Հայաստանի քաղաքացիներին առաջիկայում նոր ֆինանսական բեռ է սպասվում: Յուրաքանչյուր քաղաքացի ստիպված կլինի տարեկան տասնյակ հազար դրամներ վճարել պարտադիր բժշկական ապահովագրության համար, և շտապօգնության բրիգադի կանչի համար:
Երկար ժամանակ էր ոչ հրապարակային հարթակներում քննարկվում այս գաղափարը: Ամիսներ առաջ, Politik.am-ը նաև գրել էր, որ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատրաստվում է նախագիծ ներկայացնել, որով քաղաքացիներին կստիպեն օգտվել առողջության պարտադիր ապահովագրական ծառայություններից: Մեր այդ հրապարակման մեջ նաև նշել էինք, որ Ալութնյանը ունենալով ապահովագրական ընկերություն, այս կերպ փորձում է սեփական բիզնեսն առաջ տանել:
Եվ ահա օրերս Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրապարակային հաստատեց շրջանառվող խոսակցությունները.«Նախագծերը պատրաստ են, վավերացված են, մենք գնում ենք այդ ուղղությամբ: Որպես պիլոտային ծրագիր, մշտադիտարկման ենթակա ծրագիր՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից մենք առաջինը ներդնում ենք սոցիալական փաթեթի բյուջետային աշխատակիցների ապահովագրությունը՝ թվով 100 000»,-թերթերից մեկի հետ զրույցում ասել է նախարարը՝ ավելացնելով, որ շտապօգնության կանչերը ևս պետք է դառնան վճարովի:
Հաշվի առնելով, թե այս պահին ինչ վիճակում է առողջապահության ոլորտը և ինչպիսի սպասարկում են ստանում քաղաքացիները, անգամ պետպատվերի դեպքում, կստացվի, որ ապահովագրական կազմակերպությունները կվերցնեն քաղաքացիների գումարները, իսկ երբ ժամանակը գա միևնույնն է տարբեր պատճառաբանություններով քաղաքացիները ստիպված կլինեն վճարումներ կատարել հիվանդանոցներում, ինչպես այսօր անում են պետպատվերի ժամանակ:
Հետաքրքիր է, երբ նախարարը առաջարկում է շտապօգնության կանչը վճարովի դարձնել մտածել է, թե այդ ծառայությունից ինչպես են օգտվելու թոշակառուները և սոցիալապես անապահով խավի քաղաքացիները: Նախարարը դժվար պատկերացնի, թե ինչ բեռ է դնում քաղաքացիների վրա: Ի վերջո նա գործարար է, նախարար, իսկ ընդունվելիք նախագծերի դեպքում, իր ապահովագրական կազմակերպությունը միլիոնավոր դոլարների եկամուտ կստանա, ուստի նա կկարողանա անգամ Հայաստանում բուժում չստանալ:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.