40 մետր երկարություն և 40 սմ հաստություն ունեցող գաթան Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու հնարավորություն ունի։ Հայկական գաթայի նախկին ռեկորդը 4 մետր էր։
Չինաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչները հավաքվել են Երևանի կենտրոնում աշխարհի ամենաերկար, հայկական ավանդական գաթան համտեսելու համար։
40 մետր երկարություն և 40 սմ հաստություն ունեցող գաթան կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Նախաձեռնության հեղինակը «Երեմյան Փրոջեքթսն» է։
«Շատ եմ լսել հայկական ավանդական հացի, լավաշի մասին, բայց գաթա, այն էլ աշխարհի ամենաերկար գաթան տեսնում և համտեսում եմ առաջին անգամ։ Հիանալի համ ունի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց չինուհի Հին Յունը։
Ինչպես Յունը, այնպես էլ իրանցի զբոսաշրջիկների խումբը միջոցառման մասին պատահաբար տեղեկացել է Facebook սոցցանցից։
«Հայ ընկերներիցս մեկը գրել էր միջոցառման մասին, լուսանկարի վրա տեսա, որ խոսքը գաթայի մասին է, ճշտեցի` ամսի քանիսին է նախատեսված միջոցառումը, ու այն համընկավ մեր տոնի հետ (Նովրուզ Բայրամ — խմբ.), որը մենք ընտանիքի հետ, ըստ ավանդույթի, որոշեցինք նշել Հայաստանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալին։
«Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները ռեկորդային քաղցր գաթան թխել են երկու օրում, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկ շաբաթ են տևել։
«Մենք մտածված ընտրեցինք գաթան, քանի որ այն մեր ազգային ավանդույթների խորհրդանիշն է», — Sputnik Արմենիային ասաց «Երեմյան Փրոջեքթս» գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքաելյանը։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR մարքեթինգի ղեկավար Անահիտ Գևորգյանն ընդգծեց, որ ընկերության գործունեությունն ուղղված է ավանդական հայկական մշակութային արժեքների տարածմանը։
«Ընտրեցինք ամենասիրված և ավանդական թխվածքներից մեկը` գաթան։ Միշտ փորձում ենք առանձնահատուկ ներկայացնել մեր ազգային խոհանոցը։ Գաթան բացառություն չէ. ավանդական միջուկը` խորիզը (հալած կարագի, շաքարավազի և ալյուրի խառնուրդ — խմբ.), այստեղ փոխարինվել է տարատեսակ հայկական չրերով և նուշով», — Sputnik Արմենիային ասաց Գևորգյանը։
Հայկական գաթան իսկապես մեծ տարածում ունի Հայաստանում։ Այն զարդարում է տոնական սեղանները և հաջողություն ու երջանկություն է խորհրդանշում։
Որոշ մասնագետներ պնդում են, որ գաթան նաև ընտանիքի ամրություն է խորհրդանշում։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։
Ամեն տարի հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոն է անցկացվում։ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին այստեղ աշխարհի ամենամեծ և ամենափոքր գաթան պատրաստեցին։ 4 մետրանոց և 3 սանտիմետրանոց գաթաները ներառվեցին «Դյուցազնագրքում» (ռեկորդների հայկական ժողովածու)։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.