Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Էներգետիկ և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել, սակայն ոստիկանությունն այս որոշումը չի կատարել:
Գագիկ Պողոսյանի վարույթում քննվում է «Արդշինբանկ»-ի վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ գործը, որով Արթուր Գրիգորյանը վկայի կարգավիճակ ունի: Վերջինս դատարանի կողմից պատշաճ ծանուցվել, սակայն նիստերին ցուցմունք տալու համար չի ներկայացել, որից հետո Պողոսյանը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու այն ուղարկել ոստիկանություն, որպեսզի ոստիկանները կատարեն որոշումը:
«Թավշյա հեղափոխությունից» հետո, սակայն, Գրիգորյանը դարձել է նախարար: Այս գործով վերջին դատական նիստին դատավոր Գագիկ Պողոսյանը կողմերին առաջարկեց ստեղծված պայմաններում դիրքորոշում հայտնել` նախարարի մասնակցությունը դատական նիստին ապահովելու տարբերակների վերաբերյալ: Մեղադրող դատախազն առաջարկեց նախարար դարձած Գրիգորյանին ևս մեկ անգամ ծանուցել ու հրավիրել նիստին, իսկ դատավարության մյուս մասնակիցները` տուժողի ներկայացուցիչ Հրանտ Անանյանն ու ամբաստանյալի շահերի պաշտպան Բագրատ Պետրոսյանը, պնդեցին, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և նախարարը պետք է բերման ենթարկվի: Դատավորն, այնուամենայիվ, որոշեց նախարար Գրիգորյանին մեկ անգամ ևս ծանուցել՝ նիստին ներկայանալու համար:
Նշենք, որ այս գործով վկաներից մեկը՝ Հարություն Համբարձումյանը, դատարանին հայտնել է, որ Արթուր Գրիգորյանն, ով նախկինում եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, բարեկամական հարաբերություններ ունի «Արդշինբանկ»-ի վարկը ոչ նպատակային օգտագործելու առթիվ հարուցված քրեական գործով անցնող մեղադրյալ. «Հագնեաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի հետ:
Մեկ այլ վկա Կարեն Մանուկովն էլ գործի նախաքննության ընթացքում հայտնել է, որ Արթուր Գրիգորյանը «Հագենաս» ՍՊԸ-ի վարկով շահագրգռվածություն է ունեցել: Այսինքն՝ կարելի է ասել, որ նախարար Գրիգորյանը այս գործով կարևոր վկա է:
Հիշեցնենք, որ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստի առթիվ Գագիկ Պողոսյանի վարույթում քննվող գործով ամբաստանալի կարգավիճակ ունի «Արդշինբանկ»-ի «Երևան» մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանը: Քրեական գործով «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանն էլ մեղադրյալ է, բայց նրա մասով գործը դեռևս նախաքննության փուլում է: Գևորգյանը տևական հետախուզման մեջ է եղել, և, իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս հայտաբերվել է Գերմանիայում:
Ըստ Արթուր Կարապետյանի մեղադրանքի` նա 2009-2013 թվականների ընթացքում եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ (այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի) «Երևան» մասնաճյուղի կառավարիչը, մեղադրվում է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում «Արդշինիբանկ» ՓԲԸ-ից միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն օժանդակելու, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ օգտագործելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր լիազորությունները չարաշահելու մեջ, որով, ըստ մեղադրանքի, բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացել են ծանր հետևանքներ:
Ըստ գործի նյութերի՝ «Հագենաս» ՍՊԸ-ն «Արդշինբանկ»-ից շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկ է վերցրել, հայտնել, որ պետք է ալկոհոլային խմիչք արտահանի, սակայն վարկը նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարել, որը դարձյալ չի մարել:
Վարկը ստանալու համար գրավադրված է եղել բանկի ավանդատու Կարեն Գևորգյանի, ինչպես նաև վերջինիս աղջկա և կնոջ՝ բանկում ունեցած ավանդը, և վարկային պարտավորությունները «Հագենաս» ՍՊԸ-ի կողմից չմարելուց հետո իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն` « Հագենաս» ՍՊԸ-ի չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին: Ըստ գործի նյութերի՝ Կարեն Գևորգյանին, այսպիսով, պատճառվել է 660.067.236.3 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ Արթուր Կարապետյանն այս ամենում նյութական շահագրգռվածություն է ունեցել:
