Սանահինի վանական համալիրի տարաքում նոր հուղարկավորություններ են տեղի ունենում: Վերջին անգամ մարդ է հուղարկավորվել հունիսի 21-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:
Երկու պատմական տապանաքար տեղահանվել է ու դրանց տեղում նոր գերեզման է դրվել:
«Երեկ կրկին այցելեցի Սանահին։ Վանքային համալիրը անմխիթար վիճակում է։ Համատարած անօրինականություններ և անտարբերություններ։ Նոր թաղումները մխրճվել են վանքապատկան տարածքներում։ Հունիսի 21-ին իրականացված վերջին թաղումն արդեն համբերության բաժակս լցրել է։ Մինջև վերջ պայքարելու եմ, որ Զաքարյան իշխանների դամբարանի շուրջը իրականացված թաղումները տեղահանվեն՝ տեղափոխվեն», — գրել է Նալբանդյանը։
Խնդրին անդրադարձել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Այն, ինչ տեղի է ունեցել Սանահինի վանական համալիրի տարածքում, դատապարտելի է և անթույլատրելի: Ցավոք, նման երևույթների ականատես ենք տարբեր վայրերում, երբ պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի տարածքների և պահպանության գոտիների նկատմամբ ոտնձգության դրսևորումներ են արձանագրվում», — ասել է նա PanARMENIAN.Net ին:
Մելիքյանի խոսքով, խնդիրը պահանջում է հստակ համակարգված լուծում` զերծ պահելու Հայաստանի պատմական կոթողները նման երևույթներից և կամայական տեղական ինքնագործունեությունից:
«Գիտակցության խնդիր է: Այդ սրբազան հուշակոթողները և սրբությունները ամենքինս են, պատասխանատվությունն էլ դրանց նկատմամբ բոլորինը պետք է լինի: Պետք է մեր ջանքերը մեկտեղենք` կրթելու մեր ժողովրդին` նման երևույթները կանխելու և բացառելու համար:
Ինչ վերաբերում է այս դեպքին, ապա խնդրի մասին տեղեկատվությունը թեմի առաջնորդի կողմից ժամանակին պատշաճ կարգով հանձնվել է պատկան պատասխանատու կառույցների ուշադրությանը», — հավելել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.