Եթե չհամաձայնենք Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության Մոսկվայի ձգտումներին, նոր պատերա՞զմ է սպասվում
ՌԴ նախագահի` եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւն անցյալ շաբաթ հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, պատասխանել է, որ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում ընդգրկելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից. «Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլոր մասնակիցների համար, բայց այս պարագայում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսի հիման վրա են ընդունվում»:
Նա հավելել է, որ Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամ, կարող է օգտվել վետոյի իրավունքից։ Ապա Գլազեւը հավելել է, որ եթե Կովկասում խաղաղություն ենք ցանկանում, պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Նա հարկ է համարել հիշեցնել, որ հետխորհրդային երկրները համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու հին մշակույթ ունեն եւ կարող են իրենց միասնական ապագան կառուցել առաջիկա հարյուր տարվա համար: «ԵՏՄ ընդլայնումը բնական գործընթաց է, որովհետեւ այն դեռ ընթանում է հետխորհրդային տարածքում, որտեղ մեր բոլոր պետությունները դարերով միասին են ապրել, միմյանց լավ գիտեն, կարողանում են շփվել, ունեն շփման ընդհանուր լեզու՝ ռուսերենը, ունեն համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու եւ համատեղ գործունեության հին, ընդհանուր մշակույթ:
Միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, խորհրդային կայսրությունը եւ լիովին կարող ենք միասնաբար կառուցել մեր ապագան՝ առաջիկա հարյուր տարվա համար»: Ընդ որում, ՌԴ նախագահի խորհրդականը նուրբ զուգահեռներ է տարել: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն կամավոր միություն է՝ ի տարբերություն ԵՄ-ի: «Ազատության» հարցին՝ եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, հնարավոր կդառնա՞ Ղարաբաղյան խնդրի լուծումը, Գլազեւը պատասխանել է. «Այո, այլ խնդիրների թվում նաեւ այդ խնդիրը կլուծվի: Վստահ եմ, որ եթե ձեւավորենք միասնական տնտեսական տարածք, ձեռնարկությունների, մարդկանց միջեւ կառաջանա երկարատեւ համագործակցություն, մեր գործարար շրջանակները համատեղ բիզնես կանեն, կամրապնդվի փոխադարձ վստահությունը:
Տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում, լրացուցիչ հնարավորություններ են առաջանում անլուծելի թվացող քաղաքական խնդիրների լուծման համար»: Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ական ապագայի մասին, այսպիսով, Մոսկվան բաց է սկսել խոսել, ավելին՝ Երեւանում եւ, փաստորեն, Հայաստանի ուսերին են «բարդում» Ադրբեջանի հնարավոր անդամակցության ապագայի հարցը: Ընդ որում, սա այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն առանձնապես չի շտապում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում որոշում կայացնել, թեեւ մի քանի անգամ Ադրբեջանը բարձր մակարդակով ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը չի բացառել:
Ուշագրավն այն է, որ Մոսկվան ԵԱՏՄ-ի՝ Ադրբեջանի «համալրումը» երաշխիք է համարում ԼՂ խնդրի լուծման համար: Այսինքն՝ ինչպես Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի համարում արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված ձեւաչափ, այնպես էլ, ըստ էության, Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է, համարում է, որ ԼՂ խնդիրը կարող է լուծվել այլ հարթակում` ԵԱՏՄ-ում, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, եւ այն դեպքում, եթե Հայաստանն իր համաձայնությունը տա: Փաստորեն, Մոսկվան իր մոտեցումները հստակ է ներկայացնում՝ առանց ավելորդ համեստության: Այստեղ ուշագրավն այն է, որ Մոսկվան ակնարկում է, թե ԵԱՏՄ-ն կամավոր միություն է՝ ի տարբերություն ԵՄ-ի: Ակնարկներն, ինչպես ասում են, հասկանալի են: Սա ասվում է Երեւանում, որտեղ Հայաստանի իշխանությունները մոտ ապագայում պատրաստվում են ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել: Բոլորովին էլ պատահական չէ, որ այս օրերին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները սկսել են հայ-ռուսական դաշինքը կրկին Հայաստանի անվտանգության ապահովման միակ միջոց ներկայացնել, ինչպես 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո էին նույն կերպ վարվում: ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության եւ պաշտպանական համակարգի ամրապնդման համար է, որը միտված է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը բոլոր սպառնալիքներից՝ լինի դա Ադրբեջանից, թե Թուրքիայից:
Ի դեպ, հենց Շարմազանովն էր, որը շաբաթներ առաջ ավետեց «բարի» լուրը. «Եթե Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ` կսահմանափակվի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»: Ինչպես երեւում է, ՀՀԿ-ում լրջորեն նախապատրաստվում են Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵԱՏՄ-ին եւ դրան զուգահեռ, դեպքերից առաջ անցնելով, անգամ սկսել են «արդարացումներ» շռայլել դրա հիմքում հնարավոր ձեռքբերումների մասով: ՀՀԿ-ին լրացնում են խորհրդարանական մյուս ուժերը: Եվրասիական միության կազմում լինելով՝ հնարավոր է բարձրացնել նաեւ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը՝ անցյալ շաբաթ ԱԺ-ում նշեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության տեսակետը:
Եթե այս ամենին էլ գումարենք ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միանգամայն անկեղծ ելույթները, թե ինչ չարիքների դեմ հանդիպման կհայտնվի մեր պետությունը, եթե զայրացնի Մոսկվային եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնի, ապա ամեն ինչ, ինչպես ասում են, տեղն է ընկնում: Ըստ մեր քաղաքական դաշտի՝ հետեւությունը հետեւյալն է. մենք ԵԱՏՄ-ում դատապարտված ենք, հակառակ դեպքում մեզ բնաջնջման վտա՞նգ է սպառնում… Ավելին, եթե չհամաձայնենք Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությ
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.