Արցախի հերոս, նախկինում ընդդիմադիր գործիչ Վիտալի Բալասանյանը, ով մինչեւ 2013թ. սեփական անձի դեմ իրականացված մահափորձն Արցախի եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածքով էր հանդես գալիս, իսկ 2016թ.-ի հուլիսյան դեպքերի ժամանակ Ս. Սարգսյանի բանագնացն էր ՊՊԾ գունդ Ծռերի մոտ՝ միջնորդի կարգավիճակով, մեկ տարի անց դարձյալ որոշել է վերհիշել անցած տարվա իրադարձությունները:
Արդեն երկու օր սոցիալական ցանցերում տարբեր լրատվամիջոցներով տարածվում են Վիտալի Բալասանյանի մտքերը: Նա հիմա հայտարարում է, որ Սասնա ծռերի գործողությունները ոչ թե ապստամբություն, այլ ահաբեկչություն էին:
Արցախի հերոսը սպառնում է նաեւ, որ կարող է ձայնագրություններ հրապարակել: Նա ասում է.
«Կարող ենք հրապարակել մի օր ձայնագրությունները, ու իրենք էս երկրում ընդհանրապես տեղ չեն ունենա ապրելու»: Խոսքը Սասնա ծռերի մասին է:
Դժվար է ասել՝ ինչն է նա Ծռերի վերաբերյալ ճիշտն ասում, ինչը սխալ, որովհետեւ այս երկու կողմերը՝ Ծռերը եւ Վիտալի Բալասանյանը, խոսում են իրար հետ անհավասար դիրքերից: Ծռերն անազատության մեջ են, եւ նրանք փաստացի չեն կարող իրենց կարծիքն արտահայտել, իսկ Վիտալի Բալասանյանն ազատորեն կարող է ասել այն, ինչ ուզում է, եւ սպառնալ ձայնագրություններ հրապարակելով:
Սակայն Վիտալի Բալասանյանի այս հարցազրույցում առնվազն երեք խեղաթյուրում կա՝ ԳԱԼԱ-ին առնչվող:
Նա իր հարցազրույցում լրատվամիջոցներին առնչվող մասում ասել է հետեւյալը.
«Դուք գիտեք՝ պայմանավորվել էինք, ընտրել էինք այն հատվածը լրատվամիջոցների համար եւ այն գիծը, որը չպետք է անցնեին լրատվամիջոցները, եւ զինված խմբի անդամները պետք է անզեն հարցազրույց տային: Իրենք ասել են՝ «թող գան «ԳԱԼԱ»-ն, 1in.am-ը եւ «Ազատությունը»: Իրենց ներկայությամբ զանգել եմ այդ երեքին, հրաժարվել են, ոչ մեկը չի եկել: Իմ հորդորով հետո իշխանությունները հրավիրել են բոլորին, կարող եմ ասել՝ ինչ-որ տեղ էլ պարտադրված էին եկել: Իսկ խմբի անդամները եկան զինված՝ խախտելով պայմանավորվածությունը, քաշքշեցին, տարան լրատվամիջոցներին, նրանց պլանն էր լրատվամիջոցներին տանեն, պատանդ պահեն…»:
Հիմա, թե որ մասերին է վերաբերում խեղաթյուրումները.
1. Վիտալի Բալասանյանից, նրա անունից, նրա գրասենյակից, նրա համախոհներից ու վստահված ներկայացուցիչներից ԳԱԼԱ-ն հեռախոսազանգ չի ստացել: Բալասանյանը ստում է՝ ասելով՝ «նրանց ներկայությամբ զանգել եմ երեքին, հրաժարվել են, ոչ մեկը չի եկել»: Միգուցե նա ձեւացրել է, որ զանգում է, միգուցե բեմադրված զանգեր են եղել, սակայն ԳԱԼԱ հեռուստաընկերությունը նման հեռախոսազանգ չի ստացել: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից մեկ օր առաջ ԳԱԼԱ-ին դիմել են Սասնա ծռերը: ՊՊԾ գնդից զանգել է Վարուժան Ավետիսյանը, առաջարկել ուղիղ հեռարձակում ապահովել գնդի ներսից: Հարցրել է՝ կարո՞ղ է իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ թեկնածու ԶԼՄ-ներից առաջարկել նաեւ ԳԱԼԱ-ի անունը:
Մեր կողմից պատասխանը եղել է դրական: Մենք ցուցաբերել ենք պատրաստակամություն մտնելու ՊՊԾ գնդի տարածք եւ ուղիղ հեռարձակում ապահովելու գնդի ներսից:
Վստահ եմ, որ կան ձայնագրություններ, որոնք կհավաստեն ասածներիս մասին:
2. ԳԱԼԱ-ն հաջորդ իսկ օրը հեռախոսազանգ է ստացել նախագահականի մամլո ծառայությունից: Ասել են, որ Ծռերի կողմից առաջարկություն է եղել, որ ԳԱԼԱ-ն նկարահանում իրականացնի ՊՊԾ գնդի ներսում: Մենք պայմանավորվածության համաձայն համաձայնել ենք:
Բալասանյանի երկրորդ սուտը հետեւյալն է. «Իմ հորդորով հետո իշխանությունները հրավիրել են բոլորին, կարող եմ ասել՝ ինչ-որ տեղ էլ պարտադրված էին եկել»: ԳԱԼԱ-ին երբեւիցե ոչինչ չի պարտադրվել եւ չեն կարող պարտադրել, առավել եւս Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունից:
Վստահ եմ՝ այս մասին վկայող ձայնագրություններ եւս կան:
3. Մեր նկարահանող խումբը (լրագրող Նաիրա Նալբանդյան եւ օպերատոր Տիգրան Գասաբյան), հասնելով ՊՊԾ գունդ, հանկարծ բացահայտել է, որ ՊՊԾ գունդ են մտնում ոչ թե մի քանի լրատվամիջոցի ներկայացուցիչ, այլ բոլոր լրատվականների հետ մամլո ասուլիս է կազմակերպված, ինչի մասին անմիջապես՝ ՊՊԾ գունդ տանող ճանապարհին, տեղեկացրել են ԳԱԼԱ-ի գլխամասային կառույցին՝ Գյումրիի գրասենյակ:
Բալասանյանի այն միտքը, թե «խմբի անդամները եկան զինված, խախտելով պայմանավորվածությունը, քաշքշեցին, տարան լրատվամիջոցներին, նրանց պլանն էր լրատվամիջոցներին տանեն, պատանդ պահեն…», եւս բացահայտ սուտ է: Գոնե մեր լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ «քաշքշելու», «տանելու» դեպքեր չեն արձանագրվել: Նկարահանող խմբի անդամները պատմել են, որ Ծռերը ՊՊԾ գնդում իրենց դիմավորել են սիրալիր, հարգանքով: Նրանք գնդում տեսել են գյումրեցի ազատամարտիկ Արամ Հակոբյանին, Արամը ոգեւորված բղավել է. «Մեր գյումրեցոնք էլ են ըստեղ», այնուհետ ասել է. «Լեննական սաղին բարեւեք, ում կտեսնեք»:
Այսքանից հետո, մեղմ ասած, անարժանահավատ են գեներալ-մայորի նկարագրած բոլոր դրվագները: Այնպես որ, ճիշտ կանի ոչ թե սպառնա, այլ պարզապես հրապարակի ձեռքի տակ եղած ձայնագրությունները: Կարծում եմ՝ գոնե մեր լրատվամիջոցի հետ առնչվող ձայնագրությունների մասով իրավունք ունենք պահանջելու հանրայնացնել դրանք:
ՀԳ. Ի դեպ, ԳԱԼԱ-ն պատրաստակամ է այսօր էլ հարցազրույց վերցնել Սասնա ծռերից յուրաքանչյուրից: Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ինքն էր դիմել կոչով՝ կազմակերպել հարցազրույց իր հետ: Ինչին ի պատասխան մենք գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն, Քրեակատարողական վարչության ղեկավարությանը:
Երկու կառույցներն էլ մերժել են հարցազրույցի կազմակերպումը՝ պատճառաբանելով նախաքննական մարմնի վարույթը:
ԳԱԼԱ-ն դարձյալ պատրաստվում է հարցումներով դիմել հիշյալ կառույցներին եւ Սեֆիլյանի գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, ում վարույթում հիմա գտնվում է քրեական գործի քննությունը:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.