Արթուր Կարապետյանը ժխտում է վերը նշված գործընթացում նյութական շահագրգռվածություն ունենալու հանգամանքը, իսկ Կարեն Գևորգյանի ընտանիքը պնդում է, որ Կարապետյանի մասնակցությամբ գործարքները ստորագրելիս դրանց բովանդակությանը չեն ծանոթացել, չեն իմացել, որ իրենց ավանդները գրավադրվել են «Հագենաս»-ի վարկի համար:
Վկա Կարեն Մանուկովը, ով, հիշեցնենք, նախաքննության ընթացքում խոսել է նախարար Արթուր Գրիգորյանի կողմից «Հագենաս»-ի վարկի հարցում շահագրգռվածություն ունենալու մասին, երկու դատական նիստերի ընթացքում դատարանում ցուցմունք է տվել: Դատավարության կողմերը բազմաթիվ հարցերի միջոցով փորձում էին նրանից ստանալ հարցի պատասխանը, թե «Հագենաս»-ին վարկ տրամադրելու ժամանակ սոցապնախարար եղած Գրիգորյանը ի՞նչ շահագրգռվածություն է ունեցել վարկի տրամադրման հարցում, այդ շահագրգռվածությունը եղել է անձնակա՞ն, թե՞ գործնական, որին ի պատասխան Կարեն Մանուկովը պատասխանեց, թե իր կարծիքով` Գրիգորյանի շահագրգռվածությունը գործում եղել է որպես պաշտոնատար անձ: Իսկ թե ինչու էր սոցապնախարարը հետաքրքվում ոգելից խմիչքների արտահանմամբ, պարզ չէ:
Կարեն Մանուկովը որոշ մանրամասներ հայտնեց նաև Խաչիկ Գևորգյանի բիզնեսի, Արթուր Կարապետյանի և իր փոխհարաբերությունների մասին: Ըստ վկայի ցուցմունքի` ինքը բանկային գործում լուրջ փորձ ունի: Խաչիկ Գևորգյանը ցանկացել է Հայաստանից կոնյակ արտահանել Չինաստան, և որպես խորհրդատու իրեն է դիմել: Երբ կոնյակի արտահանման համար վարկ վերցնելու անհրաժեշտություն է եղել, Գևորգյանը վկային ծանոթացրել է ամբաստանյալ Արթուր Կարապետյանի հետ, սակայն, ըստ վկայի, իր և Արթուր Կարապետյանի հարաբերություններն այսքանով սահմանափակվել են, որևէ այլ առնչություն չեն ունեցել:
Մանուկովը հայտնեց, որ Հայաստանից կոնյակն արտահանվել է Չինաստան, սակայն այն խոտանվել է, և Խաչիկ Գևորգյանը, խոտանված ապրանքը վերադարձնելու փոխարեն, ցանկություն է հայտնել այն վերամշակել ու վաճառել: Մանուկովն ասում է, թե ինքը Գևորգյանին խորհուրդ չի տվել նման բան անել, բայց թե հետագայում ինչ ճակատագիր է ունեցել խոտանված ապրանքը, չգիտի:
Նշենք, որ տուժող կողմին կոնյակի արտահանման ու խոտանման պատմությունն արժանահավատ չի թվում: Տուժող կողմը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ըստ վարկային փաստաթղթերի` «Հագենաս»-ին կոնյակի արտահանման համար մի քանի անգամ վարկեր են տրամադրվել, սակայն մինչ այդ վարկերի տրամադրումը կոնյակն արդեն արտահանված է եղել:
Ինչպես է ստացվում, որ կոնյակն արտահանում են, նոր արտահանման համար վարկ տրամադրում. հարց է բարձրացնում տուժող կողմը: Կարեն Մանուկովի հարցաքննության ժամանակ դատավորը հարց հնչեցրեց, թե արդյոք ինքը` Մանուկովը կամ, օրինակ, նախարար Արթուր Գրիգորյանը չե՞ն վճարել կոնյակի արտահանման գումարները, ինչին Մանուկովը բացասական պատասխան տվեց:
Այս գործով այսօր հերթական դատական նիստն է նշանակված. նախարար Գրիգորյանը կներկայանա, թե ոչ, պարզ չէ:
- 13:10Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը
- 11:10600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում
- 15:10Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան
- 12:10Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին
- 11:10Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի
- 13:10Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն
- 12:10Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է
- 14:10Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
- 11:10Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց
- 11:10ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին
19.03.2024 | 14:10
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.