ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձը եղել է պատվիրված. հարուցվել է նոր քրեական գործ:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մ.Հարությունյանի նկատմամբ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից իրականացված սպանության փորձի մասին ահազանգն ստացվել էր 2017թ. մարտի 25-ին։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները, պարզվել շարժառիթը և որ սպանության մեջ մեղադրվող Մ.Հարությունյանի նկատմամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված սպանության փորձը եղել է պատվիրված։
Այսպես՝ դեպքի օրը «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակից ավագ սերժանտը նույն հիմնարկի 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնելիս կազմակերպել է դատապարտյալների և կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված զբոսանքը։ Նախատեսված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս՝ դատապարտյալներից մեկը՝ 36-ամյա տղամարդը, ում պատվիրված է եղել կալանավորի սպանությունը, մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալին ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պարանոցի և դեմքի շրջանում կտրված վերքերի ձևով պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև նույն քրեակատարողական հիմնարկի երկու այլ դատապարտյալներ՝ սահմանափակելով նրա շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից և շտապել դեպի կալանավորի խուց՝ այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս երկու դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Միաժամանակ, քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ կալանավորի նկատմամբ սպանության փորձը պատվիրելու դեպքի առթիվ, և ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Բացի այդ, քննիչը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին՝ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, կյանքը վտանգելով կալանավորի նկատմամբ սպանության փորձը կանխելու և խափանելու, հանցագործության բացահայտմանն օժանդակելու համար խրախուսելու վերաբերյալ:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.