«Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,֊ նախօրեին Գյումրիում պատասխանելով լրագրողների՝ թանկացումներին վերաբերող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ընդ որում, «համբերատար» բնորոշումը գտնելու համար վարչապետը ահագին մտածեց։ Թե որքանով է թանկացել կյանքը վերջին շրջանում, դեռ պաշտոնական գնահատական չկա։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայաթյունը հոկտեմբերին տեղի ունեցած գնաճը կարձանագրի հաջորդ ամիս միայն։ Ըստ վարչապետի Հայաստանում թանկացել են կարագը, բենզինը, մսամթերքը։
«Օրինակ, կարագը թանկացել Է 50 տոկոսով մեկ տարվա մեջ, երբ որ միջագգային շուկայում 87 տոկոս է թանկացել։ Մենք ի՞նչ պետք է անենք։ Մենք չենք կարող այդ գները զսպել»,– ասել է վարչապետը։ Ոչինչ ասել չես կարող՝ կարագը իրոք միջագգային շուկայում թանկացել է, եւ «մենք» այդ թանկացումը զսպել չենէ կարող։ Բա բենզի՞նը։
Լրագրողի հարցին, թե բենզինի թանկացումը արդյոք պայմանավորվա՞ծ է նավթի գնի աճով, վարչապետը պատասխանում է՝ այո։ Իսկ երբ հիշեցնում են, որ ժամանակին ասում էին, թե բենզինի գնի մեջնավթի գնի տեսակարար կշիռը չափազանց փոքր Է, եւ նավթի գնի փոփոխությունը գրեթե չի ազդում բենզինի գնի վրա, Կարեն Կարապետյանը իրեն հատուկ ոճով հարցնում Էր «ո՞վ ասաց»։
Ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Ասաց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տայիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս։ Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում եւ այլն»,– հայտարարել էր Շաբոյանը։ Դա այն ժամանակ էր, երբ աշխարհում նավթը էժանացել էր 40 տոկոսով, իսկ Հայաստանում բենզինը շատ քիչ էր էժանացել։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում բենզինի գների հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում Շաբոյանի առաջ քաշած «կոնցեպցիայի» շրջանակներում։ Աշխարհում նավթի 10 տոկոս թանկացումը հանգեցրել է Հայաստանում բենզինի 10 տոկոս թանկացմանը։ Շաբոյանի «կոնցեպցիայի» համաձայն պետք է թանկացած լիներ ընդամենը 0.5-ից 0.8 տոկոսով։
Բայց տվյալ դեպքում կարեւորը վարչապետի ու ՏՄՊՊՀ նախագահի խոսքերի ու պնդումների հակասությունները գտնելը չէ։ Խնդիրն այն է, թե այնուամենայնիվ ինչու է թանկացել բենզինը։ Բենզինի հիմնական մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից։ Մոտ 4 տարի աոաջ կնքված պայմանազրով Հայաստանին ռուսական բենզինը մատակարարվում է քվոտայով արտոնյալ գներով, կամ, պայմանական ասած, Ռուսաստանի ներքին գներով։ Ռուսաստանում բենզինը նույնպես թանկացել է։ Օրինակ, հունիսին Մոսկվայում «Ռեգուլյար» տեսակի բենգինի մեկ լիտրը արժեր 37.7 ռուբլի, երեկվա դրությամբ 37.8ռուբլի։ Թանկացումը 0.3 տոկոս է։ ՌԴ-ում թանկացել է 0.3 տոկոս, Հայաստանում 10 տոկոսից ավելի։
«Մենք ի՞նչ պետք է անենք։ Մենք չենք կարող այդ գները զսպել» արտահայտությունը տվյալ դեպքում, մեղմ ասած, տեղին չէ։ Հայաստանին քվոտայով մատակարարվող բենզինը մատակարարվում է«Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը, որի միակ սեփականատերը ռուսական «Ռոսնեֆտն» է: Վերջինս ստանում է բենզինը արտոնյալ գներով եւ վաճառում մյուս ընկերություններին ավելի թանկ, ըստ իր քմահաճույքների. որովհետեւ մոնոպոլիստ է։
«Մենք ի՞նչ պետք է անենք»։ Վարչապետը պետք է ջղայնանա, հանձնարարի ՏԱՊՊՀ նախագահին ստուգել այդ մոնոպոլիստին, բացահայտի խախտումները, խստագույնս պատժի եւ այլն։ Բայց թե վարչապետի եւ թե առավել եւս ՏՄՊՊՀ նախազահի համար այդ մոնոպուիստը «սուրբ կով է», նրան կպչել չի կարելի։
Հայաստանում գների բարձրացումները միջագգային շուկայի գներով պայմանավորելը հեշտ է, բայց նաեւ անհեռանկար։ Նման դեպքերում միշտ հայտնվում է մեր սիրելի «կինդեր սյուրպրիզը»՝ Աամվել Ալեքսանյանը յուր շաքարով։ Սեպտեմբերին ՀՀ ԱՎ ծառայությունը արձանագրել է, որ անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը ՀՀ-ում թանկացել է 3.4 տոկոսով։ Կռահեք, թե շաքարի գնի հետ ինչ է տեղի ունեցել միջագգային շուկայում։ Ներվայիններին առաջարկում ենք չկարդալ… Այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը միջագգային շուկայում էժանացել է մոտ 33 տոկոսով։ Հուսով ենք ներվայինները սա չկարդացին։ Իսկ մյուսները, ինչպես նախօրեին հորդորեց վարչապետը, «այս ամենին պետք է վերաբերվեն … համբերատար»։
Հայկական Ժամանակ
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.