ԱՄՆ-ում ապրող հայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը, ով մասնակցում է Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին, կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, հնարավոր չէ երկրում հայրենադարձություն ապահովել:
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ նպատակ կա 2040 թվականին Հայաստանին բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի: «Եթե նա դա ասում է, պետք է նաև գիտակցի, որ երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 մլն-ը դառնա 4 մլն: Այդ 4 մլն-ն էլ մի սփոփիչ թիվ չէ, պետք է ավելին լինի»,- ասաց նա:
Զարեհ Պալյանի խոսքով՝ Հայաստանում առկա այս իրավիճակը պետք է սթափեցնի և նախագահին, և մյուս պաշտոնյաներին: Նա ասում է, որ Հայաստանի իշխանավորները զրամանալիորեն անսահման ագահ են:
«Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում: Իհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու, բայց մարդիկ մի անպիսի երանության մեջ են ընկել, որ խոպան են եկել, թալանում են, չեն խղճում չունևորին: Մարդկանց չեղած գումարներից էլեկտրականության գին են ավելացնում, թանկացում են անում, դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ ոչ թե փոխվելու միտք ունեն, այլ ամեն ինչ անում են, որ էս ժողովուրդն անպայման լքի Հայաստանը: Այս ճանապարհը մեզ տանում է գահավիժող անդունդ, սրա դեմը պետք է առնել»,- ասաց նա:
Զարեհ Պալյանի խոսքով՝ համաժողովում Արամ Առաջինի խոսքը իսկապես սրտացավ հայ մարդու խոսք էր, իսկ թե ինչ էին խոսում Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, անհասկանալի էր: «Ես չեմ սպասում, որ նրանց ասածը ճշմարտություն է: Ուրիշի գրածը վերցնելն ու կարդալը պատիվ չի բերում»,- հավելեց նա:
Ամերիկահայ գործչի խոսքով՝ նման համաժողովները շատ կարևոր են, բայց պետք է գործնական քայլեր ձեռնարկել, գործը պետք է առաջ ընկնի խոսքից: Այնինչ, Հայաստանում դա չի նկատվում:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ սփյուռքահայ գործիչներն այսօր վստահո՞ւմ են Հայաստանի կառավարությանը, որպեսզի գան ու ներդրումներ անեն Հայաստանում:
«Զրո վստահություն, գիտեն, որ թալանում են, դատարան չկա, եթե մարդիկ վեճի մեջ են ընկնում: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում: ճիշտ է, շատ մեծ գումարներ չէին, ամեն մեկը մինչև 30 հազար դոլար: Չորսն էլ թալանեցին տարան, ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ, որ արդարությունը վերականգնեմ: Հինգերորդն էլ անցած տարի դրեցի, չաշխատեց: Խնդիրը բարոյահոգաբանական ու ազնվական արժեքների բացակայությունն է, դա տանում է դեպի գահավիժում»,- ասաց նա:
Ամերիկահայ գործչի խոսքով՝ ողբերգություն է նաև այն, որ Հայաստանում պաշտոնյաներ են նշանակվում մարդիկ, որոնց արյան մեջ թալանն ու անդարարությունը կա:
«Ես ոնց կարող եմ նման նախարարին ստիպել, որ ի օգուտ ազգի աշխատի և ոչ թե ի օգուտ իր գրպանի: Ազնիվ մարդը Հայաստանում հարիֆ է, արհամարհված մի հիմար: Մյուս կողմից, բոլոր բացասական հատկանիշներ դրսևորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Այ այսպիսի վիճակ ո՞ւր կհասցնի մեզ», ասաց նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.