«Սա ընդհանուր կլիմայի դեստաբիլիզացման գործընթաց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով ձմռանը նման անոմալ տաք եղանակի մասին:
Նա նկատեց, որ տաք հոսանքը մոլորակի որոշ վայրերում է՝ ներառյալ՝ Հայաստանում, բայց կան վայրեր, որտեղ բուք ու բորան է, ջերմաստիճանը նորմայից ցածր է, մարդիկ փողոցներում սառում են. «Սա ընդհանուր կլիմայի դեստաբիլիզացման գործընթաց է, մեզ մոտ այս տեսքով է արտահայտվում: Տեսաք՝ Սահարայում ձյուն եկավ, Միացյալ Նահանգներում նույնիսկ հրդեհներ եղան, հիմա՝ ջրհեղեղներ: Սա ընդհանուր մոլորակի պատասխանն է մարդու գործունեությանը, մեզ մոտ դեռ մեղմ է: Եթե այսպես շարունակվի, և հանգիստ անցնենք գարուն, լավ կլինի, բայց եթե այսպես տաք լինի, ծառերը ծաղկեն, բույսերը ծաղկեն, բողբոջեն, ու հետո միանգամից սկսվի ձյուն, ցածր ջերմաստիճան, քամիներ, այդ դեպքում մենք շատ լուրջ կորուստներ կունենանք գյուղատնտեսության ոլորտում»:
Հարցին՝ մարդկանց առողջության վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ եղանակային այս երևույթները՝ Կ. Դաինելյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, պետք է, որ նման բացասական բան չլինի: Մարդիկ վախենում են, շատերը դիմում են ինձ, թե երկրաշարժի տարին նույնպես այսքան ջերմաստիճանը բարձր էր, շատ տաք ձմեռ արեց, հետո երկրաշարժ եղավ: Ես միանգամից հերքում եմ դա, բայց մյուս կողմից մտածում եմ՝ միգուցե, իրոք, եթե ընդերքում մեծ քանակությամբ էներգիա է հավաքվում, նրա ժայթքումը տարբեր ճանապարհներով է լինում:
Իհարկե, կապը կլիմայի և երկրաշարժի գիտության մեջ չկա, բայց ես հիմա ոչինչ բացառել չեմ կարող, որովհետև մոլորակը բացարձակ քաոտիկ, լրիվ հավասարակշռությունից դուրս եկած վիճակում է»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող են անել մարդիկ այս իրավիճակը շտկելու համար: Ի պատասխան՝ բնապահպանն ասաց.
«Մարդիկ պետք է խելքի գան, հասկանան, որ իրենք ընդամենը բնության մի մասնիկն են, պարտավոր են ենթարկվել բնության օրենքներին, և ոչ թե՝ ագահի նման, ինչ հնարավոր է՝ բնությունից վերցնեն, հարստանան, ամեն մեկին մի մեքենա լինի: Դա հնարավոր չէ, բնությունը չի կարող այդպես, բնությունն ուղղակի պետք է ոչնչացնի մարդկությանը, եթե մենք այսպես շարունակենք: Իսկ Հայաստանի մասին՝ եթե անկախություն ստացանք ու միանգամից սկսեցինք ընդերքը քանդել ծայրից ծայր՝ չնայելով ոչ մի զսպող մի երևույթ, ես հասկանում եմ, թե ինչու նույն մոլորակը, տիեզերքն ուղղակի մեզ այլևս տարածք չեն տալիս, որովհետև մենք պղծում ենք այդ տարածքը»:
Կ. Դանիելյանը գտնում է՝ հնարավոր է՝ քայլ առ քայլ եղած սխալները փոխել, վերանայել երկրի զարգացման ռազմավարությունը.
«Ամեն տարի 30-40 թույլտվություն է տրվում ընդերքօգտագործման, նավթ ու գազ փնտրում են նույնիսկ Սևանի տակ, այդ բոլորը պետք է դադարեցնել, վերականգնել այն ճյուղերը, որոնք այդքան վնաս չեն տալիս բնությանը, այսօրվա տեխնոլոգիաներն ամեն ինչ թույլ են տալիս, պարզապես պետք է քաղաքական կամք, պետք է էկոլոգիական մշակույթ»:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.