Երևանում երիտասարդական նոր ավան կկառուցվի։ Շինարարական ծրագիրն արժանացել է կառավարության հավանությանը։
Երեք տարի հետո Երևանը երիտասարդական նոր ավան կունենա։ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած քաղաքաշինական ծրագիրն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ Ծրագիրը քաղաքապետարան է ներկայացրել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Երիտասարդական նոր թաղամասը կառուցվելու է Երևանի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող Մոնթե Մելքոնյանի անունով ճանապարհին հարակից տարածքում։ Այս տարածում 6,57 հա մակերեսով հողամասն այսօր շինարարության նպատակով տրամադրվեց «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» կազմակերպությանը։
Նոր ավանը կունենա մոտ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կապահովի շուրջ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ից, ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։
Երևանում կառուցվում են բազմաբնակարան բնակելի համալիրներ, որոնք շուկայականից ցածր գներով ու վարկային ցածր տոկոսադրույքներով տրամադրվում են բնակարանի կարիք ունեցող երիտասարդ մասնագետներին:Կառավարության հաստատած նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու պահանջարկը բավական մեծ է։ Առկա ծրագրերին մասնակցելու շուրջ 1200 դիմում է ստացվել, ինչը նոր ծրագրի առիթ է դարձել։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.