Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, օրերս պատասխանելով իր ղեկավարած հաստատությունում լքված նորածնի մասին մեր հարցմանը, անդրադարձավ նաեւ երեխաների թերսնուցման խնդրին ու դրա անդառնալի հետեւանքներին՝ վերհանելով սահմռկեցուցիչ իրականություն:
Բժշկի խոսքով, լինում են դեպքեր, երբ հիվանդանոց են ընդունվում ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում: Նա, սակայն չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել:
Նիկոլայ Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ եթե ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ավելի ճիշտ կլինի չամաչել ու երեխային ժամանակավորապես հանձնել պետության հոգածությանը, քան թե նրան հասցնել սովամահության:
«Եթե ֆինանսական լուրջ խնդիրներից, այս կամ այն կազմակերպչական հարցերից ելնելով ընտանիքները հնարավորություն չեն ունենում պահել երեխային, կարելի է ժամանակավորապես, առանց նրանից հրաժարվելու, տանել սոցիալական հաստատություն, որպեսզի պետությունն ապահովի այդ երեխայի խնամքը, սնունդը, զարգացումը եւ այլն, քան թե տանեն տնային թշվառ պայմաններում պահեն, ոչ բժշկական օգնություն ցուցաբերեն, ոչ ադեկվատ խնամք լինի, եւ երեխային էլ կորցնեն, այն դեպքում, երբ կարելի է այդ դժվար փուլում օգտվել պետական օժանդակությունից, հետո, տա Աստված, ոտքի կանգնեն, այդ ընտանիքի սոցիալական խնդիրները լուծվեն, գնա երեխային ետ վերցնի»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը:
«Ու այդ փուլում է, որ մենք գտնում ենք, որ տարածքային սոցիալական հանձնաժողովները էլ ավելի ակտիվ պետք է աշխատեն: Եթե լինում են նման ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, խորհուրդ տրվի, որ ժամանակավորապես այդպիսի լուծում ընտրվի: Դա ավելի լավ է, որովհետեւ երբեմն բերում են շատ վատ պահված, կարելի է ասել համարյա թե սովի մատնված երեխաներ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Որոշ դեպքերում էլ չի հաջողվում նրանց փրկել: Դա միայն եւ միայն թերսնուցման ու ոչ ադեկվատ խնամքի հետեւանք է»,- շարունակեց մեր զրուցակցը:
Հարցին, թե իր ղեկավարած հաստատությունում որքա՞ն հաճախ են նման դեպքեր գրանցվում, Նիկոլայ Դալլաքյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն իրենք չեն վարում: Նա չասաց նաեւ, թե երբ է գրանցվել երեխայի սովամահության վերջին դեպքը.
«Ես ձեզ ասացի այդ երեւույթների մասին, որ ցավոք սրտի կան շատ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներ, որոնց շատ դեպքերում մամուլն էլ է անդրադառնում, նաեւ բավականին ակտիվ օժանդակություն է ցուցաբերում, բայց կան ընտանիքներ, որոնք այս խողովակներից որեւէ մեկից ոչ օգտվել են, ոչ էլ, կարող է, գիտեն տեղը: Իրենք իրենց յուղի մեջ, կոպիտ ասած տապակվում են, արդյունքում բերում են ծայրահեղ ծանր, հյուծված վիճակով երեխա, որին միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել»:
Երեխաների աղքատության մասին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ամենաթարմ տվյալները վերաբերում են 2016 թվականին: Նշված տարվա դրությամբ, մինչեւ 18 տարեկան երեխաների 2 տոկոսը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2 տոկոսը` աղքատության մեջ: Պաշտոնական հրապարակումներում հանդիպում է նաեւ հետեւյալ տեղեկատվությունը, ինչը թերեւս նաեւ արտագաղթի ծանր հետեւանքի ցուցիչ է. «Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը (24.3 տոկոս) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 41.6 տոկոսն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 31.8 տոկոս»:
Հայկական ժամանակ
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.