Լևոն Հայրապետյանը մահվանից առաջ վերջին անգամ եղբոր հետ խոսելիս ասել է` զգում է, որ մահանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը. «Ես հեռախոսով խոսել եմ Լևոն Հայրապետյանի տիկնոջ հետ, և նա է ինձ ասել, որ վերջին անգամ խոսել է եղբոր` Վլադիմիր Հայրապետյանի հետ և այդպես է ասել: Եղբայրն ասել է` Լևո´ն, ինչ ես ասում, չէ՞ որ երկու օրից քո դատն է, Լևոն Հայրապետյանն ասել է, որ իր միակ խնդրանքն այն է, որ երբ մահանա, իրեն թաղեն մոր կողքին»:
Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքներին, իրավապաշտպանը նշում է, որ մեղավորն ամբողջ իշխանությունն է. «Մենք Ռուսաստանի հանդեպ որքան զիջումների ենք գնացել առանց որևէ պատճառի, նույն Պերմյակովի գործով: Նախաքննական մարմինը որևէ ստույգ հոդվածով չկարողացավ պարոն Հայրապետյանին դատել, և իշխանությունները` հանձինս Սերժ Սարգսյանի, Կառավարության և ամբողջ օրենսդիր մարմնի, մեղավոր են նրա մահվան հարցում, մեղավոր են անտարբերություն ցուցաբերելու համար:
Նա մահացավ այնպիսի բանտում, որտեղ սարսափելի պայմաններ էին: Մորդովայի բանտը աշխարհի տասը վատագույն բանտերի շարքին է դասվում, այնտեղ պահվում են ամենավտանգավոր կրկնահանցագործները: Եվ ինչպես իր կինն ասաց, իրենք չեն նահանջելու, իրենք բացահայտելու են պատճառները և պահանջելու են բարոյական պատասխան»:
Ինչ վերաբերում է հարցին` Լևոն Հայրապետյանին օգնելու համար ի՞նչ արեց Արա Աբրահամյանը` որպես Ռուսաստանում հայկական համայնքի ղեկավար, Մակարյանը պատասխանեց. «Արա Աբրահամյանը միակն էր, որ անձամբ խոսեց ու իր դժգոհությունը հայտնեց, պաշտոնապես հայտարարեց: Բայց պարոն Աբրահամյանն ասաց, որ այնտեղ կազմակերպվելիք ցույցերը խստիվ արգելվել են: Բայց մեկ այլ բան ասեմ. Արցախում Ստեփանակերտի քաղաքացիները, ովքեր Լևոն Հայրապետյանի ցուցապաստառները փակցրել էին իրենց խանութների վրա, տուգանվել են, դրանք պոկել են և ասել` դուք վնասում եք արցախա-ռուսական շահերին: Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ դրա մասին չէիք մտածում, երբ նա ճանապարհներն էր կառուցում, եկեղեցիները, մարզադաշտը…»:
https://www.youtube.com/watch?v=7T9fKNx2kek
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.