«Այս շաբաթ ԱԺ հերթական նիստը վերստին ապացուցեց, որ խորհրդարանում հայտնված անձինք ոչ թե հանրության, այլ սեփական բիզնես շահերն են պաշտպանում: Կրկին արդիական էր այն տեսակետը, թե մանդատ են ստանում, որ իրենք ու իրենց բիզնեսներն անձեռնմխելի լինեն: Այն գրոհը, որ «Ծառուկյան» խմբակցությունը կազմակերպեց կառավարության և անձամբ վարչապետի դեմ, ասվածի լավագույն ապացույցն է:
Ընդհանրապես, հետաքրքիր ընդդիմություն է ԲՀԿ-ն, նրա և վարչապետների ջրերը երբեք նույն առվով չեն հոսում (իհարկե, «երջանիկ» բացառություն էր Հովիկ Աբրահամյանը): Տիգրան Սարգսյանի մշտական թշնամի ԲՀԿ-ն այսօր էլ նույն «քարն է աղում» Կարեն Կարապետյանի գլխին:
Տպավորություն է, թե խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի հիմնական առաքելությունը ճիշտ ժամանակին կառավարության ղեկավարներին թիրախավորելն է: Այլ խոսքով՝ հակավարչապետական ընդդիմություն:
Չխորանալով հարկային, ինչպես «Ծառուկյան» խմբակցությունը կասեր, տեռորի իրական ու մտացածին լինելու մեջ, ընդամենը փաստենք. տարբեր ժամանակահատվածներում ՓՄՁ-ների հանդեպ հարկային մարմինները, մեղմ ասած, անարդար են եղել կամ, ծառուկյանականների բառապաշարով, վայրագ են իրենց պահել, բայց խորհրդարանի ընդդիմադիր այս ուժը ողջ խմբակցությամբ, մեծ ու փոքրով, փորձառու-անփորձով կատաղի պայքարի դուրս չի եկել:
Այնքան մեծ էր քննադատության «դոզան» և այնքան ակնհայտ, որ մի ողջ քաղաքական թիմ լծվել է սեփական ղեկավարի բիզնեսի պաշտպանությանը, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խմբակցության «ուղեղները» հավանաբար հորդորել էին սեփական պատգամավորներին հարցերն այնպես ձևակերպել, որ «Առինջ մոլի» անունը հնարավորինս քիչ հնչի, բայց հարցերն ամբողջությամբ այդ խնդրին առնչվեն: Ողջ հարցուպատասխանի ժամանակ ամբիոնի մոտ պահելով վարչապետին, հիշեցնելով հին ու նոր «կծող-կսմթող» հարցերը, վերջիններս խոսում էին միայն «Առինջ մոլից»՝ առանց առևտրային կենտրոնի անունը նշելու:
Կարեն Կարապետյանի նյարդերը չդիմացան, ասաց, որ հասցեական խոսեն, իսկ ինքը դրան պատրաստված էր եկել` ծոցագրպանում ունենալով հարկայինի հստակ տվյալներ:
Իսկ մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության թիրախը պետբյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր: Նրան հարց ուղղող խմբակցության անդամները հետաքրքրվեցին՝ արտոնյալներին հարկելու հարցում կառավարության «դուխը չի՞ հերիքում»: Այս հարցում դժվար է չհամաձայնել «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ, միայն մեկ վերապահումով. այս կառավարության «դուխը» դեռ մի տարի է՝ չի հերիքում, իսկ նախորդների՞նը: Եթե նախորդների «դուխը» տեղը լիներ, մի՞թե այդ խմբակցության ղեկավարն այսօր նման կարողությունների տեր կլիներ, մի՞թե Գագիկ Ծառուկյանն արտոնյալ լինելու հաշվին չէ, որ «բարձրաշխարհիկ» դիրք ունի:
Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ աղքատ երկրում հնարավոր չէ նման հարստություն դիզել մաքուր աշխատանքով, հարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարելով, արտոնյալ կարգավիճակ չունենալով: Եվ ինչպե՞ս պատահեց, որ վարչապետի հետ ընկերությունն այլևս չի հիշվում: Կարեն Կարապետյանն այլևս ընկեր չէ՞, երբ հերթը հասնում է բիզնես շահերին:
Անշուշտ, Գագիկ Ծառուկյանը միակը չէ, որ օգտվել է արտոնյալի կարգավիճակից, ովքեր այդպիսին են, հասարակությունը նրանց մեկիկ-մեկիկ գիտի և ոչ միայն անունով, նաև մականունով: Եթե նրանց բիզնեսներին էլ այս կառավարությունը «կպնի», «Ծառուկյան» խմբակցությունը, տեսնես, նույն ջերմեռանդությամբ կպաշտպանի՞ վերջիններիս:
Այնպես որ, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն արտոնյալների մասին խոսելու «տեղ» չունի: Ծառուկյանի բիզնեսներից ընդամենը մեկի «խաթրին» են այսօր կպել, ու այսպիսի աղմուկ է բարձրացել, իսկ ինչ կլինի, եթե բոլոր ձեռնարկությունները հայտնվեն այդ «մամլիչի» տակ»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.