Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում համանախագահ երկրների առաջարկների հիման վրա ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղուն: Դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել 2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունները:
Մայիսի 15-ին Փարիզում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների: Համանախագահներն իրենց հերթին հայտարարել են, որ Հայաստանի ղեկավարությանը կհանդիպեն հունիսին:Ինչի՞ հիման վրա է Բաքուն պատրաստ առարկայական բանակցությունների եւ ո՞րն է լինելու բանակցությունների նոր փուլի մեկնակետը: Ակնհայտ է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հին սխեման՝ տարածք անկախության, խաղաղության կամ էլ ժամանակավոր կարգավիճակի դիմաց, մահացել է:Մինչեւ ապրիլյան պատերազմը՝ 2016 թվականի հունվարին, ԱՄՆ-ն առաջարկել էր շփման գծին զսպման մեխանիզմներ ներդնել:
Հայաստանն ու Ֆրանսիան միացել էին նախաձեռնությանը, Մոսկվան հայտարարել էր, որ այդպիսի առաջարկ 2011 թվականից անում է: Ադրբեջանն այն ժամանակ հայտարարեց, որ դա իր տարածքային ամբողջականության խախտման ճանաչում է:Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում կողմերը կարծես թե պայմանավորվեցին մոնիտորինգի միջոցներ տեղադրել: Ադրբեջանը, սակայն, չի ստորագրել ամփոփիչ փաստաթուղթը եւ մինչեւ հիմա խոչընդոտում է Վիեննայի պայմանավորվածությունների իրագործմանը:Հայաստանում նոր կառավարություն է, իսկ դա նոր բանակցողներ է ենթադրում:
Դատելով Հայաստանի ԱԳՆ առաջին հայտարարությունից՝ նոր նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր չէ վերադառնալ մադրիդյան սկզբունքներին եւ պահանջում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարում:Հայաստանում իշխանափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղ այցից հետո Ադրբեջանում քննարկումներ են սկսվել բանակցությունների առարկայի շուրջ: Ադրբեջանում գլխավոր մտահոգությունն այն է, թե ինչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղը, ընդ որում, ներկայիս սահմաններում: Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, եթե Հայաստանի որոշմանն աջակցեն ուժի համաշխարհային կենտրոնները:Այդ հարցերի պատասխանը տվել է Գեւորգ Միրզայանը, որն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ եթե Հայաստանում փորձեն ճանաչել Ղարաբաղը, Ադրբեջանը ստիպված կլինի պատերազմ սկսել «գոնե դեմքը պահելու համար»:Այսպես թե այնպես, Հայաստանի արտաքին գործերի նոր նախարարը սահմանել է սկզբունքային դիրքորոշում՝ Հայաստանը բանակցությունները վերսկսում է միայն նախկին պայմանավորվածությունների կատարումից հետո:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.