Երեկ Araratnews.am-ը հրապարակել էր «ԱԺ աշխատողները ամանորյա «տոպրակներ» չեն ստանա․ ԶԼՄ-ների ընդունելությունն ուժի մեջ է» վերնագրով հոդված։ Գրել էինք, որ ԱԺ նախագահությունն իր այս քայլով որոշել է գումար խնայել։ Տեղեկացրել էինք, որ խորհրդարանի բակում այս տարի նաեւ տոնածառ չի տեղադրվելու։ Առաջին հայացքից ողջամիտ որոշում է, հատկապես երբ խոսքը պետական բյուջեի միջոցները արդյունավետ ծախսելու մասին է: Սակայն այս ամենը` միայն առաջին հայացքից։ ԱԺ-ում որոշել են այլ կերպ ամանորյա «գրեֆ» անել։
Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` ԱԺ-ի առանձին վարչությունների ղեկավարներ որոշել են իրենց աշխատակիցներին ներկայացնել պարգեւատրման։ Մենք երեկ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ ԱԺ ղեկավարությունը «տոպրակների» փոխարեն որոշակի փող է տալու աշխատակիցներին, եւ ով ինչ ուզում է` կարող է գնել։ Պարզվում է` փող ուզողների թիվը շատ ավելի մեծ է։ Ավելի ճիշտ, ԱԺ վարչությունների պետերը բոլոր աշխատակիցներին են ներկայացրել պարգեւատրման։ Խորհրդարանում ինը վարչություն կա, եւ եթե բոլորն իրենց ենթակայության տակ աշխատողներին ներկայացրել են պարգեւատրման, ապա սա նշանակում է, որ պետական բյուջեի միջոցները ոչ թե կխնայվեն, այլ խոսքը գնում է մսխման մասին։
Հանուն արդարության նշենք, որ, իհարկե, ԱԺ-ում կան բարեխիղճ աշխատողներ, ովքեր իրենց պարտականությունը լավ են կատարում, սակայն փաստել, որ խորհրդարանի ամբողջ աշխատակազմը անթերի է աշխատում` սխալ կլինի։ Իրականում պարգեւատրման պետք է ներկայացվեին այն աշխատակիցները, ովքեր այլ մարդկանց համեմատ ավելի շատ են աշխատել։ ԱԺ որոշ աշխատակիցներ մեզ հետ զրույցում արտահայտեցին իրենց դժգոհությունը` տեղի ունեցողը վիրավորանք համարելով իրենց անձի նկատմամբ։ «Սա անշնորհքություն է, կան մարդիկ, ովքեր միայն գրանցված են, բայց անգամ աշխատանքի չեն գալիս, հիմա ներկայացվել են պարգեւատրման։ Խորհրդարանում անգամ պարգեւատրման համակարգն են փչացրել»,- դժգոհեց ԱԺ աշխատակիցներից մեկը, որի անունը իր իսկ խնդրանքով չենք հրապարակում։
Չի բացառվում նաեւ, որ այսկերպ պարզապես նպատակ կա վճարել խորհրդարանի աշխատողների այսպես կոչված 13-րդ աշխատավարձը, եւ որպեսզի խուսափեն անցանկալի աղմուկից, որոշել են «ԱԺ-ում սաղ լավ են աշխատում» արտահայտության տակ «սղացնել»։
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 28-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԱԺ-ում կադրային կրճատումներ են լինելու, եւ որ ուռճացված աշխատակազմը կրճատվելու է։ Ավելի ուշ խորհրդարանի լրատվականից պարզաբանեցին, որ, օրինակ` ԱԺ նախագահի աշխատակազմում էական կրճատումներ են եղել, եւ նախկին 22 հաստիքի փոխարեն մնալու են 6-ը։
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.