«Խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո, որ տեղի ունեցավ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությամբ, Հայաստանի նախագահի պաշտոնի շուրջ կենտրոնացած հանրային եւ քաղաքական ավանդական «ինտրիգը» տեղափոխվեց վարչապետի ուղղությամբ, հատկապես Սերժ Սարգսյանի հնարավոր հավակնության գործոնի ազդեցությամբ:
Անցնող երկու տարիների ընթացքում հանրային դիսկուրսում չորրորդ նախագահի հարցը գործնականում չի եղել առանցքային դիրքերում եւ չի արժանացել մեծ ուշադրության, նույնիսկ փոքրի էլ չի արժանացել: Սակայն այս օրերին չորրորդ նախագահի թեկնածության եւ ընտրության թեման ստվերել է նույնիսկ վարչապետի հարցը: Իհարկե, դա ժամանակավոր է, մինչեւ կլինի ընտրությունը, եւ հանրային ու քաղաքական ուշադրության ռեժիմը կվերադառնա վարչապետի ու կառավարության խնդրին:
Այդուհանդերձ, եթե ուշադրության բռնկումը հնարավոր է համարել ժամանակավոր, պետք է նկատել եւ արձանագրել, որ չորրորդ նախագահի թեկնածության հարցում հանգուցալուծումը ամենեւին չի խոսում ժամանակավորության մասին՝ այն տեսանկյունից, որ ընտրված թեկնածուն ամենեւին բուտաֆորիկ կերպար չէ, որը լինելու է դրածո եւ կամակատար: Համենայնդեպս, առաջադրված Արմեն Սարգսյանի կենսագրությունն ու միջազգային հեղինակությունը, կապերն ու կշիռը, մեղմ ասած, գոնե տեսական դաշտում անթույլատրելի են համարում դիտարկումը, թե այդ պաշարով գործիչը կարող է իրեն տեսնել դրածոյի կամ էլ կամակատարի դերում, անգամ ենթարկել իրեն այդպիսին դառնալու ռիսկի:
Ըստ այդմ, առնվազն քանի դեռ չենք դարձել արդեն ընտրված եւ լիազորությունը ստանձնած, նոր մոդելի լիարժեք անցման պայմաններում գործող նախագահի անմիջական քայլերին եւ դերակատարությանը, նվազագույնը տեսականում հիմք ունենք ենթադրելու, որ չորրորդ նախագահի խնդրի հանգուցալուծումը ստեղծում է նոր իրավիճակ եւ բավականին երկարաժամկետ կտրվածքով: Թեեւ նախագահի ինստիտուտը ունենալու է ներկայիս համեմատությամբ զգալիորեն սահմանափակված լիազորություն, այդուհանդերձ՝ գերնախագահ չլինելու պարագայում, չի էլ լինելու այլ գերինստիտուտ: Ու այստեղ արդեն Արմեն Սարգսյանի մի շարք գործոններ՝ թե՛ անձնական, թե՛ ռեսուրսային, անգամ ամենաթույլ օղակ դիտարկելու դեպքում նախագահի ինստիտուտը վերածում են իշխանական համակարգում ազդեցության եւ ուժի կենտրոնի:
Խոսքը ոչ միայն Արմեն Սարգսյանի մեծ հեղինակության մասին է թե՛ հայկական միջավայրերում, թե՛ նաեւ միջազգային տնտեսական, քաղաքական ասպարեզներում, այլ նաեւ անմիջական տնտեսական ռեսուրսային: Սարգսյանն ըստ էության խոշոր գործարար է կամ տնտեսական գործիչ, որը ներգրավված է եղել միջազգային խոշոր տնտեսական ընկերություններում ու խմբերում, իրականացրել խոշոր տնտեսական նախագծեր տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրասիական գոտում ու հենց Հայաստանում: Եվ երբ այդ ամենին ավելանում են նաեւ դիվանագիտական գործունեության ընթացքում, այսպես ասած, հավաքագրված կապերը, ապա ակնհայտ է դառնում, որ թվացյալ թուլացած եւ բուտաֆորիկ նախագահական ինստիտուտը Արմեն Սարգսյանի նշանակումով դե ֆակտո ստանում է բոլորովին այլ կշիռ, ըստ այդմ՝ իշխանական համակարգում բոլորովին այլ ազդեցություն»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.