ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների տեղադրման կարգ սահմանել և նշված գործողություններն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնել:
Ինչպես տեղեկացնում է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, տվյալ ոլորտում իրականացված վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին 6 տարում տեղի ունեցած ավելի քան 90 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները կամ ոչ պատշաճ որակավորում ունեցող մասնագետների կողմից տեղադրված լինելու փաստը, ինչպես նաև գազաբալոնների՝ սահմանված չափաբաժնից ավելի լիցքավորելը, ինչի հետևանքը եղել է մարդու կյանքին կամ առողջությանը պատճառված էական վնաս:
«Ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովմանը ուղղված օրենսդրական համալիր լուծումներ: Այդ լուծումներով առաջարկվում է պատասխանատվության նախատեսում թե՛ ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների համար, թե՛ ֆիզիկական անձանց կողմից շահագործվող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների համար և թե՛ ԱԳԼՃԿ-ների համար, եթե լցավորումը կիրականացվի չճնշափորձարկված գազաբալոններում»,- նշված է նախագծում:
Նախագծում հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:
ԱԻՆ-ը նախատեսում է սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին:
«Ընդ որում՝ չճնշափորձարկված գազաբալոններով ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար առաջարկվում է պատասխանատվություն կիրառել օրենքն ուժի մեջ մտնելու պահից, որը նախատեսված է հրապարակումից 12 ամիս հետո, իսկ ոչ ուղևորափոխադրումներ իրականացնող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների համար հրապարակվելուց հետո 36 ամիս անց: Առաջարկվում է նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ տվյալների էլեկտրոնային հսկողության շտեմարանի միջոցով ստուգել գազաբալոնների պարբերական վկայագրված լինելու հանգամանքը և դրա բացակայության դեպքում պահանջել պարբերական վկայագրում անցած լինելու վերաբերյալ հավաստում»,- նշված է նախագծում:
Նախագծով ակնկալվում է աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորման և գազավառելիքային համակարգով լրակազմված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության մակարդակի բարձրացում, գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելում:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.