ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապած հարցեր: Պայմանավորվել են նաեւ, որ համանախագահները հոկտեմբերին կժայցելեն տարածաշրջան:Ամենից հատկանշականը, սակայն, այն է, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների շարունակման համար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի աջակցությունն է հայտնել համանախագահների հնչեցրած որոշ առաջարկներին»:Չի նշվում, թե ինչ առաջարկներ են դրանք, սակայն մինչ այժմ Բաքուն պնդում էր, որ բանակցությունները վերսկսվեն առանց նախապայմանների: Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները նշում էին, որ առանց վստահության միջոցառումների բանակցությունները չեն վերսկսվի:
Մասնավորապես, խոսքը շփման գծին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ դիտորդների հնարավորությունների ընդլայնման մասին է: Այս մասին խոսվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:Բաքուն հրաժարվել է կատարել այդ պայմանները, Հայաստանն էլ հայտարարել է, որ առանց դրա չի վերսկսի բանակցությունները: Այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ընդունել է միջնորդների մի շարք առաջարկներ բանակցությունները վերսկսելու համար:Սա նշանակու՞մ է, որ Ադրբեջանը համաձայն է սահմանին հետաքննությունների մեխանիզմների ներդրման առաջարկին: Եթե այո, ապա կարելի՞ է խոսել տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայության ընդլայման մասին:Ադրբեջանը չի թաքցնում, որ իր համար կարեւոր է բանակցությունների վերսկսումը: Ժամանակի հետ տարածաշրջանում շատ բան է փոխվում, եւ Բաքուն հասկանում է, որ եթե հիմա բաց թողնի պահը, վաղը կարող է ուշ լինել բանակցությունների համար: Առաջին հերթին, հաջորդ տարի Ադրբեջանում ընտրություններ են տեղի ունենալու, եւ Ալիեւի վերընտրությունը վաղուց կասկածի տակ է: Նա, ըստ ամենայնի, փորձում է նախագահի պաշտոնում կնոջն առաջադրել, սակայն իրավիճակը միանշանակ չէ: Ալիեւների ընտանիքը կոշտ միջազգային ճնշման տակ է, Ադրբեջանում ընդդիմադիրների հանրահավաքներ են սկսվել:
Բացի այդ, հաջորդ տարվա գարնանն ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, եւ Հայաստանում կփոխվի կառավարման համակարգը: Ալիեւը ստիպած է լինելու խոսել իշխող խորհրդարանական կոալիցիայի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի հետ, ինչն ավելի բարդ է լինելու:Նաեւ Քուրդիստանի անկախության հռչակումից հետո տարածաշրջանում շատ բան կարող է փոխվել, եւ քրդական ինքնիշխանության շարժումը կարող է հասնել նաեւ Թուրքիա: Հայտնի չէ, թե ինչպես կավարտվի Կատալոնիայի հանրաքվեն: Եթե երկու հանրաքվեները խաղաղ ելք ունենան, Ղարաբաղը լրացուցիչ փաստարկներ կստանա:Կարճ ասած, Ադրբեջանին շտապ պետք է բանակցությունների վերսկսում: Դրա համար Բաքուն որոշել է «զիջումների գնալ» եւ ընդունել համանախագահների առաջարկները: Եթե առաջարկները հետաքննությունների մեխանիզմների մասին են, նշանակում է, որ Բաքուն համաձայն է հրաժարվել կարգավորման ուժային ճանապարհից: Հայաստանը վաղուց է պահանջում «չհարձակման պակտի» ստորագրում, սակայն Ադրբեջանը պնդում էր պատերազմի իր իրավունքը:Նախագահների հանդիպմանն Ադրբեջանը կստորագրի՞ այդպիսի պակտ: Ըստ ամենայնի, ներկայիս վիճակում Բաքուն շատ բանի կարող է համաձայնվել միայն թե բաց չթողնի բանակցությունների հնարավորությունը:
Ի՞նչ կտա դա Հայաստանին: Եթե առարկայական բանակցությունների ժամանակ քննարկվելու են հայկական կողմից տարածքային զիջումները, ապա աբսուրդ կստացվի. Հայաստանը պատերազմի սպառնալիքի տակ եւ անգամ պատերազմի ժամանակ տարածքներ չի տալիս, սակայն համաձայնվում է հանձնել «խաղաղ» բանակցությունների սեղանի շուրջ:
Ինչի՞ մասին են խոսելու Սարգսյանն ու Ալիեւը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.