Հրազդանի Միկրոշրջան թաղամասում բնակվող 12-ամյա Արթուր Միքայելյանն օժտված է արտասովոր ունակություններով, որի համար վերջերս գրանցվել է ՀՀ Դյուցազնագրքում:
Իր յուրահատկություններից մեկն այն է, որ ցանկացած պահի կարողանում է գուշակել օրվա ժամերը առանց ժամացույցին նայելու, ինչպես նաեւ տարեթվի, ամսաթվի, օրվա համընկնումը շաբաթվա օրերի հետ:
Արթուրի մայրը՝ Արմինեն, NEWS.am-ի հետ զրույցում պատնեց, որ Արթուրի տարօրինակ պահվածքին առաջին անգամ ականատես են եղել, երբ նա դեռ 2 տարեկան էր. «Երեք տարեկանից ինքնուրույն անգլերեն, ռուսերեն ու հայերեն էր սովորում, զարմանում էինք, որովհետեւ կոնկրետ անգլերենին տանը ոչ ոք չէր տիրապետում: Ու էլի շատ երեւույթներ, որոնք արդեն հիմա ենք վերլուծում ու տեսնում, որ շատ բաներ են համընկնում: Բայց իր այս առանձնահատկությունների մասին հասկացանք մոտ երկու տարի առաջ, երբ արդեն խոսքը զարգացած էր ու կարողանում էինք հաղորդակցվել: Նա կարող էր մի պահ գալ ու ասել ժամը 15-ն է: Նայում էի, տեսնում՝ ճիշտ է: Չէի հավատում ու փորձում էի տարբեր ձեւերով ստուգել: Նույնիսկ քնած տեղից եմ արթնացրել ու հարցրել ժամը, ճիշտ ասել է: Հետո դպրոցի ուսուցիչներն էլ հաստատեցին, որ հենց Արթուրը մոտենում է դասարանի դռանը, որ դուրս գա, ուրեմն զանգի ժամն է»,-պատմեց Արթուրի մայրը:
Տղայի տատիկը՝ Գայանե Միքայելյանը, շարունակելով Արթուրի առանձնահատկությունների թվարկումը, նշեց, որ երեխայի հետ շփման ընթացքում հասկացան, որ նա ոչ միայն հստակ օրվա ժամերն է ասում առանց ժամացույցին նայելու, այլեւ տարեթվերը, ամսաթվերն ու ամսվա կոնկրետ օրվա համընկնումը շաբաթվա օրվա հետ. «Մի քանի անգամ լսեցինք Արթուրից, որ ասում է տարեթիվ, ամսաթիվ, ամսվա օր ու ասում շաբաթվա օրվա համընկնումը: Սկսեցինք հարցել տալ ու զարմացանք, որ գիտի: Օրինակ, ես ասում եմ, իմ ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, օրը, նա ասում է, թե ես շաբաթվա որ օրն եմ ծնվել:
Նա կարող է մոտենալ ուսուցչին ու ասել, որ նա մայիսի 30-ին ծաղիկներ է ստանալու: Հետո պարզվեց, որ այդ օրը ուսուցչի ծննդյան օրն է: Ասածներիս դժվարությամբ կարելի է հավատալ, բայց դուք ինքներդ հարցեր տվեցիք ու համոզվեցիք»:
Արթուրի տատի խոսքով, իրենք երկար ժամանակ փնտրել են մասնագետների, որոնք կարող են բացատրել ու նաեւ զարգացնել Արթուրի տաղանդը ու այդ ճանապարհին հանդիպել են Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին. «Նա մի քանի հարց տալուց հետո արձանագրեց, որ Արթուրն իսկապես արտասովոր ունակությունների տեր մարդ է, հետո հանձաժողովը հաստատեց նրա արտասովոր լինելը ու գրանցեցին Դյուցազնագրքում»:
Արթուրի ծնողների հավաստմամբ, Արթուրի ողջ կյանքը կարծես պլանավորած լինի: Նա ստիպում է ընտանիքի անդամներին հարմարվել էր ռեժիմին, ամեն ինչ անում է ժամանակին՝ առանց խախտելու ինչ-որ բան: Նրա համար հստակ է եւ դասապատրաստման ժամը, եւ ուտելու, եւ խաղալու:
«Արթուրը մեծ քանակությամբ ինֆորմացիա ունի իր մեջ, նա ամեն օր հետեւում է օրվա լրահոսին, իրադարձություններին, շատ ծանր է տանում պատերազմները, զարմանալի չէ, որ զենք խաղալիքներով բացարձակ չի խաղացել: Մի անգամ մանկապարտեզում խաղալիք ատրճանակ են նվիրել, բերել ու շպրտել է: Ես շատ երջանիկ մայր եմ, որ բացառիկ երեխա ունեմ, որ նա տարբերվում է բոլորից, բայց շատ եմ երազում, որ նրան տեսնեն ու նրա հետ հանդիպեն համապատասխան մասնագետներ, ովքեր գուցե բացատրեն, բացահայտեն նրա ունակությունները ու եթե հարկն է, նույնիսկ զարգացնեն: Գուցե նրա ներուժը ի նպաստ մեր հասարակության ծառայի: Մեր ընտանիքի միակ երազանքն այն է, որ Արթուրով համապատասխան մասնագետներ զբաղվեն»,-նշեց Արմինեն:
- 15:10Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան
- 12:10Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին
- 11:10Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի
- 13:10Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն
- 12:10Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է
- 14:10Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
- 11:10Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց
- 11:10ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին
- 15:10ԲԿ-ներից մեկում ջրծաղիկից բուժվող երեխա է մահացել․ Ծաղիկ Վարդանյանի ահազանգը
- 13:10Մի քանի ամիս հետո, երբ պատերազմ, ավեր, ցավ, մորմոք լինի, ասելու են՝ ամեն ինչի համար, ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր, դուք էիք ուզում
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.