Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ղեկավարած «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը հաշվառված է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Այստեղից, սակայն վստահեցրին, որ հիմնադրամը եկեղեցու տարածքում չի գործում: Նույնը պնդեց նաեւ տեղեկատուում որպես հիմնադրամինը նշված հեռախոսահամարով մեզ պատասխանած անձը: Ասաց, որ ներկայանալ ու պաշտոնապես մեկնաբանություն տալ իրավասու չէ, որովհետեւ հիմնադրամում գրանցված աշխատող չէ: Այդուհանդերձ, ավելացրեց. «Դա հիմնադրամի իրավաբանական հասցեն է: Եկեղեցու տարածք է, հիմնադրամն այնտեղ ո՞նց կարող է գործել»:
Նրա խոսքով, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը գործունեության հասցե չունի: «Մասնավոր մարդիկ իրենց գործունեությունը վարում են, ոնց որ ասած, անձնական տարածքներից: Այստեղ մասնավոր մարդու գրասենյակ է, որի համարը տրված է, ու մենք կապը իրենց հետ պահում ենք, տեղյակ ենք պահում, որ ենթադրենք այսպիսի հարց է, մարդիկ դիմել են այս հարցով: Այդ ինֆորմացիան փոխանցում ենք, որովհետեւ իրենք օֆիցիալ գրասենյակ չունեն»,- հայտարարեց մեր զանգին պատասխանած տղամարդը:
Նկատենք, սակայն, որ «Փյունիկի» հրապարակված հաշվետվություններում, որպես հիմնադրամի գտնվելու վայր, նշվում է հենց եկեղեցին:
Այդ հաշվետվություններից նաեւ տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամի համար կարեւոր ֆինանսական աղբյուրներից են Երեւանի քաղաքապետարանն ու «Երեւան» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:
Հիշեցնենք, որ «Երեւան» հիմնադրամի կասկածելի գործունեությունը հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուշադրության կենտրոնում: ԱԱԾ աշխատակիցները երեկ մի քանի ժամ գտնվել են քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամում եւ այնտեղից առգրավել պարկերով փաստաթղթեր: Սրա մուտքերի բավական մեծ մասը նույնպես Երեւանի համայնքային բյուջեից է:
«Փյունիկ» հիմնադրամի 2018 թվականին հրապարակված հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2017 թվականին հատկացրել է մոտ 162 միլիոն դրամ՝ «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագրի համար, 65 միլիոն դրամ՝ «Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն» ծրագրի: Մոտավորապես 20 միլիոն դրամ էլ հատկացվել է «Ջրային կառույցների շահագործում եւ պահպանում» ծրագրի իրագործման նպատակով: Քաղաքապետարանից տրամադրված միջոցներն, այսպիսով, ընդհանուր առմամբ կազմել են 275 միլիոն դրամ:
«Փյունիկ» հիմնադրամը հաշվետու տարում մոտ 214 միլիոն դրամ ստացել է տարբեր կազմակերպություններից ու անհատներից, որոնց անունները չեն նշվում: Այդ միջոցներով իրագործվելիք ծրագրի անվանումն է «Օժանդակել ՀՀ կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների կատարելագործման, զարգացմանն ու նորագույն սարքավորումներով վերազինմանը, ազգաբնակչության սոցիալապես անապահով խավի, մանկատների, ծերանոցների, նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեության կազմակերպմանը»:
Նույն տարում «Փյունիկ» հիմնադրամին 1.5 միլիոն դրամ փոխանցել է «Երեւան» հիմնադրամը՝ դարձյալ «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագիր իրագործելու համար:
2016 թվականին վերաբերող եւ 2017 թվականին հրապարակված հաշվետվությունից էլ տեղեկանում ենք, որ տվյալ տարում «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» փոխանցված գումարը շատ ավելի մեծ է: 155 միլիոն 995 հազար դրամ հատկացվել է «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագրի համար, 400 միլիոն՝ «Բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում ու պահպանում» ծրագրի համար:
«Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն» ծրագիր իրականացնելու նպատակով 2016-ին էլ, ինչպես 2017-ին, «Փյունիկ» հիմնադրամին Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 65 միլիոն դրամ: Եվս 15 միլիոն՝ «Արտադպրոցական կազմակերպությունների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրի:
Այլ կազմակերպություններից եւ անհատներից ստացված գումարը 2016-ին կազմել է 1 միլիարդ 172 միլիոն դրամի չափ: Իրականացվելիք ծրագրի անվանումը նույնն է, ինչ 2017-ին՝ «Օժանդակել ՀՀ կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների կատարելագործման, զարգացմանն ու նորագույն սարքավորումներով վերազինմանը, ազգաբնակչության սոցիալապես անապահով խավի, մանկատների, ծերանոցների, նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեության կազմակերպմանը»:
Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը ֆինանսական հատկացումներ է անում Տարոն Մարգարյանի գլխավորած «Երեւան» հիմնադրամին, քաղաքապետարանն ու «Երեւան» հիմնադրամը աղբյուր են Սերժ Սարգսյանի եղբոր «Փյունիկ» հիմնադրամի համար: Իսկ թե հարկատուների հաշվին գոյացած միջոցներն այդպես հիմնադրամից հիմնադրամ շրջագայելով հատկապես ինչի վրա են ծախսում, մեծ մասամբ մնում է անհայտ՝ թաքնվելով ընդհանուր ձեւակերպումների տակ:
- 15:10Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
- 13:10ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով
- 15:10Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 14:10Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի
- 12:10Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ
- 11:10Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Պուտինի օգնական
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.