ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը եւ տարածաշրջանային արդի խնդիրներին:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին:
Նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդարան եւ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաեւ եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:
- 23:59Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը առավոտյան հանդիպելու են
- 12:57Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին
- 11:21Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության. Սերժ Սարգսյանը՝ հավաքների մասին
- 18:32Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նորանշանակ փոխվարչապետներին
- 15:16Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը. ՀԱԿ հայտարարությունը
- 15:14Մեր ողջույններն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ. Կաթողիկոսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
- 12:30Ադրբեջանական զինուժը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ
- 14:30Ռուբլու փլուզումը լարել է Հայաստանի շուկան
- 10:30Ադրբեջանական դիպուկահարը կրակել է «Սպայկա» ընկերության բեռնատարի` ավելի կոնկրետ հենց վարորդի ուղղությամբ. Էդվարդ Անտինյան
- 10:30Գործադիր մարմինը միահամուռ առաջարկել է.ՀՀԿ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է
22.04.2018 | 12:37
22.04.2018 | 11:00
21.04.2018 | 23:59
21.04.2018 | 15:21
21.04.2018 | 13:40
21.04.2018 | 12:57
21.04.2018 | 12:13
21.04.2018 | 12:10
21.04.2018 | 11:38
21.04.2018 | 11:30
20.04.2018 | 19:13
20.04.2018 | 13:50
20.04.2018 | 12:47
20.04.2018 | 12:40
20.04.2018 | 11:55
20.04.2018 | 11:21
19.04.2018 | 19:15
19.04.2018 | 12:47
19.04.2018 | 12:39
19.04.2018 | 12:15
19.04.2018 | 12:13
19.04.2018 | 11:00
18.04.2018 | 19:13
18.04.2018 | 18:44
18.04.2018 | 18:32
18.04.2018 | 15:16
18.04.2018 | 15:14
18.04.2018 | 14:59
18.04.2018 | 13:04
18.04.2018 | 12:01
17.04.2018 | 17:38
17.04.2018 | 17:26
17.04.2018 | 17:12
17.04.2018 | 16:31
17.04.2018 | 16:27
17.04.2018 | 16:13
17.04.2018 | 15:29
16.04.2018 | 20:44
16.04.2018 | 18:46
16.04.2018 | 14:55
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.