրեց դիրքորոշումը, քարոզարշավը շարունակեց նախկինի պես, ասես ոչինչ էլ չէր եղել, բայց դա հետ չպահեց Նիկոլ Փաշինյանին։ Ավան վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ելույթ ունենալիս նա գերազանցեց ինքն իրեն ՝ ասելով․«Բոլոր նրանք, ովքեր կփորձեն որեւէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը լիովին կորցրել է ողջամտությունը եւ կարծում է, որ եթե պետության ղեկն իր ձեռքին է, ապա մարդկանց կարելի է «պատերով տալ»։ Դա հենց առաջին ոտնձգությունն է իրավական, ժողովրդական պետության նկատմամբ, որի ղեկավարը ըստ էության անհավասարակշիռ, հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մեկն է։ Ով առաջնորդվում է ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ սեփական նախասիրություններով՝ ծեփել, փռել, ջարդելով։
Ստացվում է, որ ի դեմս Փաշինյանի հայ ժողովուրդը թավշյա հեղափոխությամբ մի առաջնորդի է իշխանության բերել, ով նախկին բռնապետերի փոխարեն որոշել է իր բռնապետությունը հաստատի։ Այս հայտարարության հեղինակը կարող էր լինել ցանկացած մեկը, բայց ոչ երբեք պետության ղեկավարը, ով իրեն «տերմինատորի» տեղ է դրել ու աջուձախ ոչնչացնում է շրջակա միջավայրը, եւ դա անում է կամ սպառնում է անել սեփական ձեռքրով․․․ Պատահական չէ, որ այս հայտարարությունից հետո նորից մարտադաշտ նետվեց ԲՀԿ-ն ՝ի դեմս Նաիրա Զոհրաբյանի։ Նա հորդորեց իրենց չսպառնալ ժողովրդով, այլեւ չի ստացվելու ԱԺ շենքի մոտ ժողովրդի ճնշմամբ պարտադրել սեփական կամքը, ավելին, Զոհրաբյանը հայտարարում է, որ ԲՀԿ-ն դեռ կմտածի արտահերթ ընտրություններին կողմ քվեարկել-չքվեարկելու հարցի շուրջ։
Իսկ Վահե Էնֆիաջյանն էլ վարչապետի թիմի վերաբերյալ նոր բացահայտումներով հանդես եկավ․«Էդուարդ Երանոսյանը, Արաբկիրի ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարը, խոսակցություն կա, որ ընտրություններից հետո նա լինելու է այդ վարչական շրջանի ղեկավարը: Նախորդ ընտրություններում այդ մարդը Սամվել Ալեքսանյանին է սատարել եւ ակտիվ աշխատել է նրա համար», այսօր ասուլիսում հայտարարեց Վահե Էնֆիաջյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ «TV մոլ» պարբերականի 2008 թվականի հուլիսի 2-8-ի համարում Հայկ Մարությանը հայտարարել է, որ հպարտ է, որ ապրիլի 9-ին լույս աշխարհ եկած իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այլ տեղեկություններ էլ ունեն, որոնք առայժմ չեն մանրամասնի: Դա կանեն քարոզարշավի առաջիկա օրերին:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ ԲՀԿ-ն անցնում է հաջորդ գրոհին եւ դադարեցնում առերեւույթ զինադադարը։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.