Երեք տարի է, ինչ դոլարի նկատմամբ դրամն էական արժեզրկում չի ունեցել: Իհարկե, եղել են սեզոնային որոշակի տատանումներ, բայց դրանք մեծ արժեզրկումների կամ արժևորումների չեն հանգեցրել: Իշխանության ու ԿԲ ներկայացուցիչները երբեմն անդրադառնալով այդ հարցին՝ մեկնաբանություններ են տալիս, թե մեր երկրում բավականին շատ դոլարի պաշար կա՝ տրանսֆերտներն են ավելանում, բանկերը դոլարային մեծ պաշարներ ունեն և ընդհանրապես դոլարի դեֆիցիտ չկա: Երկրում փող կա, հենց այդ պատճառով էլ նման կտրուկ արժեզրկում չի լինում, իսկ գործող փոխարժեքը շուկան է սահմանել: Եվ 2015 թ. սկզբներից արդեն ԿԲ-ից ինտերվենցիաների կամ շուկայից դրամ գնելու վերաբերյալ հաղորդագրություններ չեն ստացվում: «Տնտեսական իրավունքի կենտրոն» կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը, այնուամենայնիվ, գտնում է, որ 1 դոլարի օբյեկտիվ փոխարժեքը 600 դրամն է: Եվ որ իշխանությունները պարզապես կայուն գին են պահում: Բացի այդ, նրա խոսքով, փոխարժեքն այս գնի վրա է մնում օրեցօր ավելացող արտաքին պարտքի հաշվին: «Երկար ժամանակ փոխարժեքի կայունությունն ավելացվել է ինտերվենցիաների միջոցով, բայց հիմա էլ պարտքի հաշվին են պահում, որը շուտով կանցնի 7 մլրդ դոլարը: Դա այն գինն է, որը մենք վճարում ենք փոխարժեքը պահելու համար»,- ասում է նա:
Վերջինս նաև հիշեց ՀՀ ազգային արժույթի ներդրման շրջանը՝ 1993 թ., երբ դոլարի գինը մոտ 14 դրամ էր, և այդ փոխարժեքը պահպանվեց մոտ երկու ամիս: «Այդ ժամանակ իրականացվեց ՀՀ քաղաքացիների գույքի, դրամական միջոցների բռնազավթում, աղքատացում: Սառեցվեցին գումարները, և մարդիկ, որոնք տարիներով գումարներ էին կուտակել, հնարավորություն չունեցան դրանք փոխանակել համապատասխան փոխարժեքով այլ արժույթի՝ դոլարի: Իրականացավ ժողովրդի աղքատացում և մենաշնորհ արտարժույթի շուկայում այն խմբերի կողմից, որոնք կանգնած էին դրանց կառավարման գլխին: Եթե հիշում եք, երկու ամիս հետո միանգամից փոխարժեքը թռավ ավելի քան 200 դրամ, այսինքն՝ շուկայական մեխանիզմները մտան ուժի, մեջ»,- հիշեցնում է Մ. Արիստակեսյանը:
«Ժամանակ»
Ամբողջական՝ թերթի օրվա համարում։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.