Հայաստանում շտապբուժօգնության ծառայությունը որոշ դեպքերում կարող է դառնալ վճարովի:
Օրերս իր հարցազրույցներից մեկում այս մասին խոսել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ բերելով Իսրայելի օրինակը:
«Իսրայելի պես երկրում կանչերից միան 10-15 տոկոսն է, որ անվճար է. այն կանչերը, որոնք հնարավոր է դասել անհետաձգելի եւ շտապ բուժօգնության կարիք ունեցողների շարքը: Այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելու, սրսկում կատարելու, զրուցելու, ջերմություն իջեցնելու անհրաժեշտությունը՝ այն կանչերը, որոնք ի սկզբանե պետք է կատարվեին առաջնային օղակի կողմից՝ ոչ շտապ կերպով, վճարովի են: Եթե հաճախորդը ցանկանում է այդ օգնությունը ստանալ շտապբուժօգնության բրիգադայի կողմից, նա պետք է վճարի»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նախարարը:
Նախարարը նաեւ հավելել է, որ հեռու է այն մտքից, թե կանչերի 90 տոկոսը վաղը կդարձվեն վճարովի, բայց խնդիրն արդիական է համարել եւ ասել, որ այն լուծելու հարցում վճռական են:
Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նախարարության ձեռնարկի մանրամասներին տեղյակ չէր: armtimes.com-ի հետ զրույցում նա ասաց. «Դեռ քննարկում չի եղել, ուղղակի պրոյեկտ կա, որը պետք է քննարկվի»:
Պատասխանելով տեղին եւ անտեղի կանչերի մասին հարցին՝ նա նշեց, որ ընկերությունն օրական սպասարկում է միջինը 650-700 կանչ, որից մինչեւ 15 տոկոս դեպքերում են միայն, որ դրանք անհետաձգելի է, եւ հիվանդը տեղափոխվում է ստացիոնար բուժհաստատություն: Շատ ավելի քիչ դեպքերում էլ անհրաժեշտություն լինում ուղղակի շտապօգնություն ցուցաբերել եւ տան պայմաններում կարգավորել առաջ եկած առողջական խնդիրները:
«Ավելի շուտ մենք, կարելի է ասել, կատարում ենք քրոնիկ հիվանդների տնային կանչերի սպասարկումը: Դրանք այն հիվանդներն են, որոնք կարող են դիմել իրենց ընտանեկան բժշկին պոլիկլինիկաներում, բայց չեն դիմում: Դրա համար հիմնականում նման պատկեր ունենք: Մենք այսօր չունենք կանչի մերժման տարբերակ եւ իրավունք, բոլորը պետք է սպասարկենք, բայց նաեւ մեզ պետք է դիմեն այն հիվանդները, որոնք իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեն»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Նա վստահեցրեց, որ «Շտապբուժօգնություն» ընկերությունը հագեցած է անհրաժեշտ պարագաներով ու սարքերով: Առողջապահության նախարարը նույնպես հավաստիացրել էր, թե այդ ծառայության հագեցվածությունը Հայաստանում մոտենում է զարգացած երկրներում առկա մակարդակին:
«Շատ լավ հասկանում եմ, որ հիվանդներին հարմար է, որ մեր բժիշկն այցելի: Այսօրվա դրությամբ թե դեղորայքի, թե սարքավորումների խնդիր չունենք: Ամեն դեպքում հիվանդը կարողանում է ամբողջությամբ ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը եւ կարիք չունի դեղատուն իջնելու, դեղորայք առնելու եւ այլն եւ այլն: Բայց այդպես ճիշտ չէ, որովհետեւ կան դեպքեր, երբ որ բացարձակ շտապ օգնության կանչ չէ, բայց շտապօգնությունը, անպայման, գնում է: Էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ միեւնույն մարդուն օրվա մեջ սպասարկում ենք 3-5 անգամ»,- եզրափակեց Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.