Ինչպես Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդել Նասերն էր 1967 թվականին հայտարարում Իսրայելը ոչնչացնելու և Թել Ավիվը գրավելու մասին՝ փորձելով շեղել եգիպտացիների ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից, այնպես էլ այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը այդ նույն նպատակով հայտարարում է Երևանը գրավելու մասին: Իրականում Ալիևը չի պատրաստվում պատերազմ սկսել Հայաստանի դեմ:
Նա պարզապես փորձում է ամրապնդել իր խարխլված հեղինակությունը երկրի ներսում: Նա շատ լավ հասկանում է, որ իր բանակն ի զորու չէ վերադարձնել Ղարաբաղը: Ադրբեջանին պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ հակամարտության մշտական վիճակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ խոսելով Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության և ատելության քաղաքականության մասին:
Լապշինի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարության վերջին ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքվի ռեժիմը խորը ներքին ճգնաժամի մեջ է, և շուտով ականատեսը կլինենք լուրջ ցնցումների Ադրբեջանում:
– Ալեքսանդր, Ֆեյսբուքի Ձեր էջում գրել էիք այն տեսանյութի մասին, թե ինչպես են ադրբեջանական դպրոցում երեխաներին սովորեցնում ատել հայերին, և համեմատել էիք հայկական «Դետք» խմբի տեսահոլովակի հետ, որում կրկին նկարահանվել են երեխաներ, բայց ի տարբերություն առաջինի՝ այս երգի հեղինակները երգում են խաղաղության մասին, որ չզոհվեն ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի զինվորները: Ընդհանրապես Ադրբեջանում իրականացվող քարոզչությունը շատ է հիշեցնում Ջորջ Օրուելի հայտնի «1984» հակաուտոպիական վեպի դրվագները, որտեղ նույնպես մարդկանց ստիպում էին մասնակցել «ատելության երկրոպեների»: Ինչպե՞ս Դուք կբնութագրեիք այս երևույթը:
– Ըստ երևույթին, Ալիևի գլխավոր խորհրդականների սեղանի գիրքը Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆն» է. «որքան հրեշավոր է սուտը, այնքան դրան ավելի շատ են հավատում», «քարոզչությունը պետք է ազդի զգացմունքների վրա. որքան այն ավելի շատ է ազդում ամբոխի զգացմունքների վրա, այնքան ավելի մեծ կլինի հաջողությունը», «քարոզչության մակարդակը պետք է հավասար լինի ամենահետամնաց անհատների ըմբռնման աստիճանին»: Ժամանակին այս կանխադրույթներն օգտագործում էին նացիստները՝ ոչնչացնելով հրեաներին, սլավոններին և գնչուներին: Այսօր ֆաշիստական դրոշը հպարտորեն վերցրել են ադրբեջանցի PR մասնագետները:
– Ադրբեջանում այսօր իրականացվող ատելության քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել, և ինչպե՞ս այս խնդիրը պետք է արտացոլվի հակամարտության կարգավորման գործընթացում:
– Եթե չլիներ Ղարաբաղը, Ադրբեջանը կհորիներ այն, քանի որ Ադրբեջանին ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ հակամարտության մշտական վիճակը: Ագրեսիվ հռետորաբանությունը լավագույն միջոցն է աղքատությունը, սարսափելի կոռուպցիան, երկրի բնական ռեսուրսները մեկ ընտանիքի կողմից յուրացնելը «արյունարբու հայերին» վերագրելու համար: Ու կրկին հիշում ենք Ադոլֆ Հիտլերին և իր ռասայական տեսությունները՝ «համաշխարհային հրեական դավադրության» հետ միասին, միայն թե շնորհազուրկ ավստրիացուն փոխարինում ենք ադրբեջանցիով, իսկ հրեաների դեմ ռասայական տեսությունները փոխարինում ենք հայերի դեմ ռասայական տեսություններով: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ իրական