Ազգային անվտանգության ծառայության մի քանի օր տեւած օպերատիվ գործողությունների արդյունքը Սերժ Սարգսյանը եղբոր ընտանիքի մասով երեկ վերջապես հայտնի դարձավ: Մասնավորապես, դրվագներից մեկով նշվում է, որ ԱԱԾ-ում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները: Հարց է առաջանում՝ ով է եղել Սարյանի հայտնի ժառանգը, որն, ըստ ԱԱԾ-ի, նկարչի նկարների շուրջ կնքել է խաղատուն բացելու գործարքը: «Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարանի ֆոնդապահ Սոֆյա Սարյանը Primenews.am-ի հետ զրույցում նշեց, որ Մարտիրոս Սարյանի կտավների շուրջ խաղատուն բացելու գործարքը Ալեքսանդր Սարգսյանի հետ կնքել է Ռուբեն Սարյանի՝ Մարտիրոս Սարյանի թոռան տղան՝ Ղազարոս Սարյանը, այսինքն Մարտիրոս Սարյանի ծոռը։ Վերջինս մեզ հավաստիացրեց, որ Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզաննա Սարյանը որևէ կապ չունի այդ գործարքների հետ: Ռուբեն Սարյանի որդին՝ Ղազարոս Սարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տուն-թանգարանի ֆոնդապահի խոսքը, ասելով, որ նաև ինքն է կնքել այդ պայմանագիրը։ «Այո ես կամ այդ գործում, բայց էնպեսա, որ իմ ընտանիքնելա տեղյակ եղել դրանցից, սաղ էլ գիտեն ինչը-ոնցա։ Ես լիցենզիա եմ ուզել Սարգսյաններից, բայց իրանք տենց էլ չտվեցին (Խոսքը խաղատան լինցենզիայի մասին է)»,- ասաց Ղազարոս Սարյանը և պատճառաբանեց, թե իրեն արգելել են խոսել այդ թեմայով։ Հարցին, թե ով է արգելել խոսել, կամ ինչո՞ւ են արվեստի գործերը խաղատան դիմաց վաճառել, Սարյանը շփոթվեց ու չկարողացավ պատասխանել՝ կրկնելով որ ինչ-որ մեկն իրեն արգելել է խոսել այդ թեմայով․«Կներեք քուրիկ ջան, ասել են, որ ոչ մի բառ չխոամ, հետո զանգեք ինչ պետքա կասեմ, հիմա բան չեմ կարա ասեմ»,-եզրափակեց խոսքը Ղազարոս Սարյանը։
primenews.am
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.