ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր:
Շրջայցերի նպատակն է եղել տեղում ծանոթանալ դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին՝ ՀՀ կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի թիվ 1402-Ն որոշմամբ կարգավորվող դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կատարել լրացուցիչ իրազեկման աշխատանքներ և արձանագրել նշված կարգի խախտումների դեպքերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նշված ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կատարվել են 481 դեղատնային այցեր։ Արձանագրվել են առանց դեղատոմս պահանջելու դեղատոմսով դուրս գրվող դեղերի՝ մասնավորապես հակավարակային դեղերի բաց թողնման 57 դեպք, որից 35-ը՝ Երևանում և Կոտայքի մարզում, 3-ը՝ Լուռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 11-ը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 5-ը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, իսկ 3-ը Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում։
Դեղատնային այցերի ընթացքում բացահայտվել են բժիշկների կողմից դեղատոմսերի գրման և դեղատան աշխատակիցների կողմից դեղեր բաց թողնելու կարգի խախտումներ և թերություններ: Մասնավորապես եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն սահմանված կարգի համաձայն (http://moh.am/#1/612 ) նախատեսվում է երկու օրինակ, որից մեկը պետք է պահվի դեղատանը, մյուսը՝ պացիենտի մոտ: Առանձին դեպքերում դեղագետը հրաժարվել է դեղը բաց թողնել դեղատոմսում կնիքի բացակայության պատճառով, սակայն դեղատոմսի վրա ոչ բժշկի, և ոչ էլ բուժհաստատության կնիքը պարտադիր չեն. դեղատոմսը հաստատվում է բուժող բժշկի (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեպքում նաև բուժհաստատության տնօրենի կամ տնօրենի տեղակալի) ստորագրությամբ։
Դեղատոմսերում բացակայել են բժշկի անուն-ազգանունը (կամ գրված է եղել անընթեռնելի ձեռագրով) և ստորագրությունը․ բուժող բժշկի անուն-ազգանունը (գրված ընթեռնելի ձեռագրով կամ տպագիր) և ստորագրությունը դեղատոմսի վրա պարտադիր են: Շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են դեղատոմսեր, որտեղ լրացված չեն եղել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը, սակայն բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա լրացնել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի կամ բուժմանը վերաբերող այլ փաստաթղթի (հիվանդության պատմագիր, ամփոփաթերթ և այլն) համարը։ Գրանցվել են դեպքեր, երբ դեղը գրված է եղել առևտրային անվանմամբ, սակայն ըստ սահմանված կարգի՝ բժիշկը պարտավոր է դեղատոմսը գրել դեղի համընդհանուր անվանումով, իսկ առևտրային անվանումով գրելու դեպքում դեղատոմսին պետք է կցել առանձին պատճառաբանված հիմնավորում: Հավելենք նաև, որ վերոնշյալ թերություններով և առհասարակ սահմանված կարգին չհամապատասխանող դեղատոմսերի հիման վրա դեղատան աշխատակցի կողմից չպետք է բաց թողնվեն դեղեր:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը բժիշկներին, դեղագետներին, դեղագործներին և հատկապես խոշոր դեղատնային ցանցերի, ինչպես նաև բուժհաստատությունների տնօրեններին հորդորում է պահպանել օրենքով սահմանված կարգը՝ վերոնշյալ թերություններն ու խախտումները բացառելու նպատակով:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.