Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը գումարվել է հենց կառավարության նախաձեռնությամբ, ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացրեց, որ այս համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է համարվում:
«Այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017 թվականը և ունենալ ֆինանսական կայունության ապահովում», — ասաց փոխնախարարը:
Գումարի չափը լինելու է 40 մլն ԱՄՆ դոլար, մարման վերջնաժամկետը՝ մինչև 2031 թվականը ներառյալ: Վճարումները, ըստ կառավարության ներկայացուցչի, կատարվելու են 24 մասերով՝ 2020 թվականից սկսած:
«Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որ մինչև 2017 թվականի ավարտը վարկը ներգրավի: Մարման ժամկետը 15 տարի՝ 3 տարին արտոնյալ», — հավելեց կառավարության պաշտոնյան:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե կա՞ հստակ ծրագիր, որոնք իրականացվելու են այդ գումարով:
«Որքանո՞վ են արդյունավետ ծախսվում այդ վարկային ծրագրերը», — հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան, փոխնախարարն ասաց, որ կոնկրետ ծրագիր այդ գումարով չի նախատեսվում իրականացնել և դրանով էլ հենց բյուջետային աջակցության վարկը տարբերվում է մյուս վարկային ծրագրերից:
«Քանի որ մեր բյուջետային տարիները լինում են դեֆիցիտով, այդ վարկը փակելու է եկամուտների և ծախսերի տարբերությունը: Սա արտաքին աղբյուրներից ներգրավող վարկային ռեսուրս է, որն ուղղվելու է բյուջետային կայունությունն ապահավելու համար», -ասաց փոխնախարարը:
Պաշտոնյան, միաժամանակ, տեղեկացրեց, որ 2019 թվականից այլևս Հայաստանի կառավարությունը բյուջետային վարկեր չի ներգրավելու և անցնելու է նպատակային վարկերի ներգրավմանը:
«Գնալով ստանձնելու ենք նպատակային վարկեր, որոնք ուժեղացնելու են մեր տնտեսության հիմքերը, այսինքն՝ ներդրումներ են լինելու ենթակառուցվածքների մեջ: Ներդրումներ են լինելու այն հատվածներում, որոնք հիմքեր կստեղծեն մեր տնտեսության աճի ձևավորման համար», — ասաց պաշտոնյան:
Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ տարբեր ոլորտներին բյուջեով հատկացվող ֆինանսական միջոցները կրճատվել են, քանի որ այդ գումարների մի մասը ուղղվում է վարկերից առաջացած պարտքերի մարմանը:
«Այս վարկը, որ վերցնում ենք նույնը ապագայում, մեզ չի՞ սպասվում», — հարցերց պատգամավորը:
Փոխնախարարն արձագանքելով պատգամավորին՝ ասաց, որ բոլոր ռիսկերի մասին նշվել է բյուջետային փաստաթղթում ու հավելեց.
«Ինչ վերաբերում է ապագային, ապա ես արդեն նշեցի՝ ապագան գնալու է այն ուղղությամբ, որ բոլոր վարկերը ուղղվեն տնտեսության զարգացմանը»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.