դեմոկրատական ընդդիմությունն Ադրբեջանում ոչնչացված է, և Ալիևի հեռացումը բռնի իշխանափոխության միջոցով կամ կլանային խռովությունների հետևանքով չի հանգեցնի Ադրբեջանի արտաքին քաղաքականության փոփոխության: Նրանք, ովքեր կզբաղեցնեն Ալիևի տեղը, իր պես թալանելու են երկրի բնական ռեսուրսները և փորձելու են ամեն գնով պահել իրենց իշխանությունը, ինչի համար նրանց կրկին անհրաժեշտ կլինի Ղարաբաղյան խնդիրը: Հետևաբար Հայաստանը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ հակամարտությունը շատ երկար է տևելու, և հիշի, որ երկիրն ունի ընդամենը երկու դաշնակից՝ իր զինված ուժերն ու ժողովուրդը:
– Ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ Բաքուն վերջին շրջանում սաստկացրել է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ: Ալիևը հայտարարեց, թե «Երևանը մեր պատմական հողն է», նրա օգնական Ալի Հասանովն ասաց, թե Ադրբեջանը կարող է վերադարձնել Ղարաբաղը մեկ շաբաթում, եթե չխանգարեն:
– 1967 թ. հունիսին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը հայտարարեց, թե «մենք Իսրայելին կնետենք ծովը, և մեր տանկերը կշարժվեն դեպի Թել Ավիվ»: Ողջ Մերձավոր Արևելքը ծափահարում էր հզոր առաջնորդին, որն ի զորու է պատժել հրեաներին այն ստորացումների համար, որոնք կրել էր արաբական աշխարհը՝ պարտվելով փոքրիկ Իսրայելի դեմ միանգամից երկու պատերազմում: Բայց Նասերը հիմար չէր և ամենևին էլ չէր պատրաստվում կրկին պատերազմել Իսրայելի հետ: Ավելին, նրա մահից հետո հրապարակվեցին իր ձեռագրերը, որտեղ նա նույն 1967 թ. գրել էր. «…հավանաբար մենք կրկին կպարտվենք պատերազմում»: Պարզապես աղքատությունը, կոռուպցիան և արմատական իսլամիստների վերելքը Եգիպտոսում հասել էին այնպիսի ծավալների, որ երկիրը մոտ էր փլուզման և քաղաքացիական պատերազմի: Ավելացնենք մեկը մյուսին հաջորդած դավադրությունները Նասերի դեմ եգիպտական վերնախավում: Եգիպտոսին շտապ պետք էր թշնամու կերպար, որի դերում Իսրայելը հանդես էր գալիս իր հիմնադրման առաջին օրից, և Նասերը հանդես եկավ ռազմատենչ հայտարարություններով՝ թիրախավորելով կիսագրագետ բնակչությանը, որն ուզում էր հաց և տեսարան: Այդպիսով նա ուզում էր ամրապնդել իր խարխլված հեղինակությունը եգիպտացիների շրջանում: Միայն թե խնդիրն այն է, որ Իսրայելն ընկալեց այդ հայտարարությունները որպես ազգային անվտանգության սպառնալիք և վեց օրում ջախջախեց ոչ միայն Եգիպտոսի, այլև Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի բանակները և նույնիսկ հարվածներ հասցրեց Իրաքին:
Ու կրկին զուգահեռներ ենք անցկացնում ժամանակակից Ադրբեջանի հետ: Ալիևը չի պատրաստվում պատերազմել Հայաստանի հետ: Նա այդքան անհեռատես չէ և հասկանում է, որ իր բանակը չի կարող վերադարձնել Ղարաբաղը: Ադրբեջանական բանակի մարտական պատրաստության մակարդակը (Մինսկում անվնաս բլոգերներին բռնելն ու ժամանակակից ռազմական տեխնիկա կառավարելը նույն բանը չեն) և մարտական ոգին շատ ցածր են: Ալիևն այդ հայտարարություններն արել է այն նույն լսարանի համար, ինչ Գամալ Աբդել Նասերը՝ երկրի բնակչության կիսագրագետ շերտերի համար: Եվ նույն նպատակով փորձում է ամրապնդել իր խարխլված հեղինակությունը: Իմ կարծիքով՝ այս հայտարարություններից կարելի է եզրակացություն անել այն մասին, որ իշխանությունը Բաքվում վերապրում է անկախ Ադրբեջանի պատմության ամենածանր ճգնաժամը, և շուտով մենք ականատես կլինենք շատ լուրջ ցնցումների այդ պետության ներսում:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.