«Հայաստանում բոլոր քաղաքական գործիչները գիտեն, որ իմ ձերբակալումը եղել է քաղաքական պատվեր»,- այսօր ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը: Դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանավորումը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով Ազգային ժողովի պատգամավորների անձնական երաշխավորությունը: Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե Սերժ Սարգսյա՞նն է այդ պատվերը տվել՝ Ս. Բաբայանը չցանկացավ երրորդ նախագահի անունը տալ։
Հարցին՝ ինչո՞ւ է ձեր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվել, Ս. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Դրդապատճառը եղել է քաղաքական։ Այն, ինչ իմ հետ ԱԱԾ-ի շենքում խոսել են ձերբակալումից հետո, խոսել են, որ մենք արդեն 5 տոկոսի շեմն անցել ենք, ու պատրաստվում ենք մեծ հանրահավաքի, այսինքն՝ անցնելու ենք բոլոր շեմերը, ու արդեն իրենք չէին կարողանալու ունենալ այն մեծամասնությունը, որն ունեին։ Լուրջ խնդիր էր լինելու, դրա համար պետք է ինձ ձերբակալեին։ Այն հարցին, թե ինչո՞ւ հենց ինձ ձերբակալեցին՝ հաշվի առնելով, որ ես ցուցակում չկայի, լիդեր չէի, պարզ բացատրել են՝ «պարոն Բաբայան, դուք եք կազմակերպում, շտաբը դուք եք ղեկավարում, դուք եք մեզ պետք, մնացածը մեզ չեն խանգարում»։ ԱԱԾ պետի տեղակալն է եղել, ով զբաղվում էր օպերացիայով»։
Ս. Բաբայանն իր հանդեպ տեղի ունեցածը որակում է՝ որպես հետապնդում։
Հարցին՝ Արցախ չե՞ք մեկնելու, Ս. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Իմ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից։ Եթե ՀՀ իշխանությունը, հասարակությունը որոշի, որ ես պետք է այնտեղ լինեմ, ես կգնամ։ Բայց ներկա դրությամբ Սամվել Բաբայանը ո՛չ պատրաստվում է ինչ-որ տեղ գնալ, ո՛չ ինչ-որ դեստաբիլիզացիա անել։ Դա շատ լուրջ խնդիր է, պետական խնդիր է։ Չի կարելի, Ղարաբաղը շատ վտանգավոր գոտի է, ու չի կարելի այնտեղ խաղալ»։
Դիտարկմանը, թե Բակո Սահակյանն ասել է, որ 2020 թվականի ընտրություններին չի մասնակցելու՝ Ս. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Թողեք՝ մինչև 2020 թիվը Ղարաբաղը հանգիստ ապրի, եթե կապրի։ Շատ վատ վիճակում է, դեռ 2020 թվականին ինչ կլինի՝ ժամանակը ցույց կտա»։
Անդրադառնալով մամուլում եղած այն լուրերին, որ այս տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ նախկին իշխանությունները մարդ են ուղարկել, որ Ս. Բաբայանի հետ խոսի, որ նա հորդորի մարդկանց տուն գնալ, որից հետո պետք է նրան ազատ արձակեին՝ Ս. Բաբայանը հաստատեց՝ ասելով, որ Ս. Սարգսյանի անունից մարդ է գնացել իր մոտ, այդ թեմայով խոսել է, բայց ինքը մերժել է առաջարկը։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.