«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի լոկոմոտիվային դեպոն գտնվում է շատ ծանր վիճակում: Դեպոյի պետի տեղակալ Սպարտակ Գալստյանն իր պաշտոնական դիրքը չարաշահելով ողջ կոլեկտիվին «ծնկի» է բերել և պահում է ստրկության մեջ: Այս մասին պատմեցին դեպոյի աշխատակիցները՝ խնդրելով պատկան մարմիններին հասցնել իրենց բողոքի ձայնը. «Սպարտակ Գալստյանն իր պաշտոնական դիրքը չարաշահելով՝ իր զավակներին (նա ունի երեք տղա) և իր համագյուղացիներին ( ևս երեք աշխատակից) միշտ աշխատացնում է բարձր վարձատրվող աշխատանքներում: Նրա հովանավորությամբ տղաները միշտ բարձր աշխատավարձ են ստանում և միշտ աշխատում են ամսվա նորմայից ավելի, իսկ մնացած աշխատողները աշխատանքը քիչ լինելու դեպքում նույնիսկ նորմային չեն մոտենում: Այսօր երկաթուղու ամենածավալուն և հիմնական աշխատանքը կատարվում է Հրազդան քաղաքում, որտեղ մեքենավարները միշտ աշխատանք ունեն, որտեղ գնացքներում աշխատանքը համեմատաբար ամենաբարձրն է վճարվում: Մեքենավարները և օգնականները գործուղվելով քաղաք Հրազդան, որպես գործուղման օրապահիկ ստանում են օրական 3000 դրամ: Ս. Գալստյանը ամբողջ ամսվա ընթացքում միշտ իր համագյուղացիներին է ուղարկում գործուղման, ու կան խոսակցություններ, որ երեքն էլ Գալստյանին «շնորհակալություն» են հայտնում՝ վճարելով 8 օրվա գումարը, որը կազմում է ամսական 72 000 դրամ: Բացի դա Գալստյանը նաև թրաֆիկինգի է ենթարկում նշված մարդկանց՝ նրանց աշխատացնելով Վարդենիսում գտնվող իր դաշտերում: Գալստյանի գործած ապօրինությունների մասին երկար կարելի է գրել, օրինակ այն, որ նա իր տղային մշտապես ձևակերպում է գործուղում, սակայն չի ուղարկում՝ խաբելով ռուս ղեկավարներին, յուրացնում օրապահիկի գումարները: Մեքենավարներից կամ օգնականներից որևէ մեկը եթե փորձի բարձրաձայնել իր համագյուղացիների արտոնյալ աշխատելու հարցը, Գալստյանը սկսում է հետապնդել տվյալ մարդուն: Սպարտակ Գալստյանն ամեն ամսվա վերջում վերցնում է մեքենավարների ուղեգրերը(маршрут машиниста )՝ կեղծելով մեքենավարների և օգնականների ստորագրությունները, պահեստից դուրս է գրում և ստանում մեծ քանակությամբ դիզելի յուղ։ Դրա վառ ապացույցը հին ուղեգրերի վրայի կեղծ ստորագրություններն են: Բացի դա, ջերմաքարշի մեքենավարները նեղ շրջանակներում բողոքում են, որ ամեն անգամ ջերմաքարշը լիցքավորելուց իրենց վրա «նալոգ» է դրված ՝ 50 լիտր դիզ. վառելիք պիտի թողնեն Գալստյանի համար:
Ապօրինությունների շարքը երկար կարելի է շարունակել. 29.07.2017թ. մեքենավարի հրահանգիչ Էլամիրյանը մեքենավար չլինելու պատճառով աշխատեց ամբողջ գիշեր, իսկ Գալստյանը պաշտոնական դիրքը չարաշահելով՝ ուղեգիրը գրեց իր համագյուղացու՝ Հոխանյանի անունով: Տվյալ հրահանգիչը լավ ճանաչելով Գալստյան Սպարտակին, իմանալով, որ կհետապնդի և գործից ազատել կտա իրեն, լռեց և դիմում ներկայացրեց մեքենավարի հրահանգչից մեքենավարի աշխատանքի տեղափոխվելու համար, աշխատավարձը քիչ լինելու պատճառով:
Գալստյան Սպարտակը մթնոլորտը պահում է լարված վիճակում, ինչը անթույլատրելի է մեքենավարների պատասխանատու աշխատանքի դեպքում: Նա անգամ մեքենավարների վրա ձեռք է բարձացնում, օրինակ՝ օգնական Սմոյանի, որը մեծ աղմուկ բարձացրեց կոլեկտիվում, այս մասին դիրեկցիայի նախկին պետը ներկայացրեց Հարավ -Կովկասյան Երկաթուղու ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին, այն մասին, որ Սպարտակ Գալստյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և խնդրեց ազատել աշխատանքից:
Գալստյանի հիշաչարությունը սահման չունի։ Նա տարիներ անց Ռ. Սմոյանից վրեժ լուծեց՝ ազատելով աշխատանքից: Այս պատմությունները նոր չեն, սակայն Գալստյանը կարողանում է ամեն անգամ «ջրից չոր դուրս գալ».
14.04.14 թ.Դեպոյի կոլեկտիվի 80% աշխատողները ստորագրություն հավաքեցին և դիմեցին նախկին պետ Վիկտոր Ռեբեցին՝ պնդելով, որ չեն ուզում աշխատել Սպարտակ Գալստյանի հետ և այդ ժամանակ Գալստյանին օգնության հասավ գլխավոր ինժիներ Ա. Եդիգարյանը, որի եղբայրը Գալստյանի տղաների կնքահայրն է: Գլխավոր ինժիներ Ա. Եդիգարյանը Գալստյանի համար խնդրեց երեք ամիս փորձաշրջան, իսկ վերջինս ընդհանուր ժողովում ներողություն խնդրեց կոլեկտիվից: Սակայն ոչինչ չփոխվեց, մի կարճ ժամանակ հետո Գալստյանը նորից սկսեց պաշտոնական դիրքը չարաշահել: ժողովում իր դեմ խոսացողներին սկսեց հետապնդել և վրեժ լուծել: Այդպե էլ չհասկացվեց, թե ինչ տեղի ունեցավ այդ խառնակ ժամանակ, սակայն այդ օրերին մեքենավարներից մեկի հետ, որը զբաղվում էր Գալստյանի դեմ ստորագրություն հավաքելով, անհասկանալի հանգամանքներում տեղի ունեցավ մի դեպք, որը բոլորիս կասկածների ու մտածելու տեղիք տվեց. Գալստյանի հրահանգով ուրիշ մեքենավարի փոխարեն վերը նշված մեքենավարը դուրս եկավ աշխատանքի և հենց Գալստյանի գյուղի դիմաց, գծի ամենաուղիղ հատվածում տեղի ունեցավ երկաթուղում վերջին տարիների ամենախոշոր վթարներից մեկը՝ վագոնները ընկան գծից, մոտ երեք օր գիծը փակվեց՝ Երկաթուղուն հասցնելով ահռելի վնաս:
Տվյալ մեքենավարը, որ որևէ մեղք չուներ, երեք ամսով տեղափոխեցին ավելի ցածր՝ փականագործի աշխատանքի: Դրանից հետո, թեպետ դեպոյի աշխատակիցները մի տեսակ դադարեցին պայքարել, Գալստյանը չհանգստացավ ու սկսեց վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր իրեն դեմ էին: Երևանի դեպոյում, եթե հանկարծ որևէ մեկը հարց է ունենում իր տղաներից մեկի հետ՝ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, Գալստյանը շատ խիստ պատժում է տվյալ մարդուն : Նման դեպք տեղի ունեցավ երկու ամիս առաջ. մեքենավարներից մեկը բարձր տոնով էր խոսել իր տղայի հետ, որին հետևեց պատիժը՝ մեկ ամիս թույլ չտվեց նրան գործուղման գնալ և աշխատել բարձր վճարվող ուղեմասում: Նա տարիներ շարունակ ստիպում է ջերմաքաշի մեքենավարներին դիզավառելիքի ծախսը ուղեգրի մեջ գրել մատիտով, որից հետո ինքը ջնջում է և իր ուզած թվերն է ավելացնում:
Համագյուղացիների հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը բացահայտ վիրավորանք է մյուսների հանդեպ, նրանք երեք հոգի են, որոնք ամսվա նորման աշխատելուց հետո հիվանդության թերթիկ են բերում՝ ստանալով կրկնակի վարձատրություն:
Գալստյանի հետ ոչ ոք չի ուզում աշխատել. թե՛ հրահանգիչները( որոնք հրաժարվեցին տեղափոխվելով մեքենավարի աշխատանքի) թե՛ մեքենավարները , թե՛ օգնականները և թե՛ դեպոյի անձնակազմը:
Գաղտնիք չէ, որ դեպոյի աշխատանքը ծանր է, լարվածությունը Գալստյանի հետ հարաբերություններում հասել է ծայրահեղ վիճակի, արդեն չորս աշխատակից ինֆարկտից մահացել են:
Գալստյանը տոնական պարգևատրման միշտ իր տղաներին և հարազատներին է ներկայացնում: Նա բացահայտ օժանդակում էր Սոթքի ոսկու հանքից ոսկու հումք գողացող իր համագյուղացիներին ( որոնք վագոնների գլխին թաքնվելով ընթացքի ժամանակ վագոնից վագոն էին թռչում, 3500 վոլտ հոսանքի տակ), բանը հասավ նրան, որ երկաթգծի գլխավոր տնօրենի տեղակալը տեղեկանալով այդ մասին մեքենավարների ժողովի ժամանակ զարմանք հայտնեց, թե ինչու մինչ այժմ որևէ մեքենավար չի բարձրաձայնել կատարվողի մասին: Սակայն մեքենավարները բազմիցս տեղեկացրել են Գալստյանին: Վերջինս նրանց արարքը ծածկում էր արդարացնելով ( անշուշտ, նա շահ ուներ), թե վարկի տակ են մարդիկ, ես կխոսեմ քաղաքապետի հետ, իսկ ամենաէականն է՝ ծածկում էր այդ փաստը իր ղեկավարությունից:
Վեճերի ժամանակ Գալստյանը բացահայտ ասում է, թե այո, երկաթգիծն աշխատում է իմ և իմ ընտանիքի համար, ու կարծես չի էլ ստում. երկու տարվա մեջ երկրորդ տունն է գնել՝ մեքենավարների ստորագրությունները կեղծելով: Ողջ դեպոյում հակառուսական մթոնլորտ է ստեղծել, իր գռփած գումարների մեղքը գցելով ռուսների վրա, ռուս ղեկավարության դեմ տրամադրելով աշխատակիցներին», —« Հայկական Վարկածին» պատմեցին դեպոյի նախկին և ներկա աշխատակիցները՝ վստահեցնելով, որ բարոյահոգեբանական վատթար վիճակի ու անտանելի մթնոլորտի պատճառով խաթարվում է իրենց նյարդային համակարգը, իսկ բնականոն աշխատելու իրավունքի մասին խոսք չկա:
Նրանք պնդում էին, որ եթե չվախենան Գալստյանի վրեժից ,այս դիմումի տակ կստորագրեն բոլոր աշխատակիցները։ Նրանք խնդրեցին այս նամակը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և համապատասխան մարմիններին ընթացք տալ բերվող փաստերին:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.