Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղեկատվություն ստանալու նպատակով՝ դիմել է ՀՀ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին.
Հարգելի տիկին Ստեփանյան,
Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.
Լայն հանրությունը տարիներ շարունակ առնչվել է ՀՀԿ-ն ներկայացնող պաշտոնատար անձանց ոչ համարժեք պահվածքին, որը նաև գնահատվել է որպես թմրամոլների վարքագիծ: Երբեմն ՀՀԿ-ն ներկայացնող պաշտոնատար անձանց մոտ նկարագրվում է նույնիսկ կոկաինային փսիխոզ, որը, ըստ մասնագետների, հաճախ դրսևորվում է կոկաինային պարանոյաի տեսքով: Այս անձանց մոտ կոկաինային կախվածությունը, ըստ իրենց սպասարկող անձնակազմի, առաջացրել է դեմենցիա և զառանցանքներ:
Ելնելով տվյալ իրավիճակից և հաշվի առնելով փետրվարի 13-ին հոգեբուժական բրիգադի աշխատակիցների ներկայությունը Երևանի ավագանու նիստին՝ ոչ միայն հանրության շրջանում են հարցեր առաջացել, այլ նաև՝ մեզ մոտ:
Այսպես, փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ նիստերի դահլիճ են եկել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի հոգեբուժական բրիգադի աշխատակիցները, ովքեր մինչև նիստի ավարտը հերթապահել են դահլիճում: Ո՞րն էր տվյալ հոգեբուժական բրիգադի աշխատակիցների առաքելությունը՝ ո՞վ էր նրանց հրավիրել, ո՞ւմ համար էին նրանք ժամանել և ինչպիսի՞ բուժօգնություն պետք է տրամադրեին՝ իմ այս հարցադրումներին այդպես էլ պատասխան չի տրամադրվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրից՝ Բաղրամյան 26 հասցեից:
Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնից՝ Ազգային ժողովից՝ Բաղրամյան 19 հասցեից:
Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության Կառավարությունից՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեից:
Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Երևանի քաղաքապետարանից՝ Արգիշտի 1 հասցեից:
Համաձայն Երևանի քաղաքապետարանում շրջանառվող լուրերի՝ շտապ օգնության հոգեբուժական բրիգադի աշխատակիցները երբեմն կանչի հիման վրա բուժօգնություն են տրամադրում Տարոն Մարգարյանին, Հովհաննես Ավանեսյանին, Գոռ Վարդանյանին, Դավիթ Օհանյանին, Էդմոնդ Կիրակոսյանին, Սերգեյ Մկրչյանին և Վասպուրակ Մարտիրոսյանին: Ականատեսը լինելով 2018 թվականի փետրվարի 13-ին հոգեբուժական բրիգադի աշխատակիցների այցին քաղաքապետարան ու նրանց հերթապահությանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում և նրանց ագրեսիվ վարքագծին, նրանց կողմից բռնություն (այդ թվում՝ սեռական ոտնձգություն) իրականացնելուն՝ լրատվամիջոցների առջև, ուղիղ եթերում՝ առաջացրել է հետևյալ հարցերը.
Ո՞վ էր ներկայացրել Շտապ օգնության կանչը, մասնավորապես՝ ո՞ւմ համար էր այն ներկայացվել՝ Տարոն Մարգարյանի՞, Հովհաննես Ավանեսյանի՞, Գոռ Վարդանյանի՞, Դավիթ Օհանյանի՞, Էդմոնդ Կիրակոսյանի՞, Սերգեյ Մկրտչյանի՞, Վասպուրակ Մարտիրոսյանի՞:
Զարուհի Փոստանջյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.