«Գլխավոր դատախազությունն այսօր ստացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին՝ վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը»։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Թե երբ է բողոքն ուղարկվելու վճռաբեկ դատարան, այդ մասին դատախազությունից դեռ մանրամասներ չեն հայտնում։
Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է նաև պաշտպանական կողմը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, նշելով, որ իրենց հետագա անելիքները փաստաբանների խումբն այս պահին քննարկում է։
Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց առաջին ատյանի որոշումը, և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց։ Ըստ նրա պաշտպանների՝ դատարանն իր այդ որոշման հիմքում դրել էր երկրորդ նախագահի անձեռնմխելիության իրավունքը։
Վերաքննիչ դատարանի կողմից որոշման ընդունումից հետո Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում «ապօրինի» էր որակել այդ որոշումն ու հույս հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական գործիչներ, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
- 12:10Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում
- 11:10Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
- 13:10Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.