«Բաքվում այսօր աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է գրանցվել: Օրվա առաջին կեսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընկերակցությամբ, մասնակցել է Բաքվի վեցերորդ միջազգային համաժողովին, որին ներկա են տասնյակ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ: Այստեղ Ալիեւը խոսել է ԼՂ խնդրի մասին, սակայն, ըստ էության, նոր ոչինչ չի ասել` կրկնելով տասնյակ անգամներ հնչած թեզը, թե միջազգային հանրությունը պատժամիջոցներ պետք է սահմանի Հայաստանի նկատմամբ, որովհետեւ, իբրեւ թե վերջինս ղարաբաղյան խնդրի չկարգավորման միակ պատճառն է:
Սակայն Ադրբեջանի ակտիվում դիվանագիտական առարկայական հաջողություն գրանցվել է օրվա երկրորդ կեսին, երբ Բաքվում այսօր տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպման ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը: «Այս համատեքստում կողմերը փոխադարձ հարգանքով են վերաբերվում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, ինչպես նաեւ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքների հիման վրա»,- ասված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի արտգործնախարարների այսօր ընդունած փաստաթղթում:
Կասկածից վեր է, որ այս փաստաթուղթը Բաքուն դարձնելու է հաղթաթուղթ` ցույց տալու համար, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Իրանն ու Վրաստանը ԼՂ խնդրում պաշտպանում են Բաքվի դիրքորոշումը, եթե նույնիսկ այսօրվա հռչակագիրն ուղղակիորեն չի առնչվել ԼՂ խնդրին:
Իհարկե, Թբիլիսիի եւ Թեհրանի պրակտիկ քաղաքականությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ ավելի չեզոք եւ հավասարակշռված է, մյուս կողմից` երբ Հայաստանը, ըստ էության, մեկուսացած է տարածաշրջանային բոլոր նախագծերից` դրանց մասնակիցները ձեւակերպում են ընդհանուր օրակարգ, շահեր, որոնց համատեքստում Բաքվին հաջողվում է` համագործակցության ընդհանուր փաթեթում, իր համար բարենպաստ ձեւակերպումներով, ներառել նաեւ ԼՂ խնդիրը:
Ահավասիկ, չորս արտգործնախարարներն այսօր Բաքվում քննարկել են Հարավ-արեւմուտք տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարը, որով նախատեսվում է Հնդկաստանից բեռները հասցնել Եվրոպա՝ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքներով: Շուրջ հինգ հազար կիլոմետր ձգվող այս ճանապարհը թույլ կտա բեռները Հնդկաստանից Եվրոպա հասցնել ընդամենը մեկ շաբաթում: Ուշագրավ է, որ Թեհրանը նոր ձեւաչափին մտադիր է ինտեգրվել շատ արագ` ցանկություն հայտնելով մասնակցել նաեւ այն նախագծերին, որոնք ավելի վաղ համաձայնեցվել էին երեք կողմերի` Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր, մասնավորապես, նշել է, որ Իրանը եւս ուզում է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին՝ հասցնելով այն մինչեւ Թավրիզ:
Եթե հանրագումարի բերենք Բաքվում այսօր տեղի ունեցած քառակողմ հանդիպման նախնական արդյունքները, ապա ստացվում է, որ Ադրբեջանին հաջողվել է լուծել առնվազն երկու խնդիր` ԼՂ խնդրում իր դիրքորոշումը դարձնել տարածաշրջանի մյուս երեք պետությունների կոնսենսուսային տեսակետ եւ ավելի խորացնել Հայաստանի ռեգիոնալ մեկուսացումը: Իհարկե, Երեւանի պաշտոնական շրջանակներն ավանդական փաստարկներով կհակադարձեն մեր երկու արձանագրումներին, մասնավորապես` մատնանշելով հայ-վրացական, հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ հարաբերությունները` բարեկամական լինելով հանդերձ, ըստ էության, զուրկ են քաղաքական օրակարգից, տարածաշրջանային բաղադրիչից, ռազմավարական տեսլականից:
Սա հետեւանք է Հայաստանի իներտ, ռուսական միակողմանի կողմնորոշում ունեցող արտաքին քաղաքականության: Իրանը երկու խոշոր տարածաշրջանային ձեւաչափով արդեն ընդհանուր օրակարգ է ձեւավորել Ադրբեջանի հետ, Թբիլիսիի եւ Բաքվի համագործակցության տարածաշրջանային հարթակներն ավելի բազմաշերտ են: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ռուսական շահերին չհակադրվելու իռացիոնալ մոտեցումն է, ինչի հետեւանքով բովանդակազրկվում են ոչ միայն Հայաստան-Եվրամիություն, այլ նաեւ՝ Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Բոլոր երեք ուղղությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն, սակայն Թեհրանի, Թբիլիսիի, Բրյուսելի հետ հարաբերությունները կաշկանդվում են ռուսական գործոնի, ըստ էության` Հայաստանի սուբյեկտության բովանդակային բացակայության հետեւանքով: Հայաստանը, ըստ էության, դուրս է մղվում տարածաշրջանից` էապես սահմանափակելով զարգացման իր հնարավորություններն ու ռեսուրսները»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.