Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, թե ռուսական C 400 ՀՕՊ համակարգի մատակարարման որոշ փաստաթղթեր ստորագրված են եւ իրենք հույս ունեն, որ շուտով համակարգերը կլինեն Թուրքիայում, նաեւ Թուրքիայում կլինի դրանց ռուս-թուրքական համատեղ արտադրություն:
Ըստ տեղեկությունների, Մոսկվան ու Անկարան բանակցում են C 400-ի երկու համալիրի վաճառքի, ինչպես նաեւ եւս երկու համալիր Թուրքիայում համատեղ արտադրելու շուրջ: Փաստաթղթերի ստորագրման մասին Էրդողանի հայտարարությունը Մոսկվան չի մեկնաբանել. ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը ասել է, թե չեն մեկնաբանում հայտարարությունը: Ինչ փաստաթղթեր են ստորագրված, եւ որոնք են մնացել ստորագրելու, պարզ չէ:
Կարծիքները տարբեր են, ընդհուպ այն, որ C 400-ի շուրջ գործարքը կարող է տեւել նույնիսկ տարիներ: Բայց գոնե Էրդողանի հայտարարությունը խոսում է ավելի մոտ ժամանակահատվածի ակնկալիքների մասին: Ի պատասխան ՆԱՏՕ դաշնակիցների անհանգստության, թե ռուսական սպառազինությունը չի ներդաշնակվի ՆԱՏՕ համակարգին, Թուրքիան մատնացույց է անում Հունաստանին, ասելով, թե Աթենքը տարիներ շարունակ կիրառում է C 300 ռուսական ՀՕՊ համակարգ եւ ՆԱՏՕ-ն կարծես թե չի դժգոհում դրանից: Հասկանալի է, որ խնդիրը քաղաքական է, եւ ՆԱՏՕ դժգոհությունը պայմանավորված է հենց այդ, ոչ թե ռազմա-տեխնիկական հանգամանքով:
Հետաքրքիր է, որ ռուս-թուրքական գործարքից քաղաքական դժգոհություն չկա Հայաստանում: Հայաստանում քաղաքական դժգոհություն գրեթե չկա անգամ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքներից, ուր մնաց ռուս-թուրքականը: Իհարկե, դժգոհություն որպես այդպիսին Հայաստանում հնչում է Ադրբեջանին զենք վաճառելու առիթով, անգամ ամենաբարձր մակարդակում, բայց այդ դժգոհությունը ոչինչ է, քանի որ արդարացումները ընդհուպ նույն ամենաբարձր մակարդակում պակաս չեն, քան դժգոհությունները: Ավելին, նախօրեին, երբ հնչեց Թուրքիայի հայտարարությունը C 400-ների մասին, Երեւանում էլ հայտարարություն հնչեց, թե իհարկե վատ է, որ ռուսները զենք են տալիս Ադրբեջանին, բայց լավ է, որ նրանք են տալիս, քանի որ մեզ էլ նրանք են տալիս, եւ բալանսը պահվում է, պարզապես շատ բաներ հնարավոր չէ բաց ասել: Այդ հայտարարության հեղինակը ԼՂՀ Հայաստանի ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն է: Նա փաստացի ասում է, որ լռության դիմաց Հայաստանը ստանում է իր հասանելիքը, որը պահում է բալանսը: Իսկ ո՞րն է Հայաստանի հասանելիքը: Օրինակ, Իսկանդե՞րը: Դա շատ հետաքրքիր պահ է:
Իսկանդերը անկասկած հզոր զենք է, եւ փաստորեն Հայաստանը միակն է, գոնե առայժմ, որ ունի դրանից՝ Ռուսաստանից բացի: Եվ դա ռազմավարական զսպման իսկապես հզոր միջոց է: Մյուս կողմից, խնդիրը միայն ռազմավարական զսպման հարցը չէ, որովհետեւ ապրիլյան պատերազմն, օրինակ, ինչպես նկատում են շատ փորձագետներ, Իսկանդերի «պատերազմ» չէր: Մինչդեռ պետք է զսպել նաեւ այդ մակարդակը: Մյուս կողմից, առաջնագծում Ադրբեջանի ստացած մի քանի շոշափելի հարվածը վկայում է, որ այդ մակարդակում էլ հայկական կողմն ապահովվել է զսպման լուրջ մեխանիզմներով: Կոմանդոսը հայտարարել էր, որ ամերիկացիների օգնությամբ առաջնագիծը համալրվել է տեսադիտարկման գերժամանակակից սարքերով, ինչը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը:
Արդյոք Ռուսաստանը Հայաստանին տվել է ամերիկյան աջակցություն ստանալու հավանություն հենց Ադրբեջանի հետ իր գործարքի հանդեպ «լռության» դիմաց, այսինքն, արդյոք Ռուսաստանից ստացվել է ոչ թե ինչ որ խորհրդավոր սպառազինություն, այլ պարզապես հավանություն Արեւմուտքից գերժամանակակից միջոցներ ձեռք բերելու կամ ստանալու համար: Այդ ամենն իհարկե պարուրված է ռազմական գաղտնիքի օբյեկտիվ ու բնական գործոնով, բայց նույն խորհրդավորությունը կա նաեւ Ադրբեջանի կողմում, որը ի հայտ եկավ այդ երկրի պաշտպանության նախարարի հետ ռուսական պաշտոնական ՌԻԱ Նովոստի գործակալության հարցազրույցից հետո: Ծավալուն այդ հարցազրույցում ադրբեջանցի նախարարը հայտարարում էր նաեւ, թե հայերն ունեն Իսկանդեր, բայց նախ պետք է տեսնել, թե ինչ վիճակի եւ տեսակի Իսկանդեր է այն, եւ նաեւ՝ թե իրենք ունեն դրա դեմ պաշտպանական համալիրներ:
Ուշագրավ էր Հասանովի ձեւակերպումը, թե իրենք այդ համալիրները Ռուսաստանում չեն ձեռք բերել, բայց դրանք լավն են, փորձարկված եւ հաջող արդյունք ցույց տված: Անկասկած կա քարոզչական բլեֆի հանգամանքը: Բայց ադրբեջանցու հայտարարության, բլեֆի հասցեատերը միայն Հայաստանը չէ, որովհետեւ խոսքը ռուսական ռազմաարդյունաբերության եւ զինանոցի հպարտության՝ Իսկանդերի «հակաթույնի» մասին էր: Փաստորեն, Ադրբեջանն ասում է, որ ունի այդ հակաթույնը:
Պատկերացնու՞մ եք, Ադրբեջանն ունի ռուսական հպարտության հակաթույնը: Հասանովի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան խաղ ռուսական ռազմարդյունաբերության եւ զինանոցի հպարտության հեղինակության հետ: Բայց Ռուսաստանը զարմանալիորեն լռեց, որեւէ կերպ չփորձելով ցույց տալ, որ ադրբեջանցի նախարարը պարզապես սուտ է խոսում, եւ չկա Իսկանդերի «հակաթույն», կամ Ադրբեջանը չի կարող ունենալ այն: Մոսկվային առնվազն պետք է հետաքրքրեր, թե այդ ի՞նչ գաղտնի զենք ունի Ադրբեջանը, որով կարող է Իսկանդեր չեզոքացնել, այն էլ փորձարկված գաղտնի զենք: Այդ ինչի՞ վրա, որտե՞ղ է այդ զենքը փորձարկվել: Զենք, որը չի գնվել Ռուսաստանում, ըստ Հասանովի: Բայց դա ինքնաբերաբար նշանակու՞մ է, որ ռուսական չէ: Դա հարց է, որ առաջանում է Հասանովի հայտարարություններից, ռուսական լռությունից, եւ՝ որքան էլ տարօրինակ չհնչի՝ ռուս-թուրքական C 400-ների վաճառքի եւ համատեղ արտադրության հեռանկարից: Եվ հարցը պարզ է. կա՞ երաշխիք, որ Թուրքիայի Ռուսաստանից ձեռք բերած C 400 ՀՕՊ համալիրներից մեկը չի հայտնվի Ադրբեջանում:
Ռազմական փորձագետներն էլ թերեւս պետք է պատասխանեն մեկ այլ հարցի՝ C 400-ը, որը եւս ռուսական ռազմարդյունաբերության այցեքարտ զինատեսակ է՝ այս դեպքում իհարկե պաշտպանական, ի վիճակի՞ է լինել Իսկանդերի «հակաթույն» կամ առնվազն շոշափելիորեն նվազեցնել Իսկանդերի արդյունավետությունը: Ընդ որում, կարեւոր է այդ հարցի ոչ հրապարակային պատասխանը, որը չի ունենա քարոզչական պատերազմի հանգամանքից բխող որոշակի անհրաժեշտություններ:
Հայկական կողմի համար շատ կարեւոր է հասկանալ, թե կա՞ն արդյոք այստեղ ռիսկեր, որ Հայաստանին տալով Իսկանդերը, Ռուսաստանը կարող է առերեւույթ մնալով «մաքուր», Ադրբեջանին էլ անուղղակի՝ Թուրքիայի միջոցով փոխանցել «հակաթույնը», այդպիսով վերստին խախտելով այն ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, որ ապրիլյան պատերազմում վերականգնեց հայկական զինուժը եւ գործնականում փակուղու առաջ դրեց թե Ադրբեջանին, թե Ռուսաստանին: Համենայն դեպս շատ տարօրինակ է, որ Ռուսաստանը չփորձեց Իսկանդերի պատիվը պաշտպանել Հասանովից:
Նյութի աղբյուրը`lragir.am
- 15:10Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 14:10Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի
- 12:10Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ
- 11:10Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Պուտինի օգնական
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.