Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման փուլ է մտել, որը կարող է տեղի ունենալ անգամ պատերազմի ճանապարհով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
«Այդ հանդիպումը կարելի է անվանել հանդիպում աշնանային ծառի տակ: Այդ լուսանկարը, որտեղ նախագահները սեղանի շուրջ նստած են աշնանային ծառի կողքին, այդ հանդիպման հիշվող պահն է: Ղարաբաղյան հակամարտության շուրջ նախագահների կամ արտաքին գործերի նախարարների միջև հարյուրավոր հանդիպումներ են եղել, որոնք դժվար է միմյանցից տարբերել, բայց ժնևյան հանդիպումը վստահաբար կառանձնանա ու կհիշվի աշնանային ծառի հաշվին»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:
Քաղաքական վերլուծաբանն ասաց, որ թե՛ ապրիլյան պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փուլում որևէ բան չփոխվեց, առաջընթաց չգրանցվեց, դրա համար էլ Սարգսյան-Ալիև հանդիպումը չի ունենա արմատական արդյունքներ:
«Կարևոր է, որ հանդիպմանն առաջին անգամ մասնակցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը: Կարծում եմ`երկխոսությունը արդյունք չի տա: Արդյունքների կարելի է սպասել միայն այն ժամանակ, երբ շփման գծում դադարի հրադադարի ռեժիմի խախտումը»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:
Հարցին՝ նախագահների հանդիպումը չի՞ հանգեցնի նրան, որ բանակցությունների վերսկսման մասին երկխոսություն ծավալվի, վերլուծաբանը պատասխանեց, որ ակտիվ բանակցային գործընթաց լինել չի կարող: Ըստ նրա՝ դա որոշակի առումով կախված կլինի ԱՄՆ ակտիվությունից:
«Մենք չգիտենք, թե ինչի է ընդունակ ՄԽ ամերիկացի նոր համանախագահը, բայց մենք տեսել ենք, թե ինչի են ընդունակ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչները, օրինակ, Ուկրաինայի պարագայում։ Լսել ենք, թե ինչ շեշտակի հայտարարություններ են նրանք արել: ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն սենսացիայի հետևանքով: Այստեղ խոսքը կարող է լինել անգամ բացասական երանգներով սենսացիայի մասին: Բայց այս անգամ սենսացիա չեղավ: Եթե ՀՀ նախագահը չմասնակցեր այս հանդիպմանն, ասեր, որ Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները չեն կատարվել, մենք չենք հանդիպելու, դա կլիներ սենսացիա: Հիմա, եթե Ադրբեջանի նախագահը հրաժարվի հաջորդ հանդիպումներից, ասի, որ դրանք ոչինչ չեն տալիս, ոչ մի արդյունք չունեն, ապա դա կլինի սենսացիա ու հակամարտության կարգավորմանը թափ կհաղորդվի»,- ասաց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծման փուլում է, իսկ հանգուցալուծումը կարող է լինել նաև ոչ դրական տարբերակով:
Հարցին՝ նկատի ունի, որ կոնֆլիկտը կարող է լուծվել պատերազմի կամ ռազմական գործողությունների արդյունքո՞ւմ, ռուսաստանցի վերլուծաբանը դրական պատասխան տվեց՝ ասելով. «Այո, պատերազմը բացառված չէ ապրիլյան պատերազմից հետո, երբ այդքան զոհեր եղան: Շփման գծում տեղի ունեցողը պատերազմի շարունակություն է: Եթե հազարավոր զոհեր չկան, չի նշանակում, որ պատերազմ չէ: Մենք պետք է ուշադրություն դարձնենք ամեն զոհին, որովհետև դրանք ամեն օր են լինում, ամեն օր կողմերը կորուստներ են ունենում»:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.