lragir.am-ը գրում է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը միջազգային փորձագիտական Վալդայ ակումբի ավանդական հավաքի ընթացքում ունեցած ելույթից հետո, պատասխանելով մոդերատորի առաջին հարցին, ակամա ուղերձ է հղել Հայաստանին, ու գուցե նաեւ Ադրբեջանին, ընդ որում հենվելով հրեական սուրբ գրքի կամ Մովսեսի գրքի՝ Թորայի վրա:
Պուտինը Վալդայ ակումբի իր ելույթում խոսել է աշխարհքաղաքական իրավիճակի մասին, կրկին ցույց տվել միջազգային հարաբերությունների էլիտար ակումբից դուրս մնալու կապակցությամբ իր փաստացի նեղացածությունը, խոսել այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է մնալ միջուկային խոշոր տերություն, միեւնույն ժամանակ անդրադարձել նաեւ գիտատեխնիկական, տեխնոլոգիական դարաշրջանի առանձնահատկություններին, մարտահրավերներին, նշելով, որ ներկայում տեխնոլոգիական արդիականացումը վճռորոշ է միջազգային հարաբերությունների, աշխարհակարգի համատեքստում:
Ելույթից հետո մոդերատորը հարցրել է, որ այդուհանդերձ, չնայած տեխնոլոգիական արդիականացման համաշխարհային բուռն ընթացքին, արդյոք անվտանգության բազային արժեքները չեն մնում տարածքն ու ժողովրդագրությունը:
Ընդ որում, մինչ Պուտինի արձագանքին անցնելը, թերեւս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ռուսաստանցի մոդերատորի հենց այդ հարցի վրա:
Բանն այն է, որ Ռուսաստանի նախագահի ելույթը, առերեւույթ լինելով նրան բնորոշ Ռուսաստանի «վերադարձի» տրամաբանությամբ, տողատակում այդուհանդերձ այլ բան չէր, քան ազդակ, որ Ռուսաստանը թույլ է միջազգային հարաբերությունների ներկայիս տեմպի համար եւ հետ է մնում, չնայած «ռազմա-քաղաքական» վերադարձին, քանի որ հետ է մնում տեխնոլոգիապես: Պուտինն իհարկե չի ասում այդպիսի բան, սակայն երբ շեշտադրվում է տեխնոլոգիաների նշանակությունն ընդհուպ միջազգային հարաբերությունների հարցում կարեւորության տեսանկյունից, այդ ֆոնին ակնհայտ է դառնում Ռուսաստանի անմրցունակության մասին նրա ազդակը՝ չէ՞ որ համաշխարհային ուժային կենտրոնների հարաբերակցության առումով Ռուսաստանի տեխնոլոգիական անմրցունակությունը հազիվ թե լինի լուրջ եւ առարկայական քննարկման առարկա:
Ահա այդ իմաստով մոդերատորի մտքին առաջինը եկած հարցը խիստ ուշագրավ է ենթագիտակցական դրսեւորման առումով: Նա թերեւս զգացել է ազդակն ու տարակուսել, ինչպե՞ս, իսկ տարածքները, որ «վերադարձրել» է Ռուսաստանը, բայց չէ՞ որ 2014 թվականից ի վեր ասում են, որ Ռուսաստանը հենց դրանցով է նաեւ ուժեղացել: Այսինքն, մոդերատորի հարցը ինչ որ իմաստով արտահայտում է խուճապ Պուտինի ելույթից:
Թե ինչու է Պուտինին պետք այդպիսի տողատակային մեսիջ եւ ազդակ, խուճապի հեռանկարով, այլ հարց է, որը թերեւս պայմանավորված է նրա երկրորդ ժամկետի խնդրով եւ իշխանության ներքին խնդիրներով:
Մյուս կողմից, մոդերատորը թերեւս ոչ թե ինքն է խուճապ առաջացնում, այլ Պուտինին տալիս առավել թափանցիկ ազդակի հնարավորություն, ինչն էլ Պուտինն օգտագործում է, փաստացի արձանագրելով, որ տարածքն ու բնական հարստությունը կարեւոր են, բայց այլեւս ոչ վճռորոշ: Կամ, ինչպես ասում են՝ անհրաժեշտ, սակայն ոչ բավարար նախադրյալ:
Այդ առումով, Պուտինի պատասխանը ստանում է Հայաստանին, եւ անուղղակի նաեւ Ադրբեջանին ուղղված ակամա ազդակի կամ հղված ակամա ուղերձի իմաստ:
«Այն, ինչ դուք ասացիք, մնում է բազային արժեք, պատահական չէ, որ Թորայում գրված է, որ մեծ մեղք է հրաժարվել տարածքից: Թե տարածքները, թե հարստությունը, որ հողում կա, մարդիկ, դրանք բոլորը մնում են կաւեւոր գործոններ: Բայց որակը ներկայում փոխվել է, փոփոխությունների արագությունն այնպիսին է, որ ակնհայտ է դառնում ՝ գիտատեխնոլոգիական գործոնը դառնում է վճռորոշ ռազմական անվտանգության եւ միջազգային քաղաքականության ոլորտում: Արագ է ամեն ինչ տեղի ունենում, եւ այդ փոփոխությունները անշրջելի են», հայտարարել է Պուտինը:
Տարածք հանձնելը մեղք է, ասում է Պուտինը, հղում անելով հրեական սուրբ գրքին: Այդ հղումն ինքնին անկասկած պարունակում է մի շարք հոգեբանական եւ քաղաքական շերտեր:
Միեւնույն ժամանակ, Պուտինն այդպիսով փաստորեն «մեղք» է որակում օրինակ կազանյան կամ լավրովյան պլան ասված երեւույթը, որի հեղինակն էր հենց Ռուսաստանը:
Եվ դա իսկապես մեղք էր, մեղք հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի հանդեպ, ինչը փաստացի խոստովանել է Պուտինը Վալդայում: Ապրիլյան պատերազմից հետո, ի դեպ, նկատելի է, որ Ռուսաստանը որոշակիորեն փորձում է դուրս գալ այդ «մեղքի» տակից, միայն թե դեռեւս պարզ չէ՝ նոր մեղք գործելու՞, թե այլեւս քաղաքականությունն ու ռազմավարությունը փոխելու համար: Եվ այդ իմաստով Պուտինի ելույթը ունի նաեւ Ադրբեջանի համար ուշադրության առարկա:
Միեւնույն ժամանակ, հստակ է նաեւ, որ տարածք «չտալը» ինքնին խնդիր չէ եւ այստեղ անշուշտ հարցի այսպես ասած բուն գինն է: Տարածք պետք չէ տալ, բայց չտալը դեռեւս չի նշանակում պահել: Պահելու համար պետք է տեխնոլոգիական արդիականացում, վերափոխում, անհրաժեշտ է տնտեսական կարողությունների գեներացում, բազմապատկում: Այսինքն բաներ, որոնք պարզ ճշմարտություն են, սակայն ոչ բոլոր «էլիտաներին» հասու, կամ հասու միայն հռետորաբանությամբ եւ հռչակագրերով, բայց ոչ անմիջական գործողություններով, որոնք կդառնան կառավարման արդյունք եւ էֆեկտ, այդպիսով իմաստավորելով պետականության տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը թե տվյալ հանրության, թե միջազգային քաղաքականության ու արդիական քաղաքակրթության համար:
Մանրամասն` այստեղ
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.