Ինչպես հայտնի է, 2017 թվականից քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ գումարը քաղաքացիների աշխատավարձերից պահում ու վճարում է գործատուն:
Այն քաղաքացիները, որոնք աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուի մոտ, և նրանց աշխատավարձից նախորդ տարվա ընթացքում գանձվել է հավելյալ դրոշմանիշային վճար, ապա վերջիններս, համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի, իրավունք ունեն ետ պահանջելու սահմանված չափից ավել իրենցից պահված դրոշմանիշային վճարի գումարները:
Վերջնաժամկետը և ընթացակարգը
Յուրաքանչյուր տարի սահմանվածից (ամսական 1000 դրամ) ավել վճարված գումարը ետ ստանալու դիմում կարելի է ներկայացնել մինչ հաջորդ տարվա հունվարի 28-ը: Այլ կերպ ասած, այն քաղաքացիները, ովքեր անցյալ տարի (թեկուզ մեկ ամիս) ավելի քան մեկ գործատուից եկամուտ են ստացել, կարող են նախքան հունվարի 28-ը դիմել վճարված ավել 1000 դրամները ետ ստանալու համար:
Նախ և առաջ անհրաժեշտ է նախորդ տարվա բոլոր գործատուներից ստանալ համապատասխան տեղեկանք այն մասին, որ քաղաքացու ամենամսյա աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար: Տեղեկանքի ձևը՝ այստեղ:
Տեղեկանքները ստանալուց հետո քաղաքացին դրանք (անձնագրի կամ նույնականացման քարտի և պատճենի հետ) պետք է ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ցանկացած ստորաբաժանում` իր կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք ձեռք բերելու նպատակով (Ձև 4): Տեղեկանքը անվճար է և տրվում է տեղում: Նշենք, որ հարկային մարմին պետք է ներկայացվեն նաեւ բանկային տվյալները (բանկի անվանումն ու հաշվեհամարը, որին պետք է ետ վերադարձվեն վճարված ավելորդ վճարները):
Այնուհետեւ արդեն քաղաքացին կարող է դիմել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ միաժամանակ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հարկային մարմնից և բոլոր գործատուներից ստացված տեղեկանքները և սահմանված ձևի լրացված դիմումը` ուղղված հիմնադրամի գործադիր տնօրենին: Դա կարելի է անել նաև փոստով՝ ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փող. 6 հասցեով։ Դիմումի ձևը՝ այստեղ։
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ու սահմանված կարգով փետրվարի 28-ից ոչ ուշ հիմնադրամ ներկայացնելու դեպքում` 2 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացին ի վերջո կարող է ետ ստանալ իրենից հավելյալ գանձված դրոշմանիշային վճարի գումարները:
Արհեստական խոչընդոտներ
Նշենք, որ այս ընթացակարգը լի է արհեստական խոչընդոտներով: Թեև ինքնին քաղաքացուց լրացուցիչ դրոշմանիշային վճար գանձելը, եթե քաղաքացին իրավունք ունի այն ետ պահանջել, հակատրամաբանական է: Շատ ավելի տրամաբանական կլիներ ի սկզբանե այն չգանձելը: Սակայն օրենքում, ի հեճուկս տրամաբանության, ամրագրվեց այս մեխանիզմը:
Սակայն արհեստականորեն ավելի է բարդացվել ամրագրված այս մեխանիզմի իրագործումը: Աշխատողներից պահանջվում է ներկայացնել աշխատանքի վայրերից տեղեկանք, ինչը ամբողջությամբ անիմաստ է, քանզի հարկային մարմինները էլեկտրոնային ձևով ունեն այդ տեղեկությունները և գործատուի տեղեկանքի կարիքը չունեն: Իսկ հարկային մարմին, ինչպես արդեն նշեցինք, քաղաքացին, միևնույնն է, գնում է:
Արդ, կարելի է վստահաբար եզրակացնել, որ ստեղծված են արհեստական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են սահմանվածից ավել չափով վճարված դրոշմանիշային գումարների վերադարձը: Եվ այս երևույթի, թերևս, միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ դա միտումնավոր է արված, որպեսզի քաղաքացիները զերծ մնան օրենքով իրենց հասանելիք գումարները պահանջելուց:
Փայլակ Կարապետյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.