Հոգեբանական որևէ խնդիր չունենք չգնալու Բաքու և չմասնակցելու Եվրանեսթ ԽՎ -ի շրջանակներում կազմակերպվող այս կարևոր միջոցառմանը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վաղը՝ սեպտեմբերի 21-ին կմեկնեն Բաքու՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
Արմեն Աշոտյանը նշեց, որ տրված անվտանգության երաշխիքները բավարար են համարել մեկնելու համար: «Անվտանգության երաշխիքներ տրվել են Ադրբեջանի Ազգային ժողովի կողմից: Միջոցառմանը մեր մասնակցության մասին տեղեկացվել է վաղօրոք, ադրբեջանական կողմին փոխանցվել է մեր մեկնման և ժամանման մասին համապատասխան մանրամասները: Որոշակի խնդիրներ եղան հյուրանոցի հարցում, բայց այնուհանդերձ լուծվեցին և սենյակների համապատասխան ամրագրումն արված է»,-ասաց Աշոտյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ դեռևս Ստրասբուրգում Եվրանեսթի ԽՎ բյուրոյի նիստի ժամանակ առիթ է ունեցել խոսել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ՝ ներկայացնելով միջոցառմանը մասնակցելու ցանկության մասին: «Հույս հայտնեցի, որ որևէ խոչընդոտ չի լինի մեր մասնակցության համար, ստացա լրացուցիչ հավաստումներ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի կողմից, որ ամեն ինչ կկազմակերպվի այնպես, ինչպես մյուս մասնակիցների համար»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ սեպտեմբերի 22-ն ամբողջությամբ՝ մինչև երեկո կլինի աշխատանքային օր, իսկ թեման բավական կարևոր է: «Թեման ՄԱԿ-ի նպատակների շրջանակներում Արևելյան գործընկերության երկրների համար արդիական է: ՀՀ-ն կատարած աշխատանքների մեծ փաթեթ ունի և այդ նպատակներին հասնելու համար աշխատում ենք նաև գործադիր իշխանության հետ: Գենդերային հավասարության և կանանց առողջության հետ կապված զեկույցը կներկայացնի Մանե Թանդիլյանը, նաև խորհրդարանում կանանց ընդգրկվածության և անելիքներին կանդրադառնա»,-ասաց նա և հավելեց, որ այսօր Մանեի Թանդիլյանի հետ քննարկել ենք նախապատրաստական աշխատանքների վերջին փուլը:
Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ կազմակերպիչները նախապես հաստատված օրակարգից չեն շեղվի: «Հուսամ, որ կազմակերպիչները չեն շեղվի նախապես հայտարարված օրակարգից և ծրագրից, իսկ շեղվելու դեպքում մեր պատվիրակությունն ավելի քան պատրաստ է համարժեք արձագանքումների և հակազդումների համար»,-ասաց նա:
Հայտագրված մասնակիցների ցանկն ըստ նրա՝ բավական մեծ է, կան ԵԽ պատգամավորներ, այդ թվում այնտեղ կլինի նաև ԵԽ-Հարավային Կովկաս համագործակցության ղեկավարը: «Սա լավ առիթ կլինի նաև նրա հետ խոսել, որովհետև ԵԽ-Հարավային Կովկաս համագործակցության ղեկավարը նաև համանախագահում է ՀՀ-ԵՄ խորհրդարանական ձևաչափին: Կլինեն այլ երկրների պատվիրակներ, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ. մենք տրամադրված ենք բովանդակային և հետաքրքիր աշխատանքի»,-ասաց նա:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.