«Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սեւ ցանկը», որոնք հարկերից խուսափողների թաքստոցներ են համարվում: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկերից խուսափողների դեմ պայքարելու համար: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանացմամբ՝ Բրյուսելում կազմվել է նաեւ երկրների երկրորդ, այսպես կոչված, «մոխրագույն» ցանկ, որտեղ 47 երկրների թվում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Սրանք այն երկրներն են, որոնք խոստացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն:
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով եվրաինտեգրման նոր հանգրվանի հասած Հայաստանը պարտավոր է լուրջ հետեւություններ անել նման ցուցակներից, դրանցից բխող պարտավորություններից, որովհետեւ ԵՄ-ում նաեւ այդ չափանիշն են առանցքային համարում տարբեր հիմնադրամների ռեսուրսներն այս կամ այն երկրի առջեւ բացելու պարագայում:
Կան հանգամանքներ, որոնք Հայաստանի իշխանություններին պետք է ստիպեն ավելի աչալուրջ մոտեցում ցուցաբերել այս հարցում, որովհետեւ եվրոպական միջավայրում ընդունված է խստորեն հետեւել սահմանված չափանիշներին` դրանց համապատասխանության հիմքով գնահատելով ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակ ունեցող երկրների արդիականացման պոտենցիալը, բարեփոխումների ռեսուրսը:
Բնավ չպետք է մոռանալ, որ Հայաստանն ամենեւին էլ լավ պատմություն չունի օֆշորային սկանդալների առումով` հատկապես, որ դրանց էպոտաժային հերոսները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլ հակառակը` խրախուսվել են, արժանացել են դրական վերաբերմունքի Սերժ Սարգսյանի մակարդակով:
«Պանամական փաստաթղթեր» անունը կրող օֆշորային դոսյեներում 26 հայաստանցու անուն էր ներառված, հայտնի դեմքերից՝ Միհրան Պողոսյանը եւ Վարդան Տողանյանը: Փաստաթղթերի հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, փաստի առթիվ նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Թվում էր` «Քեթրին» մականունով հայտնի գեներալի իշխանական վայելքների վերջակետը դրված է, սակայն նա 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ-ի կողմից:
Ասում են` Միհրան Պողոսյանի հարցով որոշում անմիջականորեն կայացրել է Սերժ Սարգսյանն, ինչի շնորհիվ «բանանի արքան» ոչ միայն պատգամավորական մանդատ ձեռք բերեց, այլ նաեւ` ազատվեց քրեական հետապնդումից: Հայ-ռուսական այսօրվա հարաբերություններում չափազանց մեծ է կոռուպցիոն բաղադրիչը ու թերեւս Սերժ Սարգսյանը համարել է, որ «Պանամական փաստաթղթերի» մյուս «հերոսը»` Վարդան Տողանյանն` իր օֆշորային «բեռով», կարող է նշանակվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Մնում է ենթադրել, որ «Պանամական փաստաթղթերը» Հայաստանի մասով ունեն չբացահայտված անուններ, որոնք նույնանում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սակայն հայ-ռուսական հարաբերությունների մեկ այլ ասպեկտ շատ ավելի մեծ մարտահրավեր է Բրյուսելում հրապարակված ցուցակների համատեքստում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ դեպքերում «լվացքատուն» է` ռուսական կեղտոտ փողերի «սպիտակեցման» համար: Հայաստանի իշխանություններն այս հարցերում պետք է լուրջ հետեւություններ անեն, եթե ուզում են ոչ միայն հրաժեշտ տալ «մոխրագույն» ցուցակին, այլ չեզոքացնեն «սեւ» ցուցակում հայտնվելու ռիսկերը:
Եվրաինտեգրումն առաջին հերթին ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձերբազատվեն կոռուպցիոն մտածողությունից, ինչը նրանց ամուր կապում է Պուտինի ռեժիմի «մենթալիտետային» արժեհամակարգի հետ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.