ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց մեկը մյուսից հետո «բարեփոխումներ» իրականացնել: Առաջինը, ինչ արեց Կարեն Կարապետյանը, մի շարք պետական հիմնարկների լուծարումն ու մարդկանց գործազուրկ դարձնել էր: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բյուջեն անցնում է խնայողական ռեժիմի: Նա այդ ամիսներին հասցրեց անել դարակազմիկ մի հայտարարություն, որը, հավանաբար, դեռ երկար կհիշվի: «Վերացրեք պրիմիտիվ գողությունը»,-ասաց Կարեն Կարապետյանն, ու ինքն իրեն գցեց կրակը:
Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը մի հրապարակմամբ է հանդես եկել, ըստ որի՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի զարգացման հիմնադրամում և ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին:
Թերթը պարզել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը որոշել է բյուջեի միջոցներով գնել սիգարետներ՝ յուրաքանչյուրը 1500 դրամ արժողության (թան էլ չէ, փրթած մածուն), թանկարժեք սուրճերի տեսականի:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ևս զերծ չի մնացել նման գործելաոճից, նրանք էլ որոշել են գնել 12 հազար դրամանոց «Էսպրեսսո» սուրճեր, նաև՝ լուծվող սուրճերի այլ տեսականի:
Ինչ է այս ամենը, եթե ոչ պրիմիտիվ գողություն: Սա գողություն է, եթե անգամ Գրիգորիչը հայտարարի, որ մեր իմացած գողությունն այս գողությունը չէ:
Գալով վարչապետին նշենք, որ այս հիմնադրամը, որը գործում է պետբյուջեի հաշվին, դեռ ոչ մի առաջընթաց էլ չի ապահովել: Այս հիմնադրամի ՕԳԳ-ն հավասար է զրոյի, որովհետև ոչ մի քաղաքացի դեռ չի զգացել այն զարգացումը, որը պետք է ապահովեր Հայաստանի զարգացման հիմնադրամը:
Ինչ է ստացվում այս ամենի արդյունքում: Կարեն Կարապետյանը հայտարարում է , որ չինովնիկները վերջ տան պրիմիտիվ գողություններին, բայց իր թիկունքում, իր վստահելի թիմակիցները բյուջեի հաշվին նման էլիտար հաճույքներ են իրենց թույլ տալիս՝ «պաստավկա» անելով Կարեն Կարապետյանին:
Իրականում պրիմիտիվ գողությունը չի վերջանալու այնքան ժամանակ, քանի դեռ Կարեն Կարապետյանը միայն խոսում է՝ դուր գալու համար:
Կարապետյանն իր փիառի ու ճռճռան մտքերից պետք է անցում անի գործի, որ պրիմիտիվ գողությունն էլ վերանա, զարգացման հիմնադրամն էլ իմանա, թե ինչի համար է ինքը ստեղծված: Այլապես, այս պրիմիտիվ գողության ընդամենը մեկ օրինակը կարող ենք համարել ՝ «գողություն վարչապետի բարձր հովանու ներքո»:
Մկրտիչ Հարությունյան
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.