ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ հուլիսի 26-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է «Սոցիալական աշխատանքի մասին» և ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն արդեն դրվել է շրջանառության մեջ և գտնվում է քննարկումների և լրամշակման փուլում: Տիկին Մինասյանը նշել է, որ օրենքով սահմանվում են «սոցիալական աշխատանք» հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի գործունեության հիմնական նպատակը և խնդիրները:
Նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, նշել է. «Օրենսդրական նախաձեռնությունը եկել է սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից, և մենք որպես ոլորտի պետական կառավարման մարմին ընդունել ենք այդ մոտեցումը և եթե մեր գործընկերների կողմից կա պատրաստակամություն իրենց վրա ավելի շատ պարտականություններ վերցնել որպես սոցիալական աշխատողների ինստիտուցիոնալ միավորում, ապա մենք պատրաստ ենք միայն աջակցել»:
Այնուհետև գործընկերների կողմից ներկայացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպություն-Հայաստան համագործակցության «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ գործընկերների՝ անհրաժեշտություն կա ԱՄԿ-ին վերջնական փաթեթ ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբի քննարկում կազմակերպել, որպեսզի բոլոր առաջարկությունների հիման վրա լրամշակվի նախագիծը:
Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ընթացքին՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո աշխատանքներն առարկայացնելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, որտեղ պետք է պարտադիր մասնակցություն ունենան նաև սոցիալական գործընկերները: Օրակարգի հարցերի շրջանակներում առաջարկ է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը ընդունել որպես Հանրային ծառայողի օր:
Նախարարը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է. «Այս քայլով մենք ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծենք, որպեսզի կարևորվի հանրային ծառայողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ, հանրային ծառայողը հանրային բարիք ստեղծող է, ում աշխատանքը ուղղված է նոր արդյունքի ստեղծմանը, որը նախատեսված է ողջ հասարակության համար»:
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջին հարցի վերաբերյալ ուսումնասիրել միջազգային փորձը, ձևակերպել հիմնավորումները և ամբողջականացված տեղեկատվությունը ներկայացնել նախարարություն, որի հիման վրա կմշակվի ՀՀ կառավարության որոշման նախագիծ և կներկայացվի ՀՀ կառավարություն:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների հանրապետական միության և սոցիալական գործընկերության պետական կողմը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչներ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.