«Հայկական Վարկածին»դիմել են Տիգրան Մեծ 46 շենքի բնակիչները՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ, որը միայն երջանիկ պատահականությամբ է մարվել՝ առանց զոհերի:
«Հուլիսի 20-ին՝ ժամը 16:00 բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, օդորակիչի լարերը բռնկվել են, ու հրդեհը տարածվել է բնակարանում, որտեղ բնակիչներ չեն եղել: Սարսափելին այն է, որ հրդեհը ծավալվում էր դեպի ներքև, և եթե հարևանների ակտիվ միջամտությունը չլիներ՝ կրակից բռնկվելու էր անմիջապես տակի մասում գտնվող գազի խողովակը: Նշեմ, որ շենքը բաղդադ է և կարող էր շատ արագ այրվել: Մենք անմիջապես զանգահարեցինք 101,911։ Ամբողջ 20 րոպե, մի քանի անգամ զանգերին պատասխանող հեռախոսավարուհին (պատասխանեց շատ կոպիտ , 2-րդ զանգի ժամանակ անջատեց հեռախոսը) պատասխանում էր, թե ազատ մեքենա չկա, զանգը գծի վրա է, երբ ազատ մեքենա լինի, կուղարկեն: Ու միայն ես չէ որ զանգել եմ, բոլոր հարևանները զանգում էին՝ օգնություն խնդրում, անօգուտ:
ԱԻՆ հրշեջ կենտրոնի շենքը, հրշեջ մեքենաներով գտնվում է անմիջապես այրվող շենքի պատը պատին կպած, որի բակում նաև կային կայանված 2 հրշեջ մեքենա, բայց չկային հրշեջներ։ Կրակը մարվել է բացառապես հարևանների ջանքերով։ Ժամանել էին շտապօգնության աշխատակիցներ, գազի, Էլ ցանցի աշխատակիցներ, բայց հրշեջները այդպես էլ չեկան։ Եկան վերջում՝ հրդեհից 40 րոպե հետո, երբ ամեն ինչ ավարտված էր, իրենց ցուցադրեցին և գնացին։ Նրանց մեջ էր շենքի պահակը (նրան ճանաչում ենք), որին հագցրել էին հրշեջի սաղավարտ և ուղարկել մեր բակ: Փառք Աստծո, զոհեր չեղան, բայց թավշյա հեղափոխության բերած ամենաթողությունից լիքը հիասթափված մարդիկ եղան։
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.