vesti.am-ը գրում է. Արտագաղթի ահագնացող տեմպերի մասին տեղյակ են բոլորը. գործնականում գոյություն չունի հայաստանաբնակ հայ, որի մերձավոր բարեկամներից առնվազը մի քանիսը Հայաստանից փախած չլինեն:
Պարզվում է, սակայն, արտագաղթին զուգահեռ Հայաստանում մեկ այլ ցավալի երևույթ էլ է նկատվում. ինչպես պարզ է դառնում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մամլո ծառայության տվյալներից, վերջին տարիներին ծավալվող արտագաղթին զուգահեռ նկատվում է ՀՀ քաղաքացիությունից կամովին հրաժարման դեպքերի աննախադեպ աճ: Վերջին 5 տարիներին քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գերազանցում է 14000-ը, ինչն իրականում իսկապես աղետալի է ու խոսում է վատթարագույն տենդենցների մասին, որոնք, դատելով ամենայնից, առաջիկա տարիներին միմիայն խորանալու են, դառնալով ազգային ավանդույթի պես մի բան`ճիշտ արտագաղթի պես:
Իսկ թե քաղաքացիությունից հրաժարվողներն ովքեր են, որ տարիքային ու սեռային խմբերին են պատկանում, կամ ինչն է ստիպում նրանց հրաժարվել սեփական հայրենիքից, նույն ոստիկանական համապատասխան դեպարտամենտը չգիտես ինչու որևիցե բացատրություն չի ներկայացնում` պատճառաբանելով, թե իբր ոստիկանությունը նման վիճակագրություն չունի, տեղեկացված չէ:
Թե հատկապես ինչով կարելի է բացատրել ՀՀ ոստիկանության այսօրինակ ջայլամային կեցվածքը, ենթադրություններն ու խոհերը կարող են զարմանազան լինել` ըստ ճաշակի: Միանգամից ասենք, որ ոստիկանության կողմից «միամիտ աչքեր անելու» այս անհույս փորձերը որևիցե վստահություն չեն ներշնչում. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ասենք նույն տեխնիկական հագեցվածության առումով Հայաստանի ոստիկանւթյան հետ մրցակցել կարող են թերևս միայն գերտերությունների հատուկ ծառայությունները: Հայրենի ոստիկանության տրամադրության տակ գտնվող միջոցներն այնաստիճան «պրադվինուտի» են ու բազմաֆունկցիոնալ, որ ցանկության դեպքում կարող են յուրաքանչյուր քաղաքացու մասին ցանկացած տիպի ինֆորմացիան պեղել ասենք մի քանի ժամում` ո՞ւր գնացին, ի՞նչ արեցին, ե՞րբ հաց կերան ու … Բայց հիմա հանկարծ պարզվում է, որ «խեղճերն» այնքան անօգնական են, որ որևիցե ինֆորմացիա չունեն քաղաքացիությունից հրաժավողների կամ այդ ամենի դրդապատճառների մասին: Հարց է ծագում` եթե քաղաքացիությունից հրաժարվողների մասին վիճակագրություն չունեն, եթե աջակողմյան ղեկանիվով մեքենաների մասին վիճակագրություն չունեն ու տեղեկացված չեն անգամ ասենք Ճվճվ Արոյի որդուց, ապա էլ ո՞րն է այս օրգանի գոյության իմաստն ընդհանրապես, ո՞րն է այս հսկայական սթաֆին կերակրելու բուն իմաստը…
Սակայն առանձնապես խորամիտ լինել պետք չէ` հասկանալու համար, թե իրականում որն է ոստիկանության «չտեղեկացվածության» պատճառը. ցանկություն չունեն հանրայնացնելու այն, ինչը ձեռնտու չէ: Չեն ցանկանում հաստատել այն, որ մարդիկ դիցուք աճապարում են հավիտենական հիմունքներով լքել հայրենիքը թե՛ սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակի, թե՛ հիասթափվածության ու թե՛ հակամարտության գոտի հանդիսացող այս տարածաշրջանում բնակվել չկամենալու պատճառներով: Ի դեպ` ասում են, որ քաղաքացիությունից հրաժարման բազմաքանակ դեպքերի հիմքում մեծամասամբ ընկած է հատկապես մարդկանց` բանակից խուսափելու ձգտումը. ով զորակոչային տարիքի երեխա ունի` անում է ամեն ինչ` նրան բանակից ազատելու: Սա` իմիջիայլոց, որպես հուշում ՀՀ ոստիկանությանը…
Փաստորեն` փոխարենը բուն խնդիրը լուծելու, վերացնելու աղետի պատճառներն ու 4 միլիոնանոց Հայաստանի հիմքերը գցելու` մարդիկ զբաղված են սրա-նրա «աչքին թոզ փչելով», իրական ինֆորմացիան թաքցնելով, «ասենք լավ ա, որ լավ լինի» անհասկանալի սկբունքը կյանքի կոչելով` մոռանալով, սակայն, որ գլուխը հողի մեջ թաղելու անհույս պրակտիկան դեռ ոչ ոքի որևիցե լավ բանի չի հանգեցրել:
Ի գիտություն համապատասխանների` 21-րդ դարում «ինֆորմացիոն բլոկադա» երևույթ այլևս գոյություն ունեալ չի կարող, այնպես որ` ճամարտակություններն այս պարագայում պարզ ավելորդություն են: Խնդրանք` բխած հոգու խորքից` մի՛ ճամարտակեք:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.