Հեղափոխական այս թոհուբոհի մեջ, մոռացվեց ու նրա մեծությանը վայել չնշվեց հիրավի հեղափոխական մեր մեծերից մեկի՝ մաեստրո Օհան Դուրյանի 96 ամյակը: Միայն մեկ համեստ երեկո՝ ԽՈՍՈՂ ՁԵՌՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ խորագրով ։
Հոբելյանական երեկոյի ընթացքում ներկայացվեցին Օհան Դուրյանի վոկալ ստեղծագործությունները։ Ելույթ ունեցան դաշնակահարուհի՝ Օլգա Խաչիկյանը /ՀՀ վաստ․արտիստ/, Ռուբեն Նուրիջանյանը տենոր և սոպրանո Մագդա Մկրտչյանս / ՀՀ վաստ. արտիստ /: Հուշ երեկոն հրաշալի անցավ: Այն կազմակերպել էին Օպերային թատրոնի ղեկավարությունը, մաեստրոյի նվիրյալները, ի դեմս մաեստրոյի անդավաճան ընկեր ու ուղեկից Բժիշկ Վահան Վարդապետյանի, տիկնոջ տիկին Ալիսի և ելույթ ունեցող շնորհալի երաժիշտների:
Օհան Դուրյան արվեստագետն ու մարդը այս վերաբերմունքին արժանի չէր: Նրա հեղափոխական , ճշմարիտ արվեստագետի կերպարը, նրա տաղանդի մեծությունը, որն այդպես էլ իր արժանի գնահատականը չստացավ հայրենիքում , այլ մոտեցման էր կարոտ ներկայիս մշակույթի պատասխանատուների կողմից: Դուրյանը, որպես հեղափոխական առաջադեմ հայացքների տեր արվեստագետ, պետք է, որ առանձնահատուկ հարգանքի արժանանար ներկայիս իրավիճակում: Դիրիժորի վերջին բեմելը Երևանում տեղի է ունեցել 2005թ. հունիսի 7-ին, Կամերային երաժշտության տանը՝ «Օհան Դուրյանը՝ երգահան» խորագրով, որից հետո նա հեռացել է Հայաստանից, հրաժեշտի համերգներ տալով Մոսկվայում: 2008-ին արվեստագետը վերադարձել է Հայաստան, վերադարձրել պետական բարձրագույն պարգևը, միանալով քաղաքական ընդդիմադիր շարժմանը. Նրա անցած ուղղու մասին պատմեց Վահան Վարդապետյանը: Այս մտորումներով երեկոյի ավարտին Մագդա Մկրտչյանին խնդրեցինք մեկ երկու դրվագ պատմել այդ հետաքրքիր ու լուսավոր մարդու, Դուրյան Դիրիժորի մասին:
— Շատ կցանկանայի, որ մաեստրոյի ծննդյան տարեդարձն ավելի մեծ շուքով նշվեր, որովհետև ինքն, իրոք, արժանի էր դրան, սակայն Օպերայի տնօրինություն հետ միասին համաձայնեցրեցինք այս տարբերակը:
-Դուք աշխատել եք մաեստրոյի հետ, եղել նրա արվեստի հավատարիմ և նվիրյալ զինակիցը, ինչն էր հետաքրքիր նրա մեջ:
— Ասում էին, որ նրա հետ բարդ էր աշխատելը, սակայն դա այդպես չէր. Ինքը բոլորից միշտ պրոֆեսիոնալիզմ էր պահանջում. մեկի մոտ ստացվում էր, մյուսի մոտ ոչ: Դա էր հիմնական խնդիրը: Դուրյանը շատ բծախնդիր էր ստեղծագործության կատարման ճշգրտության առումով, հարգելով կոմպոզիտորի յուրաքանչյուր նոտան: Չգիտեմ,արդեն բավականին վաստակ ունեմ օպերային արվեստում, բայց կարոտում եմ այն տարիները, որ աշխատել եմ նրա հետ, դա մի ուրիշ աշխարհ էր: Ինքը պահանջկոտ ու խիստ, միշտ ընտրում էր շնորհալիներին և իր հետ տանում առաջ:
-Գաղտնիք չէ, որ Դուրյանն իր ժամանակ ըստ արժանվույն չգնահատվեց: ժամանակի իշխանությունը չգնահատեց նրան ու կարելի է ասել՝ մաեստրոն խռոված հեռացավ աշխարհից:
-Դուրյանը դիրիժոր էր նշանակվել ցմահ, բայց հեռացավ և ի ցավ նրան գնահատողների վիրավորված ու կոտրված: Ինչ է նշանակում «75 տարեկան ես, ինչ է մնացել ապրելու», կամ «ձեռքերդ դողում են»: Նրա ձեռքերը չէին դողում դրանք խոսում էին, երազում ու ստեղծագործում: Նա պետական մտածողությամբ արվեստագետ էր և իր փառքն ու արտերկրում բարձր վարձատրվող աշխատանքը թողեց, եկավ ու ծառայեց հայրենիքին: Նրա նման հզոր արվեստագետների կարիքը մենք այսօր շատ ունենք:
Ռուզան Ավոյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.