Հ3 հեռուստաընկերությունը, որը պատկանում է Արթուր Բաղդասարյանին, այսօր հայտնվել է բառիս բուն իմաստով խղճուկ վիճակում: Նախ, Բաղդասարյանը չէր կարողանում փակել աշխատողների աշխատավարձը, մինչև բանը հասավ նրան, որ Նոր տարվա տոներից առաջ ամիսներով չվճարված աշխատողները շրջափակման մեջ են առել Բաղդասարյանի մեքենան ու պահանջել իրենց հասանելիք աշխատավարձը: ՈՒ քանի որ այդ մադիկ հանդգնել են պահանջել իրենց աշխատավարձը, հեռուստաընկերության տնօրեն, Բաղդասարյանի մտերիմ, դերասան Արամ Հովհաննիսյանը կանչել է ու առանց այդ էլ սակավաթիվ աշխատողներին հրահանգել լքել հեռուստաընկերության շենքը: Եվ փաստացի, Հ3 հեռուստաընկերությունն արդեն մեկ ամիս է, ինչ աշխատող չունի, ու եթերը դրված է «կրկնողություն» ռեժիմի վրա: Լրատվական ծրագիր ընդհանրաես չկա, քանի որ կրկնության դեպքում Բաղդասարյանի մոտ «նոստալջիան» կմեծանա՝ կմտածի, որ դեռ խորհրդարանական ընտրություն է ու ինքն էլ մասնակցում է դրան:
Այս ամենի մեջ ցավալի մի քանի հանգամանք կա. ցանկացած մեկը, ով իշխանության կերակրատաշտին մոտ է, նրա բիզնեսը` կլինի կոնյակի գործարան, հեռուստաընկերոթյուն, թե տեքստիլ ֆաբրիկա կամ մեկ ուրիշ գործ, օրեցօր հզորանում է ու ծիլեր տալիս, վայ նրան, ով հեռանում է կերակրատաշտից սնվելու հնարավորությունից` միանգամից ինքն էլ, իր աշխատողներն էլ հավասարվում է «կարտոֆիլասեր» հասարակությանը, կամ լքում երկիրը: Սա զավեշտի մի կողմն է, մյուս կողմը այն է, որ հարկատուների հաշվին ապրող մի հսկայական հանձնաժողով` հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, մատնված է անգործության, մինչև որ սույն սեփականատիրոջը տապալելու հրահանգ կստանա: Իսկ հրահանգը ուշանում է օբյեկտիվ պատճառներով` նախ պետք է հասականալ հետռուստաընկերությունը կշարունակի մնալ Արթուր Բաղդասարյանի ձեռքին, թե սահուն կանցնի մեկ ուրիշին:
Ըստ օդում կախված լուրերի այս պահին կա շահագրգիռ մի քանի կողմ` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ով մեդիա դաշտի ամենամեծ բաժնետերն է, երկրորդ շահագրգիռ կողմը` 50/50 հարաբերակցությամբ, հավակնում է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հավսեփյանը , ով Հ3 հեռուստաընկերության կապուղու նախկին տերն էր ու Բաղդասարյանի հետ պայման է կապել, որ հեռուստաընկերության վաճառքի դեպքում առաջին հավանական գնորդը ինքը պետք է լինի: Կա նաև այլ կողմ` ի դեմս 1in.am կայքի հիմնադիր: Առաջին երկու տարբերակի հրաժարումից հետո միայն ու բնականաբար իշխանության հոժարակամության շնորհիվ կարող է երրորդ տարբերակը գործել:
Իսկ մինչ այդ որոշումները կհստակեցվեն, մի ամբողջ հաճախականության եթերը ամեն օր կլինի նույն օրվա նման, իսկ հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը ձև կտա, թե չի տեսել, չի լսել ու չգիտի` խոսքը ինչի մասին է: Ի դեպ, սա այն հաճախականությունն է, որը՝ որպես Երևան հեռուսաընկերություն, 2010 թվականին հաղթեց ԱԼՄ հեռուստաընկերությանը:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.