hraparak.am. Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից, որը մասնագիտությամբ դիզայներ է։ Հաղթողի գլխին դրված թագը պատրաստել է ոսկերչական հայտնի ընկերություններից մեկը, որն այն նվեր է արել՝ պայմանով, որ թագը դնելիս անպայման հայտարարվի պատրաստողի անունը։ Սակայն կազմակերպիչները չհայտարարեցին որեւէ անուն, եւ մեր տեղեկություններով՝ պատրաստողները, նեղսրտած այդ հանգամանքից, գիշերը գնացել եւ հաղթողից հետ են վերցրել թագը։
Ի դեպ, ուշագրավ է, որ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր հետեւյալը․ «Աշխատեցինք այնպես անել, որ մրցանակները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջեւ: Միայն թագը բավականին մեծ գումար արժե, պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Եթե այս տարվա պես մյուս տարի էլ ունենանք հովանավոր, կաշխատենք, որ թագը մնա գեղեցկուհուն: Առհասարակ, ես կարծում եմ՝ ճիշտ է, երբ թագը մնում է հաղթողի մոտ»:
Գոհար Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ թագը պատրաստած «Արտյոմս» ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պաճառով․«Որոշ խնդիրներ եղան, դժգոհություններ հայտնեցին ոչ լիարժեք կամ բավարար գովազդվելու հետ կապված։ Ամբողջ մրցույթի ընթացքում պետք է նշվեր, որ թագը տրամադրել է «Արտյոմս» ընկերությունը։ Ես հասկանում եմ իրենց մտահոգությունը, մենք ունենք տարբերակներ ձեռք բերելու, եւ հնարավոր է բանակցությունները լավ ընթանան։ Բայց մեր գեղեցկուհին այնքան համեստ, բարի, հասկացող աղջիկ է, որ այդ թագն իրեն չի հետաքրքրում, ինքը շատ ուրախ ա իր հաղթանակի համար, բայց, միեւնույն է, մենք կանենք»։
Գոհար Հարությունյանը նաեւ նշեց, որ թագը շատ գեղեցիկ է եղել, պարզապես եղել են կազմակերպչական թերացումներ․ «Ես իրենց կողմից էլ եմ հասկանում դժգոհությունները»։ Նա նշեց նաև, որ մրցույթը ավարտվելուց հետո են թագը վերցրել։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.