Հուլիսի 22 –ին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 21.10-ին «Զվարթնոց» օդնավակայանից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ալբերտ Ս.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:
Նկատենք, որ ոստիկանությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ալբերտ Ս-ն, որը անցնելով պաշտոնական լիազորությունները իրավապահների կողմից հետախուզման մեջ է եղել եւ,որոշել է փախչել երկրից: Եվ ահա ArmLur.am-ին իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող եւ Զվարթնոց օդնավակայանից բերման ենթարկված անձի ինքնությունից մանրամասներ են հայտնի դարձել:
Եվ այսպես մեր հավաստի տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից հետախուզվող անձը, որը ըստ էության գնացել էր «Զվարթնոց» օդնավակայան, որ փախչի Հայաստանից, եղել է Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ դպրոցի տնօրենը պաշտոնական լիազորություններն է անցել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ ահա Ալբերտ Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց են կիրառել ստորագրությումբ չհեռանալու մասին: Դատելով ստեղծված իրավիճակից` Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը չի պահպանել օրենքը եւ, օգտվելով այն հանգամանքից, որ ազատության մեջ է, որոշել է խուսափել պատասխանատվությունից: Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Ալբերտ Ստեփանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Բան այն է, որ 2014 թվականին Սուսեր համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը եւ Սուսեր համայնքի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը մի լավ ծեծել էին միմյանց: Պարզվել էր, որ Ալբերտ Ստեփանյանը Սուսեր գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, իսկ ահա համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը նույն դպրոցում նաեւ ուսուցիչ է աշխատում: Արդյունքում, սեպտեմբերյան մի առավոտ հաղթանդամ այս տղամարդիկ դպրոցի ուսուցչանոցում պատանիներին վայել ծեծկռտուք էին սարքել: Նրանց բաժանել են ուսուցչանոցում գտնվող մյուս ուսուցիչները, այդ թվում՝ կանայք: Ծեծի այս գործը հասել էր դատարան: Գուրգեն Զաքարյանը դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել ու հայտնել, որ 2013 թվականի սեպտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 9-ին, մտել է ուսուցչանոց ու տեսել, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը «փռված ձևով» նստած է բազմոցին: Ուսուցչանոցում կանայք են եղել: Ինքը զգուշացրել է Ստեփանյանին, որ փոխի նստելաձևը: Ալբերտ Ստեփանյանը պատասխանել է. «Դու չես, որ պիտի ասես՝ ոնց նստեմ: Իրենք սկսել էին քաշքշել իրար, ձեռքերով փոխադարձ հարվածներ էին հասցրել:
Գուրգեն Զաքարյանն ասել էր, թե չնայած ինքը Ստեփանյանի հարվածներից մարմնական վնասվածք չի ստացել, բայց ֆիզիկական ցավ է զգացել: Նա Ալբերտ Ստեփանյանի հետ չի հաշտվել: Ալբերտ Ստեփանյանն իրեն մեղավոր չէր ճանաչել: Նա հայտնել էր, թե դեպքի օրը սպորտային համազգեստով նստած է եղել դպրոցի ուսուցչանոցում: Գուրգեն Զաքարյանն իրեն դիտողություն էր արել՝ ասելով. «Հլը կարգին նստի»: Ինքը չի հասցրել վեր կենալ տեղից, քանի որ Զաքարյանը դիտողությունն անելուց անմիջապես հետո հարվածել է իր դեմքին: Ինքը փորձել էր պաշտպանվել: Զաքարյանը շարունակել էր հարվածներ հասցնել, իսկ ինքը նրան ընդամենը մեկ անգամ էր խփել:
Իրենց աշակերտավայել պահած և համայնքի ղեկավար, ինչպես նաեւ ուսուցիչ Զաքարյանին եւ Ալբերտ Ստեփանյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշենորվ `ծեծ: Արդյունքում, Գուրգեն Զաքարյանը դատապարտվել էր 100 հազար դրամ, իսկ Ալբերտ Ստեփանյանը՝ 90 հազար դրամ տուգանքի չափով:
Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, այս ամենից հետո Ալբերտ Ստեփանյանը ըստ էության դասեր չքաղեց եւ հիմա էլ պաշտոնական լիազորություններ անցնելու գործով ներգրավված է որպես մեղադրյալ:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.