«Թեեւ ասում են՝ երբեք մի ասա` երբեք, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ ապրիլյան գործընթացներում որեւէ «իմպրովիզ, դիսիդենտություն» լինի: Ե՛վ նախագահի, եւ՛ վարչապետի ընտրությունները կանցնեն մեկ փուլով եւ` խիստ սահուն: Օրերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հավաքը հենց այդ ազդանշանումն ուներ: Ընդ որում, նկատենք, որ Գագիկ Ծառուկյանն այնտեղ չպետք է լիներ: Բայց` է՛ր. նա ԱԺ խորհրդի անդամ չէ, բայց քանի որ հանդիպումը պետք է լայն հանրությանը ցուցաներ` որտեղ են գարունելու ապրիլյան խեցգետինները, Ծառուկյանը եկել էր հավաստելու` «թե՛ ապրիլին, թե՛ մայիսին» կանգնած է «թագավորի» կողքին, ինչպես` երբեք:
Ասել է` մարշալ-պլանում Սերժ Սարգսյանը որեւէ խնդիր չունի խորհրդարանական անցման այս կարեւոր փուլում: Նա խնդիրներ չունի արտքաղաքական վեկտորում նույնպես: Սերժ Սարգսյանի խնդիրները, բացի տնտեսության անմխիթար վիճակից, այլ տեղում են:
Համակարգը, իր թիմը փտել են` վերջնականապես: Ճիշտ է, վերջին շրջանում ինչ-ինչ քայլեր փորձում են անել. նույն ԱԺ-ն են քանդում-հավաքում` թոթափելու չինովնիկա-պսեւդո անգործության սինդրոմները կստացվի, թե ոչ, կերեւա առաջիկայում:
Հայաստանյան անվտանգության դոկտրինն է փոխվում: Բարեփոխումներ են իրականացվում նաեւ ուժային կառույցներից ամենաուժայինում` ՊՆ-ում, որը, ի դեպ, «օրինաչափորեն արժանանում» է լուրջ դիմադրության. Վիգեն Սարգսյանի ցանկացած ռիսկային-ադեկվատ քայլ նույնքան ոչ ադեկվատ դիմադրության է հանդիպում… Ձգենք պաուզան ասելու` ոչ այնքան հանրության, ընդդիմադիր մասսայի, որքան իր իսկ թիմի որոշակի շերտերի կողմից. վերջիններս են շատ դեպքերում մոդերացնում բողոքի այն ալիքը, որն առկա է սոցցանցերում, մամուլում` ընդդեմ ՊՆ-ում սկսված առողջացման ցանկացած գործընթացի:
Անմխիթար է վիճակը նաեւ մյուս ոլորտներում: Այնքան անմխիթար, որ նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հարկ համարեց անհատական աջակցություն հանդես բերել ԱԺ նախագահին` գովերգելով վերջինիս համբերությունը. թերեւս լավատեղյակ է, որ «թիմը», ապրիլյան զարգացումներին, կադրային տեղաշարժերին ընդառաջ, այնպես է դեգրադացվել` բարոյապես, քաղաքականապես, «մարդապես», որ սկսել է զմիմյանս «ուտել», այդ թվում եւ` Արա Բաբլոյանի աթոռի համար: «Թիմը» կարծում է, որ Բաբլոյանը կդառնա Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, չնայած, ասվում է նաեւ Շվեյցարիա` Շառլ Ազնավուրի փոխարեն, քանզի Նալբանդյանը նախագահ է «դառնում»…
Ձգենք դարձյալ պաուզան՝ ասելու, որ, մեր տեղեկություններով, նախագահի հավանական թեկնածուն ոչ թե Նալբանդյանն է, այլ Արկադի Ղուկասյանը: Եվ ապա, «թիմը» մտածում է՝ քանի որ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը Բաբլոյանին գովեց, ուրեմն, հաստատ նրան հրաժեշտ է տալու` հրաժեշտին են այդպես «գովերգում» մարդուն:
Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սիրում է «գրկում խեղդել», սակայն սա այդ դեպքը չէ: Քանզի ապաքաղաքական Բաբլոյանն ուղղակի «գտածո» է այս փուլում` բոլոր առումներով. նա խաղեր չի տալիս, ինտրիգներ չի կազմակերպում, կարողանում է ճշգրիտ հարաբերություններ կառուցել բոլորի հետ, չի ցցվում, բացասական էներգիա չի արտածում, ինչն անչափ կարեւոր է երբեմնի «Կոզեռնի գերեզմանոցում» վեր խոյացած պառլամենտի համար: Բաբլոյանի տեսակը կարող է ապահովել պառլամենտի անցնցում անցումը պառլամենտական երկրի. չմոռանանք` այս պառլամենտը տեսել է ամեն ինչ, այդ թվում՝ 98-յան մեկ գիշերային «թագավորափոխություն» (ֆորս մաժորը բացառվել է, սակայն «երբեքի» փիլիսոփայությունը չի անտեսվել), ուստի Բաբլոյանը կմնա, իսկ «թիմը» կփտի` եւս մեկ ֆրուստրացիայով:
Ապրիլն էլ կանցնի սահու՜ն, սակայն ՀՀԿ-ին ու նրա ղեկավարին «չի բերի խինդ»:
Զի պրոբլեմները` բոլոր կարգի ու նորովի, կսկսվեն հենց այդտեղից»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.