«Բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակների համար ասել են, որ ներդրումների համար կա երեք խոչընդոտ ցանկացած երկրում՝ առաջինը՝ կոռուպցիա, երկրորդը՝ մենաշորհներ-օլիգարխիան, երրորդ՝ կոռումպացված դատական համակարգը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի այն հարցին, որ ներդրումները կրճատվել են, զարգացում չկա:
Փաշինյանը նշեց, որ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով է կառավարությունն առաջին հերթին պայքարում կոռուպցիայի դեմ: «Կարող ենք ասել, որ ըստ էության Հայաստանում կոռուպցիան ջախջախված է, մենաշնորհներ չկան ՀՀ-ում, և անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է: Մայիսից հետո հունիսին մենք ունեցել ենք 9.6 տոկոս, հուլիսին՝ 11.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մեր բանկային համակարգում ավանդներն այսօր ավելին են, քան երբևէ, բանկային համակարգի ակտիվներն աճել են շուրջ 100 մլն դոլարով, վարկային պորտֆելը նույնպես լրջագույն աճ է ունեցել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ ապրիլ և մայիս ամիսներին, ցավոք, եղել է ցուցանիշների նվազում, քանի որ, այդ թվում՝ նաև ՀՀԿ խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձինք որոշել էին իրենց փողերը ՀՀ-ից հանել: «Բայց ես հավատացնում եմ ձեզ, որ այդ բոլոր փողերը կգտնվեն և հետ կբերվեն Հայաստան»,- նշեց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ Հայաստանում անշարժ գույքի առք ու վաճառքը մոտ 35 տոկոսով աճ է արձանագրել: Եվ Երևանում անշարժ գույքի գներն էական աճել են, սա աննախադեպ ցուցանիշ է: «Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքի վերաբերյալ ձեր հարցը, եթե դուք նկատի ունեք Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի բանկային միայն մեկ հաշվին, էն մյուսների գաղտնիքը դեռ պահում եմ, չեմ ասում, 30 մլն դոլար գումարի առկայությունը, կարող եք չանհանգստանալ, այդ կապիտալը Հայաստանից չի կարող դուրս գալ, որովհետև դրա վրա կալանք է դրված»,- Կարինե Աճեմյանին